(1203-14), Սբ Հարություն (1220) եկեցիներով, Վեցիկ ճարտ-ի մահարձան-խաչքարով (XIII դ.), մատուռով, բազմաթիվ խաչքարերով։
Նոր Հաճնը (հիմն.՝ 1953, ք.՝ 1991-ից) գտնվում է Երևանից 30 կմ հյուսիս-արմ.՝ Հրազդան գետի աջ ափին՝ 1338 մ բարձր․ վրա։ Անվանվել է Լեռն. Կիլիկիայի Հաճն քաղաքի անունով։ Տարածքը 2 կմ² է, բն.՝ 10,4 հազար (2012)։ Տնտեսության մեջ կարևոր տեղ ունեն կահույքի, ոսկերչական (ադամանդի) արտադրությունները։ Խորհրդային տարիներին հայտնի էր Նոր Հաճնի տեխ. քարերի գործարանը՝ որպես ԽՍՀՄ սարքաշինության արդ-յան ձեռնարկություն (հիմն.՝ 1958)։ Թողարկել է շուրջ 80 տեսակի արտադրանք՝ հաստոցներ, սարքեր, տեխ. քարեր և այլն, որոնք իրացվել են ԽՍՀՄ-ում, արտահանվել 14 երկիր։ Կոոպերացված արտադրական կապերի մեջ էր Ռիգայի, Մոսկվայի, Լենինգրադի (այժմ՝ Ս. Պետերբուրգ) և այլ քաղաքների 250 գործարանի, իսկ գիտատեխ. խնդիրներով՝ ԽՍՀՄ 64 ԳՀԻ-ի հետ։
Քաղաքում է Արզնիի ջրէկը, մերձակայքում՝ Արզնիի կիրճի վրա կառուցված Նուռնուսի երկհարկանի կամուրջը, որով Մասիս քաղաքը երկաթուղով և ավտոճանապարհով կապվում է Նուռնուս կայարանի հետ։
Գործում են մանկապարտեզ, 4 հանրակրթական, 1 վճարովի ավագ, արվ-ի, մարզ․ դպրոցներ, մարզամշակութ. համալիր, Կիլիկյան Հաճնի թանգարանը, գրադարան, մշակույթի պալատ։ Քաղաքում կանգնեցվել է Հաճնի հերոսամարտի (1920) նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը (1974, ճարտ.՝ Ռաֆայել Իսրայելյան)։
Չարենցավանը (մինչև 1967-ը՝ Լուսավան, ք.՝ 1961-ից, հիմն.՝ 1947՝ որպես Գյումուշջրէկի բանավան) գտնվում է Երևանից 36 կմ հս.՝ Հրազդան գետի ձախ ափին՝ 1600-1700 մ բարձր-ների վրա։ Տարածքը 5 կմ² է, բն.՝ 25,2 հազար (2012)։ 1967-ին կոչվել է ի պատիվ բանաստեղծ Եղիշե Չարենցի։ 1953-ին Գյումուշի (այժմ՝ Արգել) ջրէկի շին-յան ավարտից հետո դարձել էր հանրապետության կարևոր արդյունաբերական կենտրոն։ Խորհրդային տարիներին գործել են Երկաթբետոնե կառուցվածքների, հաստոցաշին., գործիքաշին., «Կենտրոնաձույլ», «Լիզին», «Բջնի» հանք․ ջրերի, «Արմավտո» դարբնոցային գործարանները, կարի ֆաբրիկա (արտադրանքն առաքվել է Իտալիա), շին. իրերի կոմբինատը, «Շինտրեստը» և այլն։
Քաղաքի ներկայիս արդ-յան հիմն․ ուղղություններն են մետաղագործ․ և պատրաստի մետաղե իրերի արտադրությունները (պողպատի և թուջի ձուլում)։ Ունի երկթղ. կայարան։ Գործում են 6 հանրակրթական, 1 միջնակարգ-մասնագիտական, երաժշտ., գեղարվ-ի (Գառզուի անվան), մարզ․ դպրոցներ, պատկերասրահ, Չարենցի տուն-թանգարանի մասնաճյուղ հուշասրահը, գրադարան։ Քաղաքի մուտքը խորհրդանշում է «Վերածնունդ» հուշակոթողը (Եղիշե Չարենցի «Գանգրահեր տղան» պոեմի մոտիվներով, 1980, քանդ.՝ Խաչիկ Միրիջանյան)։
Կոտայքի մարզի համայնքները և բնակչությունը (1.01.2011)
Համայնքի անվանումը | Մշտական բնակչության թվաքանակը | Համայնքի անվանումը | Մշտական բնակչության թվաքանակը | Համայնքի անվանումը | Մշտական բնակչության թվաքանակը | |||
---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Հրազդան | 53456 | 24 | Գեղարդ | 475 | 47 | Մրգաշեն | 2243 |
2 | Աբովյան | 46825 | 25 | Գետամեջ | 624 | 48 | Նոր Արտամետ | 1323 |
3 | Բյուրեղավան | 8553 | 26 | Գետարգել | 844 | 49 | Նոր Գեղի | 6345 |
4 | Եղվարդ | 12402 | 27 | Գողթ | 2156 | 50 | Նոր գյուղ | 1695 |
5 | Ծաղկաձոր | 1608 | 28 | Զառ | 1482 | 51 | Նոր Երզնկա | 1758 |
6 | Նոր Հաճն | 10386 | 29 | Զովաշեն | 142 | 52 | Նուռնուս | 558 |
7 | Չարենցավան | 25053 | 30 | Զովունի | 5289 | 53 | Ողջաբերդ | 1039 |
8 | Ալափարս | 2363 | 31 | Զովք | 1028 | 54 | Պռոշյան | 5279 |
9 | Ակունք | 2039 | 32 | Զորավան | 1577 | 55 | Պտղնի | 1473 |
10 | Աղավնաձոր | 1350 | 33 | Թեղենիք | 695 | 56 | Ջրաբեր | 430 |
11 | Առինջ | 5446 | 34 | Լեռնանիստ | 3166 | 57 | Ջրառատ | 591 |
12 | Արագյուղ | 1354 | 35 | Կաթնաղբյուր | 701 | 58 | Ջրվեժ | 7227 |
13 | Արամուս | 3519 | 36 | Կամարիս | 2425 | 59 | Սարալանջ | 371 |
14 | Արգել | 3282 | 37 | Կապուտան | 1286 | 60 | Սոլակ | 2541 |
15 | Արզական | 2699 | 38 | Կարենիս | 883 | 61 | Սևաբերդ | 279 |
16 | Արզնի | 2425 | 39 | Կոտայք | 1863 | 62 | Վերին Պտղնի | 755 |
17 | Արտավազ | 1116 | 40 | Հանքավան | 89 | 63 | Քաղսի | 2236 |
18 | Բալահովիտ | 3514 | 41 | Հատիս | 356 | 64 | Քանաքեռավան | 3555 |
19 | Բջնի | 2929 | 42 | Հացավան | 615 | 65 | Քասախ | 5582 |
20 | Բուժական | 1748 | 43 | Ձորաղբյուր | 2188 | 66 | Քարաշամբ | 689 |
21 | Գառնի | 7165 | 44 | Մայակովսկի | 2140 | 67 | Ֆանտան | 1004 |
22 | Գեղադիր | 725 | 45 | Մարմարիկ | 876 | |||
23 | Գեղաշեն | 4326 | 46 | Մեղրաձոր | 2888 |