(1965-ից) վարժարանները, Դամասկոսում՝ Ազգային Թարգմանչաց (1898-ից), Ազգային միացյալ (1929-ից), Կյուլապի Կյուլպենկյան (1929-ից), Ալիշան (1965-ից), Քեսաբում՝ Հայ ավետարան․ երկսեռ (1848-ից), Ազգային ուսումնասիրաց միացյալ (1933-ից), Ռաքքայում՝ Ազգային Նուպարյան (1924-ից), Յագուպիեում՝ Ազգային վերածնունդ (1929-ից), Թել Աբյադում՝ Ազգային Խորենյան (1930-32), Ռաս ուլ Այնում՝ Ազգային նահատակաց (1932-ից), Կամիշլիում՝ Ազգային (1932-ից), Հասիչեում՝ Ազգային Մեսրոպյան (1939-ից), Դերիկում՝ Ազգային ազատության (1945-ից) վարժարանները, Լաթաքիայում՝ Սբ Հակոբյանը նախակրթարանը (1922-ից) և այլն։ Վարժարաններում առաջնորդվում են պետական ուսումնական ծրագրով։ Ուսուցումն արաբերեն է։ Հայ-ով արտոնված է դասավանդել հայոց լեզու, հայ գրականություն և կրոն։
Իրանում հայկական համայնքի բոլոր եկեղեցիներին կից, դեռևս 1630-ական թթ-ից, գործել են ծխական դպրոցներ, իսկ առաջին աշխարհիկ դպրոցներն ստեղծվել են XIX դ-ի կեսին։ Առավել հայտնիներից են Թավրիզի Արամյան (1851), Հայկազյան (1875), Թեմական կենտրոնական (1909), Թեհրանի Հայկազյան (1870), Նոր Ջուղայի Ազգային կենտրոնական (1880) և այլ դպրոցներ։ 1936-ին սկսված «իրանացման» քաղաքականության հետևանքով փակվել են բոլոր ազգային դպրոցները։ Վերաբացվել են 1942-43-ին, հայկական դպրոցները՝ 1956-57-ին՝ պարսկ-ով դասավանդման պարտադրանքով։ Հայոց լեզուն, պատմությունը և կրոնը դասավանդվել են ծրագրից դուրս։ Իսլամ․ հեղափոխությունից (1979) հետո 1981-ին ընդունված շրջաբերականով բոլոր ազգային դպրոցները հայտարարվել են պետական, մանկավարժ․ կազմը փոխարինվել է պարսիկներով։ Ծայր առած բողոքի ցույցերից և դասադուլներից հետո թույլատրվել է Թեհրանի հայկական դպրոցներում շաբաթը 2 ժամ հայոց լեզու և գրականություն դասավանդել։ 1981-82-ին հայ ուսուցիչների և թեմ. առաջնորդի ջանքերով առաջնորդարանում բացվել են հայ-ի դասընթացներ։ 2000-01 ուսումնական տարվանից հայկական դպրոցներում նշանակվել են նաև հայ տեսուչներ և փոխտեսուչներ։
Ի տարբերություն Թեհրանի՝ Շահինշահր, Ռեշտ և այլ քաղաքների հայկական դպրոցներում պետական ծրագրի սահմաններում ներառվել են նաև հայոց լեզվի և գրակ-յան, կրոնի հավելյալ դասաժամեր՝ առաջնորդարանի հովանավորությամբ։
Ներկայումս Իրանի ազգային դպրոցներից 25-ը (Քուշեշ-Դավթյան, Սահակյան, Ռոստով, Արաքս, Նաիրի, Արարատ, Թունյան, Կյուլպենկյան, Գոհար, Ալիշան, Նոր Անի, Շանթ, Իրան Փիրուզ, Թովմասյան, Մարի Մանուկյան, Սողոմոնյան, Մարիամ և այլն) և մանկապարտեզներից 3-ը (Ահարոնյան, Սասուն, Քուշեշ) Թեհրանում են։ Ազգային դպրոցներ կան նաև Թավրիզ, Նոր Ջուղա, Շահինշահր, Ռեշտ և այլ քաղաքներում։
Եգիպտոսում հայկական առաջին դպրոցը՝ Եղիազարյան դպրատունը, բացվել է 1828-ին Կահիրեում (1865-ից՝ Գալուստյան ազգային վարժարան, գործում է ցայսօր)։ 1920-ից ընդլայնվել է եգիպտահայ գաղութի կրթական ցանցը։ 1935-ին այնտեղ կար 20 դպրոց։ 1950-ից բազմաթիվ եգիպտահայերի արտագաղթի հետևանքով շատ դպրոցներ փակվել են։ Ներկայիս գործող ուսումնական հաստատություններից են Կահիրեի Գալուստյան (1828-ից) ու Նուբարյան (1925-ից) և Ալեքսանդրիայի Պողոսյան (1845-ից) ազգային վարժարանները (մանկապարտեզներով), դասավանդվում են հայագիտական առարկաներ, մատենագիտություն, ֆրանս., անգլ., արաբ., բնական գիտություններ, արվեստ և այլն։ Վարժարանները երկրի լուսավորության նախարարության