1441-ի մայիսից Հայոց կաթողիկոսությունը վերահաստատվել է Վաղարշապատում, որտեղ գործում է ցայսօր։
Վաղարշապատը՝ Մայր աթոռ Սբ Էջմիածնով, համայն հայության հոգևոր մայրաքաղաքն է։
Քաղաքում զարգացած են գինու, պահածոների, սարքաշին. արդ-յան ճյուղերը։
Գործում են 14 հանրակրթական, 2 երաժշտ., գեղարվ-ի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործ., պետական նախադպրոց․ կենտրոններ, քոլեջ, «Գրիգոր Լուսավորիչ» ոչ պետական համալսարանը, կրթահամալիր, Շառլ Ազնավուրի անվան դրամատիկ․ թատրոնը, Մայր աթոռ Սբ Էջմիածնում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանը (հանրապետության միակ հոգևոր բուհն է, հիմն.՝ 1884, բուհի կարգավիճակով գործում է 1996-ից), ՀԱՊ-ի մասնաճյուղը, Խորեն Տեր-Հարությանի անվան պատկերասրահը, Մայր տաճարին առընթեր եկեղեցապատմ., Ալեք և Մարի Մանուկյան Գանձատունը (2007-ին թանգարանի բակում են ամփոփվել նրանց աճյունները), Արշիլ Գորկու, Մանուկ Աբեղյանի թանգարանները, Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը (1948-ից), ակումբ, հիվանդանոց և այլն։
Վաղարշապատում են Մայր տաճարի համալիրը (IV դ., ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային «Արժեքների ցանկում»), Սբ Հռիփսիմե (618), Սբ Գայանե (630), Սբ Շողակաթ (1694-95), Սբ Աստվածածին (XIX դ.) եկեղեցիները, որոնք ներառված են Երևան-Էջմիածին զբոսաշրջային համակարգում։
Քաղաքում կանգնեցված են Կոմիտասի արձանը (1969, քանդ.՝ Երվանդ Քոչար), Մակար Եկմալյանի կիսանդրին (2008, քանդ.՝ Լևոն Թոքմաջյան), խաչքարեր, տեղադրված են մի շարք վանքերի ու եկեղեցիների մանրակերտներ։
Վաղարշապատի հատակագծման աշխատանքներն սկզբնավորվել են 1925-ին (ղեկ.՝ Ա. Թամանյան)։ 1-ին գլխավոր հատակագիծը կազմվել է 1939-46-ին (ճարտ.՝ Ս. Մանուկյան), նորը՝ 1970-ին (ճարտ-ներ՝ Լ. Էյվազովա, է. Թաշչյան, Գ. Ռաշիդյան)։
Արմավիրի մարզի համայնքները և բնակչությունը (1.01.2011)
Համայնքի անվանումը | Մշտական բնակչության թվաքանակը | Համայնքի անվանումը | Մշտական բնակչության թվաքանակը | Համայնքի անվանումը | Մշտական բնակչության թվաքանակը | |||
---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Արմավիր | 33888 | 34 | Բերքաշատ | 578 | 67 | Մյասնիկյան | 4574 |
2 | Մեծամոր | 10535 | 35 | Գայ | 3506 | 68 | Մրգաշատ | 6414 |
3 | Վաղարշապատ | 57622 | 36 | Գեղակերտ | 3291 | 69 | Մրգաստան | 1644 |
4 | Ալաշկերտ | 1930 | 37 | Գետաշեն | 2510 | 70 | Մուսալեռ | 2717 |
5 | Ակնալիճ | 3196 | 38 | Գրիբոյեդով | 1981 | 71 | Նալբանդյան | 5027 |
6 | Ակնաշեն | 1712 | 39 | Դալարիկ | 4195 | 72 | Նոր Արմավիր | 2151 |
7 | Աղավնատուն | 3497 | 40 | Դաշտ | 1011 | 73 | Նոր Արտագես | 1748 |
8 | Ամասիա | 1173 | 41 | Դողս | 1507 | 74 | Նորակերտ | 3236 |
9 | Ամբերդ | 1795 | 42 | Եղեգնուտ | 2129 | 75 | Նորապատ | 2518 |
10 | Այգեկ | 1673 | 43 | Երասխահուն | 2132 | 76 | Նորավան | 1316 |
11 | Այգեշատ (Արմավիրի շրջան) | 2081 | 44 | Երվանդաշատ | 724 | 77 | Նոր Կեսարիա | 1600 |
12 | Այգեշատ (Էջմիածնի շրջան) | 2010 | 45 | Զարթոնք | 2458 | 78 | Շահումյան | 1784 |
13 | Ապագա | 1943 | 46 | Լենուղի | 1639 | 79 | Շահումյանի թռչնաֆաբրիկա | 1227 |
14 | Այգեվան | 1649 | 47 | Լեռնագոգ | 2250 | 80 | Շենավան | 1894 |
15 | Առատաշեն | 3041 | 48 | Լեռնամերձ | 498 | 81 | Շենիկ | 1063 |
16 | Արագած | 3309 | 49 | Լուկաշին | 2541 | 82 | Ոսկեհատ | 3436 |
17 | Արազափ | 1857 | 50 | Լուսագյուղ | 1196 | 83 | Պտղունք | 1920 |
18 | Արաքս (Արմավիրի շրջան) | 1955 | 51 | Խանջյան | 2107 | 84 | Ջանֆիդա | 3361 |
19 | Արաքս (Էջմիածնի շրջան) | 1885 | 52 | Խորոնք | 2912 | 85 | Ջրաշեն | 852 |
20 | Արգավանդ | 2500 | 53 | Ծաղկալանջ | 1635 | 86 | Ջրառատ | 3184 |
21 | Արգինա | 539 | 54 | Ծաղկունք | 1464 | 87 | Ջրարբի | 1726 |
22 | Արմավիր | 3565 | 55 | Ծիածան | 1310 | 88 | Սարդարապատ | 6308 |
23 | Արշալույս | 4099 | 56 | Կողբավան | 116 | 89 | Վանանդ | 1050 |
24 | Արտամետ | 164 | 57 | Հայթաղ | 3158 | 90 | Վարդանաշեն | 1325 |
25 | Արտաշար | 1359 | 58 | Հայկաշեն | 1501 | 91 | Տալվորիկ | 363 |
26 | Արտիմետ | 2152 | 59 | Հայկական | 1413 | 92 | Տանձուտ | 2024 |
27 | Արնադաշտ | 388 | 60 | Հացիկ | 2904 | 93 | Տարոնիկ | 2242 |
28 | Արևաշատ | 2135 | 61 | Հովտամեջ | 1403 | 94 | Փարաքար | 9396 |
29 | Արևիկ | 2872 | 62 | Հուշակերտ | 1051 | 95 | Փշատավան | 2724 |
30 | Բագարան | 655 | 63 | Մայիսյան | 1977 | 96 | Քարակերտ | 4556 |
31 | Բաղրամյան (Բաղրամյանի շրջան) | 1106 | 64 | Մարգարա | 1487 | 97 | Ֆերիկ | 418 |
32 | Բաղրամյան (Էջմիածնի շրջան) | 3070 | 65 | Մեծամոր | 1423 | |||
33 | Բամբակաշատ | 3280 | 66 | Մերձական | 3435 |