Այս էջը հաստատված է

աշակերտով։ Լիբանանի քաղաքաց. պատերազմի (1975-90) պատճառով սկսված արտագաղթի, ինչպես նաև ծնունդների նվազման և հայ երեխաների՝ օտար վարժարաններ հաճախելու հետևանքով տեղի հայկական դպրոցներում կտրուկ նվազել է սովորողների թիվը։

Ներկայումս Բեյրութում և արվարձաններում գործում են Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանը (1930-ից), Սրբոց Հռիփսիմյանց բարձրագույն (1922-ից), Հայ ավետարան. Շամլյան-Թաթիկյան (1922-ից), Հայ ավետարան. կեդրոն․ բարձրագույն (1922-ից), Հայ կաթողիկե Մեսրոպյան (1939-ից), ՀԲԸՄ Դարուհի-Հովակիմյան (1939-ից), Ազգային Հառաջ-Գալուստ Կյուլպենկյան (1941-ից), Հայ կաթողիկե պատրիարքարանի Գևորգ Հարպոյան (1960-ից), Ազգային Եղիշե Մանուկյան (1963-ից) երկրորդ., Սահակյան-Լևոն Մկրտիչյան (1923-ից), Հայ կաթողիկե անարատ հղության քույրերու Ս. Ագնես (1929-ից), Վահան Թեքեյան (1951-ից), Ազգային Սուրեն Խանամիրյան (1963-ից) միջնակարգ վարժարանները, Հայ ավետարան. (1923-ից) և Ազգային Սոֆիա-Հակոբյան (1964-ից) քոլեջները, Ազգային Աքսոր Գասարճյան (1929-ից), Ազգային Քառասնից մանկանց (1930-ից), Հայ ավետարան. Կերթմենյան (1931-ից), Ազգային Աբգարյան (1932-ից), Ազգային Ռուբինյան (1935-ից), Նազարյան (1962-ից), Պողոս Կարմիրյան (1974-ից) նախակրթարանները, Զմմառի (1830-ական թթ-ից) և Մեծի Տանն Կիլիկիո Զարեհյան (1930-ից) դպրեվանքերը և այլն։ Լիբանանահայ դպրոցներն առաջնորդվում են պետական կրթական ծրագրով, զուգահեռաբար պարտադիր դասավանդում են հայագիտական առարկաներ՝ հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն և աշխարհագրություն։

Բեյրութում է Սփյուռքի միակ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Հայկազյան համալսարանը (1955-ից, մինչև 1996-ը՝ քոլեջ)։ Համալսարանում ուսումնառությունն անգլերեն է, հայկական և արաբ․ մշակույթներին վերաբերող առարկաները դասավանդվում են հայերեն և արաբ.։ Ուսանում են թե՛ հայեր, թե՛ օտարազգիներ։ Շրջանավարտներն ստանում են արվ-ի պսակավորի (բակալավր) և գիտության պսակավորի, արվ-ի մագիստրոսի տիտղոսներ, որոնք 1971-ից պետականորեն հավասարազոր են Լիբանանի պետական համալսարանի շնորհած աստիճանին։ Ունի հայագիտական ամբիոն։ Համալսարան հաճախող յուրաքանչյուր հայ ուսանող, անկախ ընտրած մասնագիտությունից, ուսման ընթացքում պարտավոր է հետևելու հայագիտական առնվազն 2 առարկայի դասընթացի։

Համալսարանն ունի հայագիտական հարուստ գրադարան, հրատարակում է «Հայկազյան հայագիտական հանդեսը» (1970-ից) և այլ պարբ-ներ։

Դպրոցների կազմակերպված համակարգ ունի նաև սիրիահայ համայնքը։ Սիրիայում առաջին հայկական դպրոցը հիմնվել է 1848-ին Քեսաբում։ 1850-ական թթ-ին Հալեպում բացվել է Հայկազյան ազգային վարժարանը, 1898-ին Դամասկոսում՝ ազգային Թարգմանչաց ճեմարանը (գործում են ցայսօր)։

Մեծ եղեռնից փրկված հայերը Սիրիայում հիմնադրել են 100-ից ավելի դպրոցներ։ Ներկայումս Հալեպում գործում են 12 ամենօրյա հայկական կրթօջախներ՝ Կիլիկյան (1921-ից) և Ազգային Քարեն Եփփե (1947-ից) ճեմարանները, Հայկազյան ազգային (1850-ական թթ-ից), Ազգային Մեսրոպյան (1923-ից), Հայ ավետարան. Բեթել (1923-ից), Կրթասիրաց (1924-ից), Ազգ. Զավարյան (1925-ից), Ազգ. Սահակյան (1927-ից), Ազգային Կյուլպենկյան (1930-ից), Ազգ. Մխիթարյան (1936-ից), Լազար Նաճարյան և Գալուստ Կյուլպենկյան (1954-ից) և Հայ կաթողիկե Զվարթնոց