Վիեննայում, 1955-ին՝ Վենետիկի բիենալեում, 1964-ին՝ Երևանում (ցուցահանդեսի գործերը նվիրել է ՀԱՊ-ին)։
Իտալիայում են ստեղծագործել նաև բնանկարիչ Ասլան դ՚Աբրոն (Աբրոյան) և ռեալիստ., երևակայական ու խորհրդավոր կտավների հեղինակ Լևոն Մինասյանը (բազմիցս մասնակցել է տարբեր երկրներում կազմակերպված իտալ. արդի արվ-ի ցուցահանդեսների)։ Ճանաչված են նաև նկարիչ Արտաշես Գարիպյանը, Հերման Վարդանյանը, արվեստաբան Էդուարդ Արսլանը և ուրիշներ։
Ամերիկահայ ավագ սերնդի քանդակագործներից հայտնի են Սան Ֆրանցիսկոյում՝ Աբրահամ Լինկոլնի հուշարձանի հեղինակ Հայկ Բադիկյանը, Հ. Լիոնը (Արսլանյան), Հակոբ (Ջեկ) Փափազյանը, Նշան Թուրը (Թուրունճյան), գեղանկարիչներից՝ Էդմոնտ Յաղճյանը (բնանկարներ), Մանուել Թոլեկյանը (կենցաղային պատկերներ), Ժիրայր Զորթյանը (որմնանկարներ)։
1920-ից հետո հայերի նոր հոսքը Ամերիկա խթանել է հայ մշակութային կյանքի վերելքը։ ԱՄՆ են տեղափոխվել նկարիչներ Արշակ Ֆեթվաճյանը, որը ճանաչված է Անիի ավերակների ջրանկարներով, ակադեմ. ոճի (պատմ. ու կրոն․ թեմաներով) ծավալուն կտավների հեղինակ Հարություն (Արիել) Աճեմյանը, էքսպրեսիոնիզմին հարող Գ. Նալբանդյանը, օֆորտիստ-բնանկարիչ Պայծառ Հարությունյանը, Վավա Խաչատուրյանը (Վավա Սարգիս) և ուրիշներ։
Ֆրանսիայում մասնագիտական կրթություն ստացած Հ. Փուշմանը ԱՄՆ-ում հասել է մեծ համբավի։ Նյու Յորքի ցուցահանդեսում (1929) 2 առաջին մրց-ները շահել է նկարչի «Երբ իջնում է երեկոն» ստեղծագործությունը։ Փուշմանի ստեղծագործության ազդակներն արևելյան գեղ․ սկզբունքները՝ եվրոպ.։ Իր ինքնատիպ նատյուրմորտներում («Նատյուրմորտ։ Սուրբ ձին», 1930-40-ական թթ., ևն) պատկերել է հնագույն զարդեր, խնկամաններ, հայկական մագաղաթե ձեռագրեր, արլ. արձանիկներ և այլն։ Նրա գեղանկարներին (կոմպոզիցիա, դիմանկար և այլն ) բնորոշ են գույների նուրբ, մեղմ ներդաշնակությունը, արտահայտիչ լուսաստվերը։ Փուշմանը նպաստել է «Անի» հայ արվեստագետների խմբակցության ստեղծմանը։ 1928-ին հեռակա ընտրվել է ՀՆՄ պատվավոր անդամ։ Նկարչի «Կենաց ակունքը», «Կյանքի ոսկյա մայրամուտը», «Նկարչի կնոջ դիմանկարը» և «Արևի ճաճանչները» կտավները նրա որդիները նվիրել են ՀԱՊ-ին։
Ուշագրավ նատյուրմորտներ, ռոմանտիկ. ինքնատիպ հորինվածքներ է ստեղծել Տիրիթը (Հարություն Տիրիթյան)։ Նրա «Նատյուրմորտ հռոմեական սկահակով», «Ինտերիեր» (չին. արվ․), «Ինտերիեր» (իրան․ արվ․), «Նատյուրմորտ։ Երեք մոլություն» և այլ գործեր պահվում են ՀԱՊ-ում։
Գծանկարի վարպետ է Սոս Մելիքը։ Պրիմիտիվ արվ-ի ուշագրավ գործեր է ստեղծել Նունուֆար Պողոսյանը, որոնց բնորոշ են հուզիչ երևակայությունը և վառ գույները, նկարչուհու գործերից 1973-ին ցուցադրվել են Երևանում, որոնց մի մասը նա նվիրել է Երևանի ժողովրդական արվ-ի թանգարանին։
Ամերիկյան ժամանակակից արվ-ում բացառիկ է Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան) ստեղծագործությունը։ Հայ ժողովրդի մեծ ողբերգությունը, որին նա ականատես է եղել պատանի հասակում, խորապես անդրադարձել է նրա կյանքի ու ստեղծագործության վրա։ 1920-ից ապրել է ԱՄՆ-ում։ Առաջին շրջանի գործերը հիմնականում դիմանկարներ են («Նկարիչն ու իր մայրը», 1926-36), բնանկարներ՝ իմպրեսիոնիստների ազդեցությամբ. ավելի ուշ հակվել է աբստրակտ նկարչությանը։ Կյանքի վերջին տասնամյակում ստեղծել է հնչեղ գույներով ինքնատիպ կտավներ՝ «Այգի Սոչիում» («Այգի Թորգոմում», 1940), «Ջրվեժ» (1943, «Թեյթ» պատկերասրահ, Լոնդոն), «Ծաղկավետ ջրաղացի» ջրերը» (1944, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք), «Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ կյանքում» (1944), «Արորը և երգը» (1947) և այլն, որոնցով Գորկին հասել է համաշխ. համբավի։ Նա աբստրակտ էքսպրեսիոնիզմի սկզբնավորողն է արդի արվ-ում։ Գորկու