և այծ, 13,7 խոզ։ Արտադրվել է 7,6 հզ տ միս (կենդանի զանգվածով), 34,8 հզ տ կաթ, 44,8 մլն ձու, 32,8 տ բուրդ։
Գերակշռում են սննդի արդ-ը և փայտամշակումը։ Շուկա են արտահանվում գինիներ, հանք․ ջուր, քարե և փայտե արտադրատեսակներ։ Մարզի տնտեսության մեջ էական կշիռ ունեն GՔարարտ», «Իջևանի բետոնիտ» ՓԲԸ-ները, Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը, Իջևանի գինու-կոնյակի, Դիլիջանի հանք․ ջրերի գործարանները և այլն։
2005-ից մարզում աշխատանքներ են արվում զբոսաշրջային հին ավանդույթները վերականգնելու համար։ Մարզի հարուստ պատմությունը, մշակութային ժառանգությունը, բնական պայմանները, պատմաճարտ. ու բնության հուշարձանները և ինքնատիպ կենցաղը հիմք են դարձել, որպեսզի զարգանան ճանաչող., մշակութային, կրոն., առողջապահ, և էկոզբոսաշրջությունը։
Մարզի կենտրոնով անցնում է Կովկաս-Թբիլիսի-Երևան գազատարը, իսկ Աղստևի ձորով՝ Իջևան-Հրազդան երկաթուղու 70-կմ-անոց, Դեբեդի ափով՝ Երևան-Թբիլիսի երկաթուղու 7-կմ-անոց հատվածները, Երևան-Իջևան-Թբիլիսի ավտոմայրուղին [2004-ին Լինսի հիմնադրամի միջոցներով շահագործման է հանձնվել Սևան-Դիլիջան թունելը (2275 մ), որով Սևանի լ-անցքի դժվարանցանելի մասը կրճատվել է 4,5 կմ-ով]։
Գործում են 44 նախակրթարան, 77 հանրակրթական, 12 երաժշտ., 4 գեղարվ-ի և արվ-ի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործ․ կենտրոններ, արվ-ի պետական քոլեջ, հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, 66 մարզային, քաղաքային ու գյուղ․ գրադարաններ, 4 թանգարան, 2 պատկերասրահ (Իջևան, Դիլիջան), միջին մասնագիտական 6 ուսումնական հաստատություններ, պետական բուհերի 2 մասնաճյուղ, 27 ամբուլատոր-կլինիկ. հիմնարկներ (237 բժիշկ և 642 միջին բուժաշխատող)։ Գործում է տեղական 4 հեռուստաալիք։
Ներառված է Հայաստանյաց առաքել․ եկեղեցու Գուգարաց թեմի կազմում, աթոռանիստը Վանաձորի Սբ Աստվածածին եկեղեցին է։
Մարզն զգալիորեն տուժել է 1991-94-ի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։
Պատմաճարտ. հուշարձանները։ Տարածքում մարդու վաղ բնակության մասին վկայում են կիկլոպյան, բրոնզեդարյան, նաև միջնադարյան պաշտպան․ ամրոցները։ Նշանավոր են Մորոձորո վանքը (V դ.), Կողբի միանավ և Տվարոսեղցի (երկուսն էլ՝ VI դ.), Ոսկեպարի Սբ Աստվածածին (VII դ.) եկեղեցիները, Մակարավանքը (X-XIII դդ.), Կապտավանքը (XII դ.), Գոշավանքը (XII-XIII դդ.)՝ համալիրի զարդը համարվող վարպետ Պողոսի կերտած ասեղնագործ ժանյակ հիշեցնող խաչքարով (1219), Նոր Վարագավանքը (XII-XIII դդ.), Առաքելոց, Սրվեղի (երկուսն էլ՝ XIII դ.) վանքերը, Կիրանց վանքը (XIII դ., ՀՀ ամենախոշոր աղյուսաշեն եկեղեցին), Խորանաշատի վանական համալիրը (XIII դ.), Կայան, Տավուշ (երկուսն էլ՝ X դ.) բերդերը։
Գոշավանքն ընդգրկվել է Համաշխ. բանկի «Անդրկովկասյան զբոսաշրջության նախաձեռնություն» միջազգային ծրագրում։ Ստեղծվել է «Գոշ» հիմնադրամը, որը ֆինանսավորում է զբոսաշրջությունը խթանող փոքր բիզնեսի ծրագրերը, իսկ մարզպետարանի ու Զարգացման և համագործակցության շվեյցար․ գործակալության համատեղ ֆինանսավորմամբ 2005-06-ին կառուցվել է Զբոսաշրջության տեղեկատվ. կենտրոնը։