Այս էջը հաստատված է

ինդուստրացման քաղաքականությամբ։ Իրականացվել են կառուցապատման լայնածավալ ծրագրեր, որի հետևանքով 1926-39-ին Երևանի բնակչությունն ավելի քան եռապատկվել է։

Աղյուսակ. Երևան քաղաքի վարչական շրջանները և բնակչությունը՝ ըստ վարչական շրջանների

Վարչական շրջանների
անվանումները
Բնակչության թվաքանակը
2007 2008 2009 2010 2011 2012
Երևան, ընդամենը 1104,9 1107,8 1111,3 1116,6 1124,3 1127,3
Աջափնյակ 106,8 107,1 107,5 108,0 108,5 108,8
Ավան 50,5 50,8 50,9 50,9 51,0 51,0
Արաբկիր 131,4 131,3 131,1 131,0 130,5 130,3
Դավթաշեն 40,4 40,6 40,8 41,0 41,3 41,3
Էրեբունի 119,8 120,1 120,6 121,5 122,9 123.5
Կենտրոն 129,7 129,7 130,0 130,4 131,3 131,6
Մալաթիա-Սեբաստիա 140,6 140,6 141,0 141,5 142,3 142,6 -
Նոր Նորք 143,8 144,5 145,2 146,4 148,0 148,6
Նորք-Մարաշ 11,5 11,4 11,3 11,3 11,3 11,3
Նուբարաշեն 9,5 9,5 9,6 9,6 9,7 9,8
Շենգավիթ 142,8 143,8 144,6 145,9 147,8 148,6
Քանաքեռ-Զեյթուն 78,1 78,4 78,7 79,1 79,7 79,9

Քաղաքակենտրոնացումն ուղեկցվել է բնակչության թվի բնական և արհեստ․ արագ աճով։ Արհեստ․ աճին նպաստել են նաև հայերի ներհոսքը ԽՍՀՄ նախկին հանրապետություններից և արտերկրից հայության կազմակերպված զանգվածային հայրենադարձությունը (1921-36, 1946-49, 1962-82)։ Հայրենադարձներին տեղավորելու համար Երևանում կառուցվել են Արևմտյան Հայաստանի բնակավայրերի անուններով թաղամասեր (Նոր Արաբկիր, Նոր Սեբաստիա, Զեյթուն, Նոր Մալաթիա, Կիլիկիա, Նոր Արեշ և այլն)։ 1950-ական թթ-ի վերջից կառուցվել են նաև բնակելի նոր զանգվածներ (Աջափնյակ, Նոր Նորք, Ավան-Առինջ, Դավթաշեն, Էրեբունի, Շենգավիթ և այլն)։

1959-ին Երևանի բնակչության թիվն անցել է 0,5 մլն-ից, 1979-ին՝ 1 մլն-ից, 1989-ի մարդահամարի տվյալներով՝ 1,219 մլն էր, 1991-ին՝ 1,315 մլն (ՀԽՍՀ բնակչության ավելի քան 38 %-ը)։ 1990-ական թթ-ին սոցիալ-տնտեսական դժվարությունների պատճառով հարյուր-հազարավոր մարդիկ լքել են Երևանը, մեկնել արտասահման։ Սակայն մայրաքաղաքի բնակչության նվազումը մասամբ չեզոքացվել է՝ ՀՀ մարզերից Երևան տեղափոխվածների և Ադրբեջանից փախստականների հաշվին։

2001-ի մարդահամարի տվյալներով՝ բնակչությունը Երևանում 1,1035 մլն էր (տղամարդիկ՝ 46,54 %, կանայք՝ 53,46 %) կամ ՀՀ բնակչության 34,35 %-ը, քաղաքային բնակչության՝ 53,4 %-ը։

Երևանի մշտ. բնակչության թիվը, 2012-ի հունվ. 1-ի տվյալներով, 1127,3 մլն էր (ՀՀ բնակչության 34,4 %-ը), որի 98,6 %-ը հայեր են, 0,6 %-ը՝ ռուսներ, 0,4 %-ը՝ եզդիներ, 0,4 %-ը՝ այլ ազգեր։ Բնական հավելաճի և միգրացիայի հետևանքով Երևանի բնակչությունը 2010-ին աճել է 5,3 հազարով կամ 0,5 %-ով։ Երևանի բնակչության թիվը ըստ վարչական շրջանների, տրված է աղյուսակում։

Պատմական ակնարկ

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ ապրել է տասնյակհազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ Ժամանակագր. առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է (Երևանյան լճի մոտ՝ Հրազդան գետի ձախ ափին), որի հնագույն, ստորին շերտը (4-5 մշակութային շերտ) թվագրվում է մուստերյան շրջանով (10-3,5 հազարամյակ առաջ)։

1950-ին Արին բերդ բլրի պեղումներով հայտնաբերվել է Վանի թագավորության Արգիշտի Ա արքայի սեպագիր արձանագրությունը, ըստ որի՝ Արգիշտի Ա-ն Էրեբունի բերդաքաղաքը հիմնադրել է մ. թ. ա. 782-ին։ Արձանագրությունը վկայում է. «Խալդ աստծո հրամանով, Արգիշտին, Մենուայի որդին Էրեբունի քաղաքը կառուցեց Բիաինիլիի հզորության համար.... Խաթե /և/ Ծուպանե երկրներից ես այնտեղ 6 հազար 600 զինվորներ բնակեցրի»։

Մ. թ. ա. VII դ-ում Կարմիր բլուրում կառուցվել է Թեյշեբաինի ամրոցը, որը մ. թ. ա. VI դ-ում կործանել են սկյութները և մեդիացիները։ Վանի քարաժայռի