Այս էջը հաստատված է

«Չեզոք գոտու», 1921-ի փետր-ից՝ ՀԽՍՀ կազմում, իսկ 1995-ից ՀՀ Լոռու մարզկենտրոնն է։

Տնտեսությունը։ 1920-ից Վանաձորի արհեստավորատնայնագործ. արտադրությունը վերածվել է բազմաճյուղ արդյան։ Տնտեսության առաջատար ճյուղերն էին թեթև արդ-ը, մեքենաշինությունը, քիմիական, սննդի, շինանյութերի, կահույքի արտադրությունները։ Վանաձորի խոշոր ձեռնարկություններն էին «Ավտոմատիկա» ԳԱՄ-ը, Ալեքսանդր Մյասնիկյանի անվան քիմիական կոմբինատը, կահույքի, կարի, տրիկոտաժի, լուսատեխ., ճշգրիտ հաստոցների և այլ գործարաններ։ Գործում էր ջէկը։ 1989-ից տնտեսության բոլոր ճյուղերում խիստ կրճատվել է արտադրանքի թողարկման ծավալը։ Երկրաշարժի, ԽՍՀՄ-ի փլուզման և հանրապետության շրջափակման հետևանքով արդյունաբերական ձեռնարկությունների գերակշիռ մասը մասամբ կամ լրիվ դադարել է գործելուց։ 1993-ից մասնավորեցվել է արդյունաբերական ձեռնարկությունների մեծ մասը։ Որոշակի ընդհատումներով գործում է քաղաքի քիմիական համալիրը (2012), նաև բազմաթիվ մանր ու միջին արտադրական այլ ձեռնարկություններ։ Ֆինանսավորման տարբեր աղբյուրների հաշվին իրագործվում են բնակարանային և արդյունաբերական շին-յան աշխատանքներ։

Կրթամշակութային և գիտական հաստատությունները։ Մինչև 1920-ը Վանաձորում գործել են ծխական (1853-ից), օրիորդաց (1879-ից), պետական երկդասյա (1897-ից), երկաթուղայինների և ռուս, պաշտոնյաների երեխաների համար (1908-ից) դպրոցներ։ Ոա. հաստատությունների ցանցն առավել ընդլայնվել է 1920-ից հետո։

Ներկայումս գործում են 20 մանկապարտեզ, 29 հանրակրթական (1 գիշերօթիկ), 6 երաժշտ., արվ-ի, 8 մարգ, դպրոցներ, վարժարաններ, «Վանաձոր» պետական կրթահամալիրը, քոլեջներ, Վանաձորի պետական մանկավարժ, ինստ-ը, ՀՊՃՀ-ի մասնաճյուղը, «Մխիթար Գոշ» ոչ պետական համալսարանը, ՀԱՊ-ի և Գեղագիտական ազգային կենտրոնի մասնաճյուղերը, Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկ., տիկնիկային թատրոնները, կամերային նվագախումբը, Երգչախմբային ընկերության և Հայֆիլհարմոնիայի բաժանմունքները, Ստեփան Ձորյանի տունթանգարանը (1988-ից), որտեղ 1964-67- ին ապրել է գրողը։ Ունի բուսաբ. այգի։ Վանաձորում անցկացվում են «Ջանգյուլում», Երգի (երկուսն էլ՝ 1954-ից), «Գարնանային մեղեդիներ» (1969-ից), Մանկ, երգի (1970-ից), «Լոռի» (1976-ից) և այլ փառատոներ, ինչպես նաև երաժշտ. տարբեր հանդեսներ ու միջոցառումներ։ Այստեղ է Հայաստանյայց առաքել, եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդանիստ Սբ Աստվածածին եկեղեցին։

Պատմաճարտ. հուշարձանները։ Վանաձորում և շրջակայքում պահպանվել են կիկլոպյան կառույցների (մ. թ. ա. II հազարամյակ) մնացորդներ, էնեոլիթի, բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանների բնակատեղիներ։ 1828-ի երկրաշարժից ավերվել է XIV դ-ի եկեղեցին, 1831-ին նույն վայրում կառուցվել է նորը, իսկ 1895-ին՝ ռուս, եկեղեցին։ Քաղաքում տեղադրվել են Հովհաննես Թումանյանի, Վազգեն Սարգսյանի, Մհեր Մկրտչյանի հուշարձանները, կանգնեցվել է երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթող։

Ալավերդին (ք.՝ 1938-ից) գտնվում է Երևանից 162 կմ հս.՝ Դեբեդ գետի ափին՝ Սանահինի սարավանդում՝ 750-1400 մ բարձր-ների վրա։ Ալավերդու շրջագծում են Մադաևը, Սանահինը, համանուն երկթղ. կայարանը՝ ավանով, և Ակները։ Տարածքը 18 կմ2 է, բն.՝ 16,4 հգ. (2012)։ Քաղաքում բնակվում են նաև հույներ, ռուսներ, վրացիներ և ուկրաինացիներ։ Որպես բնակավայր՝ հայտնի է մ. թ. ա. II դ-ից՝ Մանից, Մանես, Մանասգոմեր անուններով։ Քաղաքը ձևավորվել է պղնձաձուլ. կոմբինատի կառուցումից հետո (1957)։

Տնտեսության հիմն․ ճյուղը պղնձաձուլությունն է։

Պղնձահանքերի շահագործման մասին հիշատակել են XIII դ-ի պատմիչներ Կիրակոս Գանձակեցին և Վարդան Արևելցին։ XVIII դ-ում Գյումուշխանեից եկած հանքագործները կառուցել են Ալավերդու և Շամլուղի պղնձաձուլ. գործարանները։ 1887-ից ֆրանս. կապիտալի ներդրմանը զուգահեռ զարգացել է պղնձի գործարանային մշակումը, և պղնձի արտադրությունը դրվել է արդյունաբերական հիմքի վրա։ Արտադրության զարգացումը խթանել են Թիֆլիս-Ալեքսանդրապոլ երկաթուղու շահագործումը (1899) և Դեբեդի վրա կառուցված ջրէկը (1909)։ 1903-ին Հայաստանը թողարկել է Ռուս աստանում արտադրվող պղնձի 1/5-ը,