«Խաչուած սեր», 2000, «Եթէ յանկարծ տեսնես իրեն», 2003), Տիգրան Գաբոյանը («Անմաս», 2002) և ուրիշներ։
Օտարագիր հայ գրողներ։ Սփյուռքում հայ գրողների մի մասի ստեղծագործության լեզուն օտար է։ Ավանդաբար առաջին օտարագիր հայ գրողը համարվում է Խաչատուր Ոսկանը։ Օտարագրությունը «մայր» մշակույթի պատմության մի մասն է. այն մի երևույթ է, որ արտաքուստ «յուրային» չէ, սակայն ունի ազգային արմատներ։ Օտարագիր հայ գրողներին հետաքրքրել են սեփական ժողովրդի ճակատագիրը, Մեծ եղեռնը, ազգային արմատների ու դիմագծի որոնումը։
Անգլ. են ստեղծագործել Մայքլ Առլենը («Այս հմայիչ մարդիկ», 1924, «Կանաչ գլխարկը», 1924, «Լեդի Քրիսթին», 1928), մեծանուն գրող Վիլյամ Սարոյանը («Ձեր կյանքի ժամանակը», 1939, Պուլիցերյան մրցանակ, «Անունս Արամ է», 1940, «Կոտորածն մանկանց», 1952, «Հայրիկ, դու խենթ ես», 1956, «Մայրիկ, ես սիրում եմ քեզ», 1957, «Վայրեր, որտեղ ես եղել եմ», 1972, «Պատահական հանդիպումներ», 1977, ևն), Լևոն-Զավեն Սյուրմելյանը («Ձեզ եմ դիմում, տիկիններ և պարոններ», 1945, «98,6°», 1950), Փիթր Սուրյանը («Միրի», 1957, «Դարպասը», հայերեն թրգմ.՝ 2011), Մայքլ Առլեն Կրտսերը («Աքսորականներ», 1970, «Հայկական մի դատավճիռ», 1973, «Ուղևորություն դեպի Արարատ», 1975, «Հայկական օրագրություն», 1991, հայերեն հրտ.՝ «Դեպի Արարատ», 2000), Դայանա Տեր-Հովհաննիսյանը («Ինչպես ընտրես քո անցյալը», 1978, «Ժամանակի մասին», 1987, «Հացի երգը, աղի երգը», 1990), Փիթր Բալաքյանը («Պայծառության տխուր օրեր», 1983, «Ճակատագրի սև շունը», 1998), ֆրանս. և ռուսերեն՝ Անրի Թրուայան («Սարդը», «Ձկնորսանոց», երկուսն էլ՝ 1938, Գոնկուրյան մրցանակ՝ 1938, «Քանի աշխարհը կա», հ. 1-3, 1947-50, «Սգավոր ձյունը», 1952, «Արդարների լույսը», հ. 1-5, 1955-62, «Մոսկվացին», հ. 1-3, 1974-75), ֆրանս.՝ Ռուբեն Մելիքը («Աշխարհի համերաշխություն», 1946, «Հորիզոն անցնողները», 1948, Ապոլիների մրցանակ, «Ուր արյուն է հոսել», 1955, «Միացյալ երգը», հ. 1-2, 1960-67, Ֆրանսիայի ակադ-ի Մեծ մրցանակ, «Մարմին ինձնով կենդանի», 1976, ֆրանս. գրողների մրցանակ, «Թափոր», 1984), Վահե Քաչան («Ակն ընդ ական», 1955, «Կարթ», 1957, «Սեղմված բռունցքներ», 1958, «Արարչի ութերորդ օրը», 1960, «Գիշատիչների խնջույքը», 1960, «Գավազան», 1961, «Հրեայի մահը», 1968, «Աղմուկ, որ լսվում էր», 1979), բուլղ.՝ Սևդա Սևանը («Քար քարի վրա», 1974, «Ռոդոսթո, Ռոդոսթո...», 1983, «Որևէ տեղ Բալկաններում», 1987, «Տեր-Զոր», 1996), իսպ., անգլ. և հայերեն՝ Ալիսիա Կիրակոսյանը («Մեկ օր, հինգ ձայն», 1966, «Էություն և կետադրություն», 1967, «Հակակշիռ», 1972, «Մոխիրներից հետո և նամակ առ Հայաստան», 1972, «Անդենական զրույցներ», 1992, «Ամբողջական երկեր», 2005, և այլն ), իտալ.՝ Անտոնիա Արսլանը («Արտույտների ագարակը», 2004) և ուրիշներ։
Օտարագիր հայ գրողների համար կազմակերպվել են համաժողովներ [1-ին (2005), 2-րդ (2007), 4-րդ (2011), բոլորն էլ՝ Երևանում, 3-րդը՝ Լոս Անջելեսում (2009)], որոնց մասնակցել են տարբեր երկրներում ստեղծագործող գրողներ և թարգմանիչներ։ Նրանք մեծ ներդրում ունեն հայ գրակ-ը, հայկական իրողություններն օտար երկրներում ներկայացնելու, ազգային ինքնության պահպանման գործում։
Գրկ. Օշական Հ., Սփիւռքը եւ իրաւ բանաստեղծութիւնը, Երուսաղեմ, 1945։ Սևան Գ., Սփյուռքահայ գրականության պատմության ուրվագծեր, 1920-1945, Ե., 1980։ Նույնի, Սփյուռքահայ գրականության պատմության ուրվագծեր. 1946-1985, Ե., 1987։ Նույնի, Գառնիկ Ադդարյան, Ե., 1998։ Պըլտյան Գ., Տրամ, Բեյրութ, 1980։ Նույնի, Նարեկացիին հետ, Ե., 2008։ Գաբրիելյան Վ, Սփյուռքահայ գրականություն, Ե., 1987։ Դանիելյան Ս., Ամերիկահայ վիպագիրներ, Ե., 1990։ Նույնի, Սփիւռքահայ վէպը, գիրք 1, Ե., 1992։ Նույնի, Դեպի սփիւռք, քայլարշավի տարիներ, Ե., 2007։ Նույնի, Միջուկի տրոհումը։ Սփիւռքահայ գրականութեան պատմութիւն, գիրք 1, Ե., 2011։ Կարապենց Հ., Երկու աշխարհ, Ուոթերթաուն, 1992։ Փարթամյան Վ., Սփիւռքի օտարագիր բանաստեղծութիւն, Ե., 2005։ Փոսթաճյան Թ., Ականաւոր հայ գրական դէմքեր, Ե., 2006։