Այս էջը հաստատված է

Կարմիր գիրք

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստ-ը՝ 1987-ին, Բուսաբանության ինստ-ը 1989-ին հրատարակել են հանրապետության կենդանիների ու բույսերի Կարմիր գրքերը։ Կենդանիների Կարմիր գրքում գրանցված է ողնաշարավոր կենդանիների 99 տեսակ՝ կաթնասունների՝ 18, թռչունների՝ 67, սողունների՝ 11, երկկենցաղների՝ 1, ձկների՝ տեսակները Ներկայացված են միջագգայնորեն ընդունված 5 կարգավիճակով՝ անհետացած բույսեր՝ 30 տեսակ, անհետացող՝ 138, հազվագյուտ՝ 154, կրճատվող՝ 57, անորոշ՝ 8։ Կարմիր գրքում մանրամասն տեղեկություններ կան արգելոցների, «Սևան» ագգ. պարկի․ մշակաբույսերի վայրի ցեղակիցների, բուս․ ծածկույթի վերաբերյալ։

2007-09-ին առկա տվյալների և նոր դաշտային ուսումնասիրությունների հիման վրա ՀՀ ԳԱԱ, ԵՊՀ և այլ գիտ․ հաստատությունների մասնագետներ պատրաստել են ՀՀ Կարմիր գրքի լրամշակված տարբերակը, որը 2011-ին հրատարակվել է 2 հատորով՝ «Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրք» և «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրք»։

Կարմիր գրքերում ներառվել են անոթավոր բույսերի 452 և սնկերի 40 տեսակներ, 153 ողնաշարավոր և 155 անողնաշար կենդանիներ։ Գրանցված 452 բուսատեսակից 143-ի վիճակը գնահատվել է որպես կրիտիկական, 249-ը՝ վտանգված, 60-ը՝ խոցելի։ Սնկերի 40 տեսակներից անհետացել է 1-ը, կրիտիկական վիճակում են 6-ը, վտանգված են 15-ը, խոցելի են 12-ը, անհետացման եզրին են 2-ը։ 4 տեսակի համար տվյալներն անբավարար են այս կամ այն խմբին դասելու համար։

ՀՀ կենդանիների Կարմիր գրքում ներառված 153 ողնաշարավոր կենդանիներից 2-ը գնահատվել են որպես անհետացած տեսակներ, 12-ի վիճակը՝ կրիտիկական, 31-ը՝ վտանգված, 91-ը՝ խոցելի։ 16-ի դեպքում տվյալներն անբավարար են։ Անողնաշար կենդանիներից 1-ը գնահատվել է որպես անհետացած տեսակ, 55-ի վիճակը՝ կրիտիկական, 59-ը՝ վտանգված, 38-ը՝ խոցելի, 2-ը՝ տարածաշրջանում անհետացած։

ՀՀ տարածքի բույսերի ու կենդանիների որոշ տեսակներ (հայկ․ արոսենի, արարատյան և ուրարտ. ցորեններ, Վավիլովի տարեկան, հայկ․ լ-տափաստանային իժ․ գանգրափետուր հավալուսն, հովազ) գրանցվել են նաև բնության պահպանության միջազգ․ «Կարմիր գրքում»։

1993-ին ՀՀ-ն միացել է «Կենսաբանական բազմազանության մասին» միջազգ․ համաձայնագրին։

2008-ին ընդունվել է շրջակա միջավայրի պահպանության գործողությունների երկրորդ ազգ․ զեկույցը, որն առնչվում է ՀՀ բնապահպան. ոլորտի հիմնահարցերի լուծմանը, ինչպես նաև, ի լրումն զեկույցի, մշակվել են մի շարք բնապահպան. հայեցակարգեր, ծրագրեր ու միջոցառումներ, որոնք հավանության են արժանացել կամ հաստատվել ՀՀ Կառավարության համապատասխան իրավ․ ակտերով։