Այս էջը հաստատված է

Միջնադարում Գորիսը Նախիջևանից Զանգեզուրով դեպի Արցախ և մերձկասպյան տափաստանները ձգվող ճանապարհային հանգույց էր։ Մետաքսի մեծ ճանապարհի երթուղիներից մեկն անցել է Գորիսի մերձակայքով։

Ներկայումս Գորիսով են անցնում Երևան-Ստեփանակերտ, Երևան-Իրան ավտոմայրուղիները։

Գործում են 7 նախադպրոց․ հաստատություններ, 7 հանրակրթական, 2-ական երաժշտ. և մարզ., 1 արվ-ի դպրոցներ, Գորիսի պետական համալսարանը, ՀՊՃՀ-ի մասնաճյուղը, ոչ պետական «Սյունիք» համալսարանը, Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկ․ թատրոնը, Ակսել Բակունցի տուն-թանգարանը (1970-ից), «Զանգեզուր» հայրենագիտական թանգարանը, հեռուստաընկերություն և այլն։ Լույս են տեսնում «Զանգեզուր» և «Մշակ» թեթերը, «Հայրենիք» ամսագիրը։

Առողջապահ․ հաստատություններ են հիվանդանոցը, 2 պոլիկլինիկաները, մարզային արյան փոխներարկման կայանը և «Ախտորոշում» բժշկ. միավորումը։

Գորիսում է Հայաստանյայց առաքել․ եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։

1990-91-ին քաղաքը և շրջակա բնակավայրերը հրթիռակոծվել են Ադրբեջանի կողմից։ Ավերվել են մոտ 600 պետական և մասնավոր շինություններ, դպրոցներ, մանկապարտեզներ և այլն։

Դաստակերտը (ք.՝ 1995-ից) գտնվում է Երևանից 220 կմ հվ․՝ Բարգուշատի լ-շղթայի հս. լանջին։ Բն. 300 է (2012)։ Աշխատանքներ են կատարվում վերագործարկելու Դաստակերտի պղնձի և մոլիբդենի հանքավայրերը և դրա հենքի վրա՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի մասնաճյուղը։

Գործում են հանրակրթական, երաժշտ. դպրոցներ, մշակույթի տուն, գրադարան։

Մեղրին (ք.՝ 1984-ից) գտնվում է Երևանից 373 կմ հվ.՝ նույնանուն գետի ափին՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հարավում։ Բն. 4,8 հազար է (2012)։

Տարածքը բնակեցված է եղել դեռևս նախնադարում։ Հայտնաբերվել են բրոնզի և երկաթի դարերի նյութ․ մշակույթի մնացորդներ։ V դ-ի սկզբին կոչվել է Կարճավան։ Ենթարկվել է թաթար․ և թուրքմ. ցեղերի ասպատակություններին։ XVIII դ-ի սկզբին մեղրեցիները մասնակցել են Դավիթ Բեկի գլխավորած ազատագր. շարժմանը։

Զարգացած են շին-ը, մրգերի պահածոների և հյութերի արտադրությունները։ Մեղրիում 1-ին ծխական դպրոցը բացվել է 1881-ին։ Գործում են մանկապարտեզ, 2 հանրակրթական, երաժշտ., գեղարվ-ի, մարզ․ դպրոցներ, Մեղրու պետական քոլեջը, ժողովրդական թատրոնը, գրադարանային ցանց, Մեղրու շրջ. բժշկ. կենտրոնը։

Քաղաքում են Սբ Մարիամ Աստվածածին, Սբ Հովհաննես, Սբ Սարգիս եկեղեցիները և Անապատաց վանքը (բոլորը՝ XVII դ.), Մեղրու 6 բերդերը (1083, շրջապատող լեռների վրա)։

Սիսիանը (ք.՝ 1974-ից, մինչև 1935-ը՝ Ղարաքիլիսա, 1935-40-ին՝ Սիսավան) գտնվում է Երևանից 206 կմ հվ.՝ Ղարաբաղի բարձրավանդակի և Զանգեզուրի լեռնաշղթայի միջլեռն. գոգավորությունում՝ Որոտանի ափերին՝ 1600 մ բարձր․ վրա։ Տարածքը 8 կմ² է, բն.՝ 16,8 հազար (2012)։ Սիսիանի շրջագծում են Աշոտավան, Իշխանասար և Ույծ գյուղերը։

Զարգացած են էլեկտրաէներգիայի, սննդամթերքի, ոչ մետաղ․ հանք․ արտադրատեսակների արտադրությունները։

Գործում են 5 հանրակրթական, օժանդակ գիշերօթիկ, երաժշտ., գեղարվ-ի դպրոցներ, 2 քոլեջ, վարժարան, մանկապատանեկան ստեղծագործ․ կենտրոն, ՀՊԱՀ-ի մասնաճյուղը, հայրենագիտական թանգարան, Սիսիանի պետական թատրոնը, Նիկողայոս Ադոնցի անվան պատմության պետական թանգարանը։

Շրջակայքում են «Երիվարաց դաշտ» ամրոց-բնակատեղին, տարբեր դարաշրջանների հնագիտական հուշարձաններ՝ դամբարանադաշտեր, բնակատեղիներ։ Քաղաքում է Սիսավանի եկեղեցին (VII դ.)։

Քաջարանը (ք.՝ 1958-ից, ձևավորվել է Քաջարան և Ողջի ավանների միացումով) գտնվում է Երևանից 327 կմ հվ.՝ Զանգեզուրի և Մեղրու լեռնաշղթաների միջև՝