Այս էջը հաստատված է

[Ա. Տերտերյանի 6-րդ սիմֆոնիան՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և «Հովեր» երգչախմբի կատարմամբ, 2004, «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի, Սերժ Թանգյանի (ԱՄՆ) (երկուսն էլ՝ 2011), Անդրեա Բոչչելիի, 2012, և այլն], ինքնագործ երաժշտ. խմբերի ստուգատեսներ և այլն։

Երևանի երաժշտ. թատրոններում և համերգային դահլիճներում հանդես են գալիս նաև արտերկրի անվանի երաժիշտներ ու խմբեր։ Ֆրանկոֆոնիայի օրերին պարբերաբար կազմակերպվում են համերգներ (նաև բացօթյա) և այլ միջոցառումներ՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ։ Երևանի երաժշտ. մշակույթի զարգացմանը զգալիորեն նպաստում են հեռուստատեսային նախագծերը («Հայ սուպերսթար», «Ժողովրդական երգիչ», «Ժողովրդական պարեր», «Պարի՛ր, թե կարող ես», «Երգ երգոց», «Ռետրո», «Իմ անունն է» և այլն )։ 2011-ին Երևանում է անցկացվել մանկ. «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը (2010-ին հաղթող է ճանաչվել Վլադիմիր Արզումանյանը)։

Հայ երաժշտ. մշակույթի գործիչների արխիվային նյութերի հավաքածուները պահվում են Երևանի Եղիշե Չարենցի անվան գրակ-յան և արվ-ի թանգարանում։

Առաջին անգամ քաղաքի անունը հիշատակվել է Գրիգոր Խլաթեցու (13491425) տաղում։ XVI դ-ում Հովհաննես Տաղասացը գրել է ողբ (Մուստաֆա Լալա փաշայի՝ քաղաքն ավերելու և բնակչությունը գերեվարելու մասին), իսկ Նաղաշ Հովնաթանը (XVII դ.)՝ «Գովասանութիւն Երեւան քաղաքին» տաղը։

Երևանին նվիրվել են բազմաթիվ երաժշտ. ստեղծագործություններ (Ա. Սպենդիարյան, Ա. Բաբաջանյան, Ալեքսանդր Աճեմյան, Ա. Խաչատրյան, Ալեքսեյ Հեքիմյան, Ռոբերտ Ամիրխանյան, Ռուբեն Հախվերդյան, Էդգար Գյանջումյան և ուրիշներ)։

Տես նաև Երաժշտություն։


ԹԱՏՐՈՆ

Թատրոնի մասին առաջին անգամ հիշատակվել է ուշ միջնադարում։ Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը 1673-ին Երևանի սարդար Սեֆի Կուլի խանի պալատում դիտել է 2 մասից բաղկացած ներկայացում (միմոդրամա), որտեղ նկատելի էին արլ. ժողովրդական թատրոնին և հայ միջնադարյան գուսան․ արվ-ին բնորոշ առանձնահատկություններ։ 1829-ին ռուս․ բանակի մի խումբ սպաներ Սարդարի բերդի սրահներից մեկում ներկայացրել են Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը՝ հեղինակի ներկայությամբ։ 1851-ին Կ. Պոլսի «Արամյան թատրոնը» Հովհաննես Գասպարյանի ղեկավարությամբ Երևանի Ցախի մեյդան թաղամասում խաղացել է կրկեսային և դրամատիկական ներկայացումներ։ 1865-ին Երևանում ներկայացումներ են կազմակերպել Գևորգ Չմշկյանը, Սեդրակ Մանդինյանը և Միհրդատ Ամերիկյանը (Հակոբ Կարենյանի «Վարդան Մամիկոնյան», Թովմաս Թերզյանի «Սանդուխտ», Խորեն Գալֆայանի «Արշակ Բ» և այլն)։ 1868-ին դերասան Վաղարշակ Շահխաթունյանցը և Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի նախկին ուսուցիչ Սողոմոն Աբամելիքյանը հիմնել են սիրողական թատերախումբ՝ «Երևանի թատրոնական ընկերությունը», որի անդամներից էին Ն. Աթանասյանը, Վ. Եղիազարյանը, Ղ. Մելիք-Աղամալյանը և ուրիշներ։ Ներկայացումները (Գաբրիել Սունդուկյանի «Գիշերվան սաբրը խեր է», Միքայել Պատկանյանի «Շկոլի վարժապետը» և այլն) խաղացել են թեմ., ապա՝ Գայանյան և Հռիփսիմյան դպրոցների սրահներում։ 1869-ին խումբը համալրվել է նոր սիրող դերասաններով, բեմադրվել է Մ. Պատկանյանի «Շուշանիկը» (գլխավոր դերակատար՝ Եղիսաբեթ Ղորղանյան)։

1868-ից Երևանի թատրոնում ներդրվել են թիֆլիսյան թատրոնի փորձն ու ճաշակը։ Նախաձեռնողը ինքնուս նկարիչ Ս. Աբամելիքյանն էր, որն առաջին բեմանկարիչն է հայ իրականության մեջ։ 1870-ական