Գետամեջի, Արզնիի, Լուսակերտի թռչնաբուծ. ֆաբրիկաները։ Զարգացած են նաև պտղաբուծությունը, տավարաբուծությունը (կաթնատու) և հացահատիկային ու կերային բույսերի մշակությունը։ Հայտնի է «Մուլտի-Ագրո» ՍՊԸ-ն։
2010-ին գյուղատնտեսական նշանակության հողերը կազմել են 161,667 հա, որից վարելահող՝ 37,204 հա, այդ թվում՝ հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունը՝ 9200 հա, կարտոֆիլինը՝ 780 հա, բանջարանոցային բույսերինը՝ 1195 հա, պտղի և հատապտղի տնկարկները՝ 4145 հա։ Մարզն ուներ 52 հազար գլուխ խոշոր եղջերավորներ (24,6 հազար կով), 35,8 հազար ոչխար և այծ, 15,1 հազար խոզ։ Արտադրվել է 12,1 հազար տ միս (կենդանի զանգվածով), 51,3 հազար տ կաթ, 156,4 մլն ձու, 86,5 տ բուրդ։
Տարածքով են անցնում Երևան-Հրազդան-Սևան-Թբիլիսի ավտոմայրուղին, Հրազդանի արդյունաբերական հատվածը (Ցեմենտի գործարանը և ջէկը) Երևան-Շորժա և Հրազդան-Իջևան երկաթուղիները։ Կրթամշակութային և գիտական հաստատությունները։
Կրթամշակութային և գիտական հաստատություններ։ Գործում են 50 նախադպրոց., 104 հանրակրթական (1-ը՝ ոչ պետական), 24 երաժշտ., մարզ., արվ-ի, կերպարվ-ի, հատուկ նշանակության գիշերօթիկ դպրոցներ, 6 քոլեջ, 3 ոչ պետական բուհեր, Գառնիի տիեզ. աստղագիտության ինստ-ը, Բյուրականի աստղադիտարանի տիեզ. հետազոտությունների մասնաճյուղը (Գառնի), Անասնաբուծ. և անասնաբուժ. գիտական կենտրոնի անասնաբուծ. բաժինը (Նոր Գեղի)։ Տարածքում են բանեոլոգ. (Արզնի) և մանկ․ առողջարանները, հանգստյան տներ, 44 ամբուլատոր-կլինիկ. հիմնարկներ (502 բժիշկ և 1168 միջին բուժաշխատող)։
Տարածքը ներառված է Հայաստանյայց առաքել․ եկեղեցու Կոտայքի թեմի կազմում, առաջնորդանիստը Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է։
Պատմաճարտարապետական հուշարձաններ։ Պահպանվել են քարեդարյան կացարաններ (Հրազդան, Չարենցավան, Ջրաբեր, Ֆանտան), բրոնզեդարյան բնակատեղիներ, ուրարտ. ջրանցք, կիկլոպյան ամրոցներ։ Նշանավոր են Գառնիի ամրոցն ու հեթանոս․ տաճարը (I դ.), Պտղավանքը (V-VII դդ.), Հավուց թառ (վաղ միջնադար) վանական համալիրը, Արագյուղի (V դ.), Բուժականի (VI-VII դդ.), Կարնիսի միանավ, Բջնիի Սբ Սարգիս, Ալափարսի Սբ Հովհաննես, Քարաշամբի Սբ Գևորգ, Դդմաշենի Սբ Թադևոս առաքյալի եկեղեցիները, Մայրավանքը (բոլորը՝ VII դ.), Թեղենյաց (VIII-XIII դդ.) վանքը, Բջնիի Սբ Աստվածածին (1031), Եղվարդի Սբ Աստվածածին (1301) եկեղեցիները, Կեչառիսի վանական համալիրը (XI-XIII դդ.), Գեղարդավանքը (XII-XIII դդ.), Նեղուցի վանքը (XIII դ.), Գառնիի կամուրջը (X դ.), Բջնիի բերդը (1031)։ Եկեղեցիներ և ուշագրավ խաչքարեր կան մարզի բազմաթիվ բնակավայրերում։