որի 67 %-ը բաժին է ընկել Ալավերդու և շրջակայքի ձեռնարկություններին։ Առաջին համաշխ. պատերազմը (1914-18) և դրան հաջորդած տարիներն անկման եզրին են հասցրել Ալավերդու պղնձարդ-ը։ 1931-35-ին հիմնովին վերակառուցվել է պղձնաձուլ. գործարանը, 1957-ին հիմնվել է պղնձաքիմիական կոմբինատը։
Ալավերդին ԽՍՀՄ գունավոր մետաղագործության և. քիմիական արդ-յան կենտրոններից էր, տրանսպորտային հանգույց։ ԽՍՀՄ-ի փլուզման և հանրապետության շրջափակման տարիներին խաթարվել է արդյունաբերական ձեռնարկությունների, այդ թվում՝ պղնձաքիմիական կոմբինատի գործունեությունը։ 1997-2000-ին «Վալեքս» խմբի («Էյ-Սի-Փի» ՓԲԸ, «Բեյզ Մեթըլս», «Վալեքս Մայնինգ» ՍՊԸ-ները, «Լեռնամետալուրգիական ինստիտուտ» ՊՓԲԸ) գործունեությամբ վերաշահագործվել են Ալավերդու պղնձահանքը և հարստացուցիչ ֆաբրիկան, վերստեղծվել է կայացած մետաղագործ․ արտադրություն, շահագործվել Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրը։ 10 տարվա ընթացքում վերամշակվել է 315 հազար տ առաջնային (պղնձի խտանյութ, քվարցիտ) և երկրորդային (պղնձի ջարդոն, արտադրական շրջանառու նյութեր) պղնձային հումք։ Հեռանկարում «Հայկական պղինձ» երկարաժամկետ ծրագրի իրականացումն է։
Գործում են 10 հանրակրթական, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտ., արվ-ի, գեղարվ-ի և 2 մարզ․ դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործ․ և մշակույթի կենտրոններ, քոլեջ, Երևանի «Հյուսիսային համալսարանի» Թումանյան, ՀԱՊ-ի Ալավերդու մասնաճյուղերը, քաղաքային թատրոնը։ Սանահին թաղամասում է Անաստաս և Արտեմ Միկոյան եղբայրների տուն-թանգարանը։
Ալավերդիում է Սանահինի վանքը (X-XIII դդ.), որտեղ գործել է բարձրագույն տիպի դպրոց՝ Սանահինի համալսարանը։ Վանական համալիրում են Սբ Աստվածածին (928-944), Սբ Ամենափրկիչ (957-966), Սբ Գրիգոր (1061), Սբ Կարապետ (X-XI դդ.) եկեղեցիները, Սբ Սարգիս մատուռը (XII-XIII դդ.)։ Նշանավոր ճարտարագիտական կառույց է Սանահինի կամուրջը (XII դ.)։
Սանահինի վանական համալիրն ընդգրկվել է (2001) ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութ. «Արժեքների ցանկում»։
Ախթալան (վաղ միջնադարում կոչվել է Ագարակ, XII-XIII դդ-ում Պղնձահանք, ք.՝ 1995-ից) գտնվում է Երևանից 186 կմ հս.՝ Դեբեդի ձախ ափին՝ լեռն․ դարավանդի վրա։ Բն. 2,4 հազար է (2012)։ Մոտակայքում կան պղնձի և կապարի հանքավայրեր։ արդյունաբերական հիմն․ ճյուղը հանքագործությունն է (արտադրվում է պղնձի խտանյութ)։ Գործում են 2 հանրակրթական դպրոցներ։
Քաղաքի շրջակայքում է Ախթալայի հնավայրը։ Հուշարձաններից նշանավոր է Սբ Աստվածածին վանքը (XIII դ.), որի տարածքը շրջապատված է X դ-ում կառուցված ամրոցի բրգավոր պարսպապատերով։ Գլխավոր եկեղեցին՝ Սբ Աստվածածինը, կառուցել է Իվանե Ա Զաքարյանը XIII դ-ում և վերածել քաղկեդոնիկ մենաստանի։ Մուտքերը, պատուհանները եզերված են շքեղ պարակալներով, աղոթասրահի պատերը, մույթերը, կամարատակերը ծածկված են Հին և Նոր կտակարանների առանձին դրվագներ պատկերող երկշերտ բարձրարվեստ որմնանկարներով, որոնց պատկերագրությունը, հատկապես վերին շերտը (XIII դ-ից հետո), ոճով հարազատ է բյուզ. արվ-ին, իսկ որոշ մասերում (ներքին շերտը)՝ անմիջական աղերս ունի XI դ-ի հայկական մանրանկարչության, առանձնապես «Մողնու Ավետարանի» մանրանկարների հետ։ Որմնանկարների հեղինակները հույն քաղկեդոն․ շրջանների հայ նկարիչներն են։ Պղնձահանքը դարձել է Գուգարքի վրացադավան հայերի կրոն․ կենտրոն, հայ-վրաց. կրթարան, հավասարապես ուսումնասիրվել են հայկական և վրաց. մատենագրություններ։
Պատմաճարտ. հուշարձաններից են նաև միանավ եկեղեցին, Սբ Երրորդության