Այս էջը հաստատված է

(«Ես այդ շունն եմ», 1966, «Կորստեան թոյներ», 1970, «Աղքատներուն աւանդութիւնը», 2002), Սիմոն Սիմոնյանը («Սիփանայ քաջեր», հ. 1-2, 1967-70, «Լեռնականներու վերջալոյսը», 1968, «Լեռ եւ ճակատագիր», 1972), Պեպո Սիմոնյանը («Նախերգանք», 1968, «Ծուէն, ծուէն երիզներ», 1980, «Մարդեղութիւն», 1981, «Մայրիներու արմատները», 1986), Արա Արծրունին («Վիրաւոր ծիծեռնակը», 1969, «Ողջոյն...։ Պահածոյի տուփերը», 2006, «Թատրերգութիւններ», հ. 1-2, 2010), Շուշիկ Տասնապետյանը («Քերթուածներ», 1988, «Սփիւռք», 1995, «Միստիկ», 1997, «Մթնալոյս», 2006) և ուր.։

Լիբանանահայ գրողների առաջին սերնդին հետաքրքրել են տարագրության, կորուսյալ հայրենիքի, ձևավորվող Սփյուռքի, Հայրենիք-Սփյուռք ամուր կապերի հաստատման վերաբերյալ խնդիրները։ Հետագա սերունդներին հուզել են նաև Լիբանանի և արաբ․ աշխարհն ալեկոծող հարցերը, միջազգ. հնչողություն ունեցող թեմաները։ Լիբանանի հյուծիչ քաղաքաց. պատերազմի (1975-90) պատճառով հայ գրական և մշակութային կյանքը նկատելիորեն նահանջել է։

Սփյուռքահայ գրակյան զարգացմանը նպաստել են լիբանանահայ գրաքննադատներ Պ. Սնապյանը, Ժիրայր Դանիելյանը, Գրիգոր Շահինյանը, որոնք շարունակել և շարունակում են վաղ շրջանի գործիչների՝ Սինաս Թյոլյոլյանի, Ն. Աղբալյանի, Շահան Պերպերյանի և ուր. ավանդները։

Իրանում (Թեհրան, Թավրիզ, Նոր Ջուղա) 1920-ական թթ-ին կազմակերպվել են գրական միավորումներ, լույս են տեսել գրական պարբերաթերթեր։ Գրական հանդեսներում («Խոսք», «Նոր պատգամ») և այլ պարբ-ներում հրատարակվել են հայ գրողների չափածո և արձակ գործեր, գրական հոդվածներ։ 1935-ին Թեհրանում ստեղծվել է «Նոր էջ» գրական միավորումը, որն ընդմիջումներով գոյատևել է մինչև 1970-ական թթ.։ Միավորման շուրջն են համախմբվել Դևը («Իմ երգերը», 1947, «Այս երկար ճամփան», 1963), Զորայր Միրզայանը («Թաց մայթը», 1957, «Բանաստեղծութիւններ եւ պատմուածքներ. Հատընտիր», 1965), Գալուստ Խանենցը («Ամբողջ սրտով», 1957, «Հրաշալի զօրութիւն», 1972, «Բարեւ քեզ, մարդ», 1974) և ուրիշներ։ 1960-ական թթ-ին Իրանում ստեղծագործել են Երվանդ Բազեն, Արշավիր Մկրտիչը, Աշոտ Ասլանը, Ժորժ Բաբայանը, Հրանդ Ֆալյանը, Սիրաք Բեդիվինը, Արա Տեր-Հովհաննիսյանը, Վարդգես Ֆրանկյանը, Արամ Անտոնյանը և ուրիշներ։ 1970-ական թթ-ին առաջին ժող-ներն են լույս ընծայել երիտասարդ բանաստեղծներ Վարանդը (Սուքիաս Քյուրքչյան, «Արեւի ճամբով», 1972, «Սուր ստուեր», 1982, «Կրկներեւոյթ», 1998, «Մեծ ջահակիրը», 2000, «Ջերմ ստուերներ», 2003, «Սխրատեսիլ», 2005, «Այս աչքերը», 2008), Կոլյա Տեր-Հովհաննիսյանը («Մայթե՜ր, մայթե՜ր», 1973), Խաչիկ Խաչերը («Անտարբերութիւն», 1982) և ուրիշներ։

1962-ից գործում է Իրանի հայ գրողների միությունը, 1986-ից՝ Թեհրանահայ գրական շրջանակը։

Սփյուռքահայ գրակ-յան նորագույն շրջանի գրողները հրատարակել են հայեցի նկարագիրը, Հայոց ցեղասպանության և տարագրության սարսափները, ուծացումը պատկերող, սակայն և ազգային տոկունության ջիղը բարձր պահող երկեր ու ժող-ներ։ Հայության ճակատագրի փնտրտուքի նոր շրջանում առանձնանում են գրողներ Սմբատ Տերունյանը («Լսէ՛, տղաս», 1948, «Յամեցող այգաբաց», 1959, «Տարագիր տաղեր», 1981), Վահրամ Մավյանը («Յամեցող վերադարձ», 1956, «Հայու բեկորներ», 1967, «Անկապ օրագիր», 1968, «Ամէն տեղ հայ կայ», 1977, «Մխացող հոգիներ», 1977), Սիրան Սեզան («Պատնեշը», 1959, «Մեղաւորուհին», 1960), Վարդերես Կարագյոզյանը («Իմ Մասիս», 1960, «Զոյգ աչքերէս», 1962, «Արարման հետ», 2005, «Դեռ չեմ սպառել», 2005), Թորոս Թորանյանը («Աստղերու ճամբան», 1960, «Կարօտի ճամբաներով», 1989), Հայկ Նազգաշյանը («Որսորդի ուղիներով», 1979, «Ափրիկեան անտառներուն մեջ», 1982, «Դեպի ինքնութիւն», 1986, «Բնութեան կանչը», 1994), Մանվել Արամյանը («Արեւագալ», 1987, «Քարե ծաղիկ», 1991, «Ալֆան եւ օմեգան», 2004), Հրանդ Մարգարյանը («Ենթաեսէն փշրուած...», 2004, «Երբ արեւը կը լռէ...», 2005, «Հայելիներ», 2011), Հարություն Պերպերյանը («Երկու արեւներով աշխարհ», 1981), նորագույն սերնդից՝ Րաֆֆի Քեպապճյանը («Խորտակուած քառեակը», 1983), Անուշ Նազգաշյանը («Անձրեւոտ սեր», 1988,