Այս էջը հաստատված է

(IV դ.), Հացառատի (VII դ.), Սոթքի Սբ Աստվածածին (VII դ.), Նորատուսի (IX դ.) եկեղեցիները, Սևանի վանքը (IV-IX դդ.), Մաքենյաց վանքի համալիրը (IX-X դդ.), Իլկավանքը (X-XI դդ.), Հայրավանքը (IX-XIII դդ.)։ Սյունիքի միջնադարյան ճարտ. դպրոցի հուշարձաններ են Շողագավանքը (V-IX դդ.), Կոթավանքը (IX դ.), Մասրուց անապատը (IX դ., Ձորագյուղ), Վանեվանքը (X դ., Արծվանիստ)։ Բազմաթիվ այլ բնակավայրերում կան եկեղեցիներ, մատուռներ և հուշարձան-խաչքարեր։

Բնության հուշարձաններից են Սևանի և Արտանիշի թ-կղզիները, Աղմաղանի, Աժդահակի և Վարդենիսի լ-գագաթներում փոքր լճերը, բազմաթիվ կիրճեր, ժայռախմբեր։

Քաղաքները

Գավառ [ք.՝ 1938-ից, 1850-1959-ին՝ Նոր Բայազետ, 1959-96-ին՝ Կամո՝ ի պատիվ հեղափոխական Կամոյի (Տեր-Պետրոսյան Սիմոն)] մարզկենտրոնը գտնվում է Երևանից 92 կմ հյուսիս-արլ.՝ Գավառագետի ափին՝ Գեղամա լեռնաշղթայի արլ. լանջին։ Գավառի շրջագծում են Արծվաքար և Հացառատ գյուղերը։ Տարածքը 10,4 կմ² է, բն.՝ 25,7 հազար (2012)։ ՀԽՍՀ արդյունաբերական կենտրոններից էր, սակայն 1991-ից մի շարք գործարանների փակման հետևանքով արդյունաբերական արտադրանքն էապես կրճատվել է։

Տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունն է։ Կան նաև մեքենաշինության, շինանյութերի, թեթև և սննդի արդ-յան ձեռնարկություններ։

Գործում են 9 հանրակրթական, երաժշտ., գեղարվ-ի, մարզ․ դպրոցներ, Գավառի պետական համալսարանը (հիմն.՝ 1993), Ալեքսանդր Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը, պատկերասրահ, հայրենագիտական թանգարան և այլն։

Տարածքում ու շրջակայքում կան բրոնզեդարյան, անտիկ հուշարձաններ [մ. թ. ա. II հազարամյակի դամբարաններ, մ. թ. ա. I հազարամյակի ուրարտ. Խալդ աստծուն նվիրված կիկլոպյան ամրոցի (Բերդի գլուխ) ավերակներ] և միջնադարյան [խաչքարեր, տապանաքարեր (IX-XIV դդ.)] և այլն։ Գերեզմանատան դիմաց Սբ Կարապետ (X դ.) եկեղեցին է, դեպի Արծվաքար ելքի մոտ՝ Սբ Հովհաննեսը (IX դ.)։ Գավառում է Հայաստանյայց առաքել․ եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Սբ Աստվածածին եկեղեցին (1848)։

2009-ից Գավառը և ՌԴ Նովոռոսիյսկը քույր քաղաքներ են։

Ճամբարակը (հիմնադրել են ռուս մոլական աղանդավորները 1835-40-ին և անվանել Միխայլովկա, 1920-72-ին՝ Կարմիր գյուղ, 1972-95-ին՝ Կրասնոսելսկ քտա, ք.՝ 1995-ից) գտնվում է Երևանից 119 կմ հս.՝ Արեգունի և Միափոր լեռնաշղթաների միջև՝ Գետիկի հովտում։ Բն. 7,4 հազար է (2012)։ 1991-ին ռուսների մեծ մասն արտագաղթել է։ Մարզի բնական անտառների մոտ 90 %-ը Ճամբարակի շրջանում է։ Տնտեսության առաջատար ճյուղը սննդի արդ-ն է։ Հայտնի է «Աշտարակ կաթ» ընկերության պանրի արտադրության Ճամբարակի մասնաճյուղը։

Գործում են 2 հանրակրթական, երաժշտ., նկարչ. և մարզ․ դպրոցներ, Արմենակ և Բագրատ Բորյան եղբայրների տուն-թանգարանը։

Մարտունին (1926-95-ին կոչվել է պետական և քաղաքական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի «Մարտունի» ծածկանունով, ք.՝ 1995-ից) գտնվում է Երևանից 130, Գավառից՝ 30 կմ հյուսիս-արլ.՝ Սևանա լճի հվ-արմ. ափին՝ Վարդենիսի լեռնաշղթայի հս. ստորոտին։ Բն. 12,2 հազար է (2012)։ Կան մշակող արդ-յան՝ մեքենաշին., շինանյութերի, քիմիական և սննդի արտադրության ձեռնարկություններ։

Գործում են 3 հանրակրթական դպրոցներ, քոլեջ, արհեստագործ․ ուսումնարան, ոչ պետական բուհ։

Մարտունիում և շրջակայքում պահպանվել են հնագույն բնակատեղի (մ. թ. ա. II—I հազարամյակ), կիկլոպյան ամրոցի (մ. թ. ա. I հազարամյակ) մնացորդներ, խաչքարեր (XV-XVII դդ.), Սբ Աստվածածին եկեղեցին (վերակառուցվել է 1886-ին), վանք-սրբատեղի (վերակառուցվել է XX դ-ում) և այլն։

Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհին է (2003-ին վերակառուցվել է Լինսի հիմնադրամի միջոցներով) Սելիմի լ-անցքը