Այս էջը հաստատված է

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներ

Կարապետ Ա Եվդոկացի - 1446-77, Ստեփանոս Ա Սարաձորցի - 1477-88, Հովհաննես Ա Անտիոքցի - 1488-89, Հովհաննես Բ Թլկուրաևցի - 1489-1525, Հովհաննես Գ Քիլիսցի (Կայծակն, Կայծառ) - 1525-39, Սիմեոն Ա Զեթունցի -1539-45, Ղազար Ա Զեթունցի - 1545-47, Թորոս Ա Սսեցի (Մայսենց) - 1548-50, Խաչատուր Ա Չորիկ - 1551-60, Խաչատուր Բ Զեթունցի (Խաչիկ Ուլնեցի, Երաժիշտ) - 1560-84, Ազարիա Ա Ջուղայեցի - 1584-1601, Հովհաննես Ղ Այնթափցի (Այթեփցի) - 1601-21, Մինաս Ա Սսեցի (Կարնեցի, Թացախ) - 1621-32, Սիմեոն Բ Սեբաստացի - 1633-48, Ներսես Ա Սեբաստացի - 1648-54, Թորոս Բ Սեբաստացի - 1655-57, Խաչատուր Գ Գաղատացի (Մինտերճի, Մինտերճյան) - 1657-74, Սահակ Ա Քիլիսցի (Մեյխանեճի, Մեյխանեճյաև) - 1674-86, Գրիգոր Ա Ադանացի (Պիծակն, Բ. Կյուլեսերյանի ցանկում՝ Գրիգոր Բ Ատանացի) - 1686-93, Աստվածատուր Ա Սասունցի (Նարին) - 1693-94, Մատթեոս Ա Կեսարացի (Սարի) - 1694-1705, Հովհաննես Ե Հաճնցի - 1705-21, Գրիգոր Բ Կեսարացի (Ուղուրլու, Ուղուրլյան, Բ. Կյուլեսերյանի ցանկում՝ Գրիգոր Գ Կեսարացի) - 1721-29, Հովհաննես Զ Հաճնցի (Տեր Ադամ) - 1729-33, Ղուկաս Ա Աջապահյան (Աջապահ, Աջապան, Սսեցի) - 1733-37, Միքայել Ա Աջապահյան (Սսեցի) - 1737-58, Գաբրիել Ա Աջապահյան (Սսեցի) -1758-70, Եփրեմ Ա Աջապահյան (Սսեցի) - 1771-84, Թեոդորոս Ա Աջապահյան (Սսեցի, այլ ցանկերում՝ Թորոս Գ Սսեցի Աջապահյան) - 1784-96, Կիրակոս Ա Աջապահյան (Սսեցի, Մեծն, Մեծագործ) - 1797-1822, Եփրեմ Բ Աջապահյան (Սսեցի, Տեր-Մանվելյան) - 1823-31, Միքայել Բ Աջապահյան (Սսեցի, Ղուկասյան) - 1832-55, Կիրակոս Բ Աջապահյան (Սսեցի) - 1855-65, Մկրտիչ U Քեֆսիգյան (Մարաշցի) - 1871-94, Սահակ Բ Խապայան (Եղեգցի) - 1903-39, Պետրոս Ա Սարաճյան - 1940, Գարեգին Ա Հովսեփյան - 1943-52, Զարեհ Ա Փայասլյան - 1956-63, Խորեն Ա Բարոյան - 1963-83, Գարեգին Բ Սարգիսյան - 1983-95, Արամ Ա Քեշիշյան - 1995-ից (41-րդ գահակալը)

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅՈՒՆ

Երոաաղեմի հայոց պատրիարքությունը Հայաստանյայց առաքել․ սբ եկեղեցու նվիրապետ․ աթոռներից է. հիմնադրվել է VII դ-ում։ Պատրիարքարանի տարածքը (Հայկական թաղամաս) զբաղեցնում է հին Երուսաղեմի 4 թաղամասերից մեկը (1/6-րդը՝ 150 հազար մ2)։ Աթոռանիստը Երուսաղեմի Սբ Հակոբյանց վանքն է։ Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանի (1990-2012) վախճանից (հոկտ. 12) հետո պատրիարքությունը ղեկավարում է դեռևս հունվ-ին տեղապահ ընտրված Նուրհան արք. Մանուկյանը։

Դեռևս IV դ-ում Երուսաղեմում եղել են հայկական վանքեր ու եկեղեցիներ։ Սիոն լեռան վրա հիմնվել է Սբ Հակոբյանց վանքի միաբանությունը։ Երուսաղեմի եկեղեցու առաջին հայրապետը Հակոբոս Տյառնեղբայրն է (նահատակվել է 60-ին)։ Կ. Պոլսի տիեզ. ժողովի (381) որոշմամբ՝ Երուսաղեմի եպիսկոպոսությունը դարձել է պատրիարքություն։ Համաձայն Ընդհանրական եկեղեցու նվիրապետ․ կարգի՝ հայկական վանքերը՝ իրենց առաջնորդներով, վանականներով, մինչև VI դ-ի կեսը եղել են Երուսաղեմի պատրիարքի իշխանության ներքո։ Երբ Երուսաղեմի պատրիարքությունը Բյուզ. կայսրության ճնշման տակ VI դ-ի կեսին վերջնականապես ընդունել է քաղկեդոն․ դավանանք, Երուսաղեմի Հայ եկեղեցին առանձնացել է, և VII դ-ում ձևավորվել է Երուսաղեմի հայոց պատրիարքությունը։ Երուսաղեմի հայոց պատրիարքի նվիրապետական աստիճանն արքեպիսկոպոսությունն է, իսկ պատրիարք կոչումը վարչական անվանում է, որը քաղաքական իշխանությունները տվել են Երուսաղեմի հայոց արքեպիսկոպոսներին՝ նրանց ինքնավարությունն ու անկախությունն այլ եկեղեց. աթոռից հաստատելու և Երուսաղեմի հայկական վանքերի ու եկեղեցիների գործերը տնօրինելու համար։ Այդ պատճառով էլ Երուսաղեմի հայոց պատրիարքները հաճախ կոչվել են Երուսաղեմի արքեպիսկոպոսներ։

VII դ-ում արաբները Երուսաղեմի հայոց միաբանությանը տվել են հունաց ուղղափառ պատրիարքին հավասար իրավունքներ։ Երուսաղեմի հայոց հոգևոր առաջնորդ, առաջին պատրիարք Աբրահամը (638-669) մեկնել է Մուհամմեդ մարգարեի մոտ և նրանից ստացել մի հաստատագիր, որով Երուսաղեմի հայոց պատրիարքությունն անջատվել է հունականից, հայոց սեփականություն են ճանաչվել Երուսաղեմի Սբ Հակոբյանց վանքը՝ իր կալվածքներով, Բեթղեհեմի Սբ Ծննդյան տաճարը, Սբ Հարություն տաճարի մի կարևոր մասը, ինչպես նաև Ձիթենյաց լեռան ստորոտի Սրբոց Մարիամ Աստվածածին եկեղեցին, Գողգոթայի բարձունքը և այլն։ Եթովպացիները, ղպտիները և ասորիները