Այս էջը հաստատված է
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

Մարզը ներառում է Կոտայքի, Հրազդանի և Նաիրիի նախկին վարչական շրջանների տարածքները։

Անցյալում կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք, Մազազ, Նիգ, Վարաժնունիք, Արագածոտն գավառների մի մասը։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո կազմել է Երևանի նահանգի Երևան և Նոր Բայազետ գավառների մասը. 1840-ական թթ-ին ցար. կառավարությունը Հրազդանում, Ծաղկաձորում և Ֆանտանում բնակեցրել է ռուս աղանդավորների։

Գտնվում է ՀՀ կենտրոնական մասում՝ մեծ մասամբ 900-2500 մ բարձր-ների վրա։ Հվ-արևմուտքում սահմանակից է Երևանին, արմ-ում՝ Արագածոտնի, հյուսիսում՝ Լոռու, հյուսիս-արևելքում՝ Տավուշի, արևելքում՝ Գեղարքունիքի, հվ-ում՝ Արարատի մարզերին։ Տարածքն ընդգրկում է Հրազդան գետի վերին ու միջին ավազանը և Մարմարիկ գետի ավազանն ամբողջությամբ։ Հիմն․ լեռնագր. միավորներն են Կոտայքի ու Եղվարդի բլրաալիքավոր սարավանդները, Մարմարիկի վտակներով կտրտված Փամբակի լ-շղթայի հվ. լանջերը, Գեղամա լեռնաշղթայի լ-ճյուղերը, Ծաղկունյաց լեռնաշղթան և դրանցից սկսվող ու դեպի արլ. տարածվող անտառապատ Թեղենիսի լ-բազուկը։ Մարզի տարածքը հատում են ուղղորդ լանջերով Հրազդանի կիրճը և Մարմարիկի հովիտը։ Մակերևույթի կարևոր բաղադրիչներ են նաև Թեժլեռ (3101 մ), Արայի լեռ (2577 մ), Հատիս (2528 մ), Մենակսար (մոտ 2400 մ), Գութանասար (2299 մ) հանգած հրաբուխները, Եղվարդի եռաբլուրները, Քարաշամբի բլուրները և այլ հրաբխային կոներ ու քարացրոնային դաշտեր։ Օգտակար հանածոներից կան նեֆելինային սիենիտների, մարմարի, գրանիտի, քարաղի, երկաթի և հանք. (Արզնի, Բջնի, Հանքավան և այլն) ու անուշահամ (Քառասունակն) ջրերի պաշարներ, ոսկու և պղնձի երևակումներ։ Լանդշաֆտը կիսաանապատային, լ-տափաստանային ու լ-մարգագետնային է։

Տարածքով հոսում են Հրազդանը՝ Մարմարիկ, Մեղրաձոր, Դալար, Ծաղկաձոր ու բազմաթիվ այլ փոքր վտակներով, Ազատը (55 կմ), Գետառը։ Գեղամա լեռնաշղթայի մերձկատարային սարավանդի վրա է Ակնա հրաբխային ծագման լիճը (3032 մ բարձր․ վրա)։ Մարզի տարածքում են Խոսրովի անտառ-արգելոցի մի մասը, Արզնի-Շամիրամ ոռոգման համակարգի 35 կմ-անոց հատվածը, Կոտայքի ու Գառնիի ջրանցքները, Հրազդանի ջրեկի, Ակնա լճի, Արգելի, Աղբյուրակի ջրամբարները։

Տնտեսությունը զարգացած է և բազմաճյուղ։ 2010-ին մարզի տնտեսության հիմն․ հատվածների տեսակարար կշիռները հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են՝ արդ-ը՝ 10,3 %, գյուղատնտեսությունը՝ 6,3 %, շին-ը՝ 6,3 %, մանրածախ առևտուրը՝ 2,9 %, ծառայությունները՝ 2,7 %։ Մարզը բացառիկ դեր ունի հատկապես էներգետիկայի բնագավառում։ Այստեղ են Հրազդանի ջէկը, Գյումուշի (այժմ՝ Արգելի), Հրազդանի, Արզնիի ջրէկները։ Զարգացած է նաև մշակող արդ-ը [սննդամթերքի և ըմպելիքի, մսի և մսամթերքի, մրգերի, բանջարեղենի մշակում ու պահածոյացում, կաթնամթերքի, ալյուրի, ոչ մետաղ․ հանք․ այլ արտադրանքի (ապակու և ապակե իրերի, ցեմենտի), կահույքի, ոսկերչական իրերի և կից ապրանքների (ադամանդ)] արտադրությունները, մետաղագործ, արդ-ը (պողպատի և թուջի ձուլում)։ Խոշոր ձեռնարկություններից են նաև «Բջնի», «Արզնի», «Հանքավան», «Սիլ» հանք․ ջրերի և այլ գործարաններ։

Գյուղատնտեսությունը մասնագիտացած է թռչնաբուծության մեջ։ Գործում են