Այս էջը հաստատված է

Պողոսին (Պողոսյան), Յոն Սավան, քանդակագործներ Արմենուհի Էբերվայնը (Սեմեզյան), Հ. Թորոսյանը, արվեստաբան և նկարիչ Աբգար Բալթազարը և ուրիշներ։

Երուսաղեմը հայ մշակույթի և գիտության կենտրոններից է։ Սբ Հակոբյանց վանքի «Էդուարդ և Հելեն Մարտիկյան» թանգարանում պահվում են մեծ մասամբ կիլիկյան վարպետների պատրաստած ոսկե, արծաթե, փայտե իրեր, ձեռագրակազմեր, կանթեղներ, վարդապետական և կաթողիկոս․ գավազաններ, Հեթում Ա-ի մականը, Թորոս Ռոսլինի նկարազարդ ձեռագրերի ստվար մասը։ Վանքի ձեռագրատան շուրջ 4 հազար հայերեն ձեռագրերի հավաքածուի (աշխարհում երկրորդը՝ Մատենադարանից հետո) ցանկը կազմել է Տիգրան Սավալանյանցը 1865-ին, հետագայում՝ Արտավազդ արք. Սյուրմեյանը, 1966-ին՝ Նորայր արք. Պողոսյանը («Մայր ցուցակ ձեռագրաց Սրբոց Հակոբյանց»)։

1919-ին Կուտինայի նշանավոր խեցեգործներ Դավիթ Հովհաննիսյանին, Նշան Բալյանին և Մկրտիչ Կարաթաշյանին հրավիրել են Երուսաղեմ՝ վերանորոգելու Քարափի մզկիթի (XVI դ.) գմբեթը (որմնասալիկները), նաև զարգացնելու խեցեգործությունը (ստեղծագործել է 3 սերունդ)։ 1986-ին Թել Ավիվում կազմակերպվել է «Հայկական խեցեգործությունը Երուսաղեմում», իսկ 2000-ին՝ «Դրախտի թռչնակները» (նվիրված էր Մարի Բալյանի ստեղծագործությանը) ցուցահանդեսները։

Հալեպում (Սիրիա) 1955-ին ճարտ. Զարեհ Գաբլանի և ինքնուս նկարիչ Ռոպեր Ճեպեճյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է գեղանկարչական կրթական կենտրոն՝ «Սարյան ակադեմիան», որը մեծապես նպաստել է սերունդների դաստիարակությանը։ Ակադ-ը կազմակերպում է հայ արվ-ին նվիրված դասախոսություններ, ցուցահանդեսներ, հրապարակում գրքեր և ալբոմներ։ Սիրիայում գործում է նաև «Արշիլ Գորկի» նկարչական արվեստանոցը։ Ճանաչված գեղանկարիչներից են Վ. Պերթիզլյանը, Ն. Գրաճյանը, Հրազդան Թոքմաջյանը և ուրիշներ։

Լեհաստանում է ստեղծագործել Ստանիսլավ Բոբերը. կտավներում առանձնանում են լեհահայերի դիմանկարները, Անիի Մայր տաճարը և այլն։

Մելբուռնում (Ավստրալիա) գեղանկարչուհի Բեատրիս Մանուկյանի նախաձեռնությամբ 2002-ից գործում է «Հայարտ» մշակութային կենտրոնը (կազմակերպում է հայ նկարիչների, լուսանկարիչների ցուցահանդեսներ, նաև նկարչության կիրակնօրյա դասեր երեխաների համար)։

Բաքվում 1923-ից կազմակերպվել են ցուցահանդեսներ, մասնակցել են նկարիչներ Վարդան Տեր-Պողոսյանը, Էաչի Պռոշյանը, Մուշեղ Սադյանը, Շ. Մանգասարովը և ուրիշներ։ Ադրբ. Խորհրդային Հանրապետության զինանշանի հեղինակը նկարիչ-գրաֆիկ Ռուբեն Շխիյանն է։ Հայտնի են նաև Ա. Հովհաննիսյանը, Պետրոս Մալայանը։

Բելգիայում ճանաչված են քանդակագործ և նկարիչ Մոնիկ Մելիքյանը (Բրյուսելի Գեղարվ-ի թագավոր․ ակադ-ի անդամ), նկարչուհիներ Աիդա Ղազարյանը, Մայա Տամատյանը, Վերոնիկ Պարսամյանը և ուրիշներ։

Թուրքմենստանում հայտնի են գեղանկարիչ Սերգեյ Բեգլյարովը (թուրքմ. կերպարվ-ի ազգային դպրոցի հիմնադիրներից) և քանդակագործ Ալեքսանդր Աբրամովը։

Էստոնիայում են ստեղծագործել նկարիչներ Աշոտ Թանդելյանը, Վահան Անանյանը (Կիլապ-Վահան), Արագած Կազաչյանը, Աշոտ Եղիկյանը, Ալբերտ Մամյանը, քանդակագործներ Ռաֆայել Հարությունյանը, Ռաֆայել Դանիելյանցը։ Տալլինում մինչև 1996-ը գործել է գեղանկարիչ Արսեն Կլյանի գեղարվ-ի դպրոցը։ Տալլինի և Տարտուի հայկական ազգային միավորումների նախաձեռնությամբ երկրի հեղինակավոր սրահներում պարբերաբար կազմակերպվում են հայ արվ-ի ցուցահանդեսներ։

Ռուսաստանում ճանաչված են նկարիչներ Ռուդոլֆ Խաչատրյանը, Ռուբեն Ադալյանը, քանդակագործներ Նիկողայոս Նիկողոսյանը,