Այս էջը հաստատված է

Դպրաց դասի երգչախումբը տարբեր ժամանակներում ղեկավարել են Համբարձում Լիմոնճյանը, Արիստակես Հովհաննիսյանը, Նիկողայոս Թաշճյանը, Գրիգոր Մեհթերյանը, Կոմիտասը, Էդգար Մանասը, Հովհաննես Չեքիջյանը և այլ տաղանդաշատ երաժիշտ-երաժշտագետներ։ Գրիգոր Մեհթերյանի ղեկավարած եկեղեց. բազմաձայն երգչախումբը 1906-ին առաջին անգամ երգել է Մայր եկեղեցում՝ երգեհոնի նվագակցությամբ։

Կ. Պոլսի պատրիարքությունն ավելի կանոնակարգված է սկսել գործել ազգային սահմանադրության (1860) ընդունումից հետո։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց (1828) հետո Կ. Պոլսի հայոց պատրիարքության նշանակությունը մեծացել է թուրք․ կառավարության համար։ Հայ ազատագր. շարժման հարցում պատրիարքությունն զգուշավոր դիրքորոշում է ցուցաբերել՝ աշխատելով սադրանքների առիթ չտալ թուրք․ կառավարությանը՝ փորձելով դիվանագիտական միջոցներով արևմտահայությանը զերծ պահել արյունահեղությունից։

Մեծ եղեռնից հետո պատրիարքարանը կորցրել է իր նախկին իրավունքներն ու դերը։ Այժմ այն Թուրքիայի հայկական համայնքների ներկայացուցչություն է։ Իր գործունեությամբ նպաստում է ցրված հայկական համայնքների համախմբմանը, նրա ազգային ինքնուրույնության, լեզվի ու մշակույթի պահպանմանը։

Կ. Պոլսի հայոց պատրիարքն իր գործողություններն իրականացնում է Կրոն․ ժողովի միջոցով։ Ներկայումս Կրոն․ ժողովը (նախագահը պատրիարքն է) բաղկացած է 5 հոգևորականից, 2 ատենապետից, 2 ատենադպիրից։ Պատրիարքի նախագահությամբ է գործում նաև խորհրդակցական մարմինը, որն ունի 2 փոխնախագահ, ատենադպիր և 9 աշխարհական անդամներ։ Պատրիարքարանը հրատարակում է կրոնաբարոյական, գրական և պատմաբանասիր. «Շողակաթ» հանդեսը (1952-ից) և տեղեկատվ. «Լրաբեր» պարբ-ը (1996-ից)։

Սահակ Սահակյան,
Արտաշես Ղազարյան,
Վարուժան Քյոսեյան


ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ

Հայ կաթողիկե եկեղեցին (Տանն Կիլիկիո Հայ կաթողիկե պատրիարքություն) Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետևորդ հայերի (եկեղեց. և աշխարհական) հավաքականություն է. եկեղեց. ու դավան․ հաղորդությամբ միավորված է Հռոմի աթոռին, ճանաչում և ընդունում է Հռոմի պապի գերագահությունը։ Արևելյան միացյալ կաթողիկե պատրիարքություններից (Մարոնիտ 1216, Քաղդեական 1553, և այլն) է։ Իբրև կառույց և եկեղեց. առանձին նվիրապետություն՝ կազմավորվել է 1740-ի նոյեմբ. 26-ին Հալեպում, երբ Աբրահամ Արծիվյան եպիսկոպոսն օծվել է հայ կաթոլիկ համայնքի պատրիարք (Աբրահամ Ա Արծիվյան, աթոռակալել է մինչև 1749-ը)։ 1742-ին Հռոմի պապ Բենեդիկտոս XIV-ը վավերացրել է վերջինիս պատրիարք․ ընտրությունը։ Ներկայումս Հայ կաթողիկե պատրիարքության աթոռանիստը Զմմառի վանքն է Բեյրութից 30 կմ հյուսիս-արլ., հիմնադրվել է 1749-ին)։ Տանն Կիլիկիո Հայ կաթողիկե պատրիարքության կաթողիկոս-պատրիարքը Ներսես Պետրոս ԺԹ Թարմունին է (1999-ից)։

Հայերը կաթոլիկության և Լատին եկեղեցու հետ առնչվել են Կիլիկիայի հայկական իշխանապետության շրջանում՝ Խաչակրաց արշավանքների (XI դ-ի վերջ-XII դ-ի սկիզբ) ժամանակ։ Կիլիկյան Հայաստանը, շրջապատված լինելով մահմեդ. պետություններով, փորձել է դաշնակցել Արևմուտքի հետ և, ընդառաջելով կաթոլիկ եկեղեցու հորդորներին, բազմիցս քննարկել է Հայ և կաթոլիկ եկեղեցիների մերձեցման հարցը (Անտիոքի՝ 1141-ի, Երուսաղեմի՝ 1143-ի, Սսի՝ 1307-ի, Ադանայի՝ 1316-ի ժողովներ և այլն)։ XIV դ-ի սկզբին տարածվել է ունիթորությունը (միարարություն), երբ Հայաստանում «Միաբանող եղբայրներն» սկսել են քարոզել միություն Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ։ XIV դ-ի 1-ին կեսին Հայաստանի արլ. գավառներում (Նախիջևան, Երնջակ, Ջահուկ և այլն) և պարսկահայոց շրջանում