Այս էջը հաստատված է

հիմնվել է «Փարիզահայ ազգային թատրոնը»։ Գործել են նաև Միշա Ազնավուրյանի, Սեդրակ և Մաշա Սուրաբյան ամուսինների օպերետային թատերախմբերը, որոնք հիմնականում բեմադրել են Կովկասի կյանքն արտացոլող օպերետներ («Ուշ լինի, նուշ լինի», «Աշուղ Ղարիբ» և այլն)։ 1980-ական թթ-ին կազմակերպվել են «Դիմակ» և «Կիսանի» թատերախմբերը։ Ֆրանսիայում ճանաչված են Փիթոևների դերասան․ ընտանիքը, Արտաշես Գմբեթյանը, Մաքս Մաքսուդյանը, Արմեն Արմենյանը, Գրեգուար Ասլանը, Ռոզի Վարդը, Ալիս Սափրիչը, Ժիրայր Փափազյանը և ուրիշներ։

Կահիրեում 1920-ական թթ-ին դերասան Օննիկ Վոլտերի նախաձեռնությամբ հիմնվել է «Եգիպտահայ դրամատիկ տերախումբը», իսկ Ալեքսանդրիայում՝ «Եգիպտահայ կոմեդին»՝ Ա. Վարդյանի ղեկավարությամբ։

Լիբանանում 1930-ական թթ-ին հայ թատեր. կյանքն աշխուժացել է։ Գասպար Իփեկյանը 1941-ին Բեյրութում կազմակերպել է «Համազգային թատերախումբը» (հետագայում՝ Գ. Իփեկյանի անվ․), որը նկատելի հաջողության է հասել 1960-ական թթ-ին։ Նույն շրջանում Բեյրութում գործել են նաև «Դրամատիկ» և «Գաբրիել Սունդուկյան» խմբերը։ 1959-ին հիմնվել է «Վահրամ Փափազյան թատերախումբը», որի գործունեության սկզբն. փուլը կապված է դերասան և ռեժ. Պ. Ֆազլյանի անվան հետ։ Թատրոնը ելույթներ է ունեցել Հայաստանում։ Լիբանանում հայտնի են նաև «Լիբանանյան թատերախումբը» (1950-54), «Բեյրութահայ քուլիսականների թատերախումբը» (1961-64), «Թատրոն 67»-ը, «Վարդան Աճեմյան թատերախումբը» (1974-ից), «Հայկական շրջուն թատերախումբը» (1981-ից, 1987-ին ելույթ է ունեցել Երևանում), «Կոմիտաս թատերախումբը», «Դիմակի թատրոնը», «Երիտասարդական թատրոնը» և այլն։

Սիրիայում հայ թատեր. կյանքը նկատելի առաջընթաց է ունեցել XX դ-ի սկզբին։ Առաջիններից էր «Անդրանիկ թատերախումբը», որը որոշ ընդհատումներով գործել է 1919-60-ին Հալեպում։ Հայտնի են նաև «Պանդուխտ» (1921-57), «Ուսումնասիրաց» (1924-39), «Զավարյան», «Լևոն Շանթ», «Նոր սերունդ», «Վասպուրական», «Վարդան Աճեմյան» և այլ թատերախմբեր։ 1961-ին հիմնվել է «Պետրոս Ադամյան թատերախումբը», որը բեմադրում է նաև մանկ․ պիեսներ։

Իրանում հայ թատեր. կյանքն սկզբնավորվել է 1879-ին Թավրիզում։ Ներկայացումներ են կազմակերպվել նաև Թեհրանում, Ղազվինում, Նոր Ջուղայում, Ռեշտում և այլուր։ Համայնքում թատրոնի զարգացմանը նպաստել են հյուրեկ դերասաններն ու թատերախմբերը։ Թեհրանում հիմնադրվել են «Կոստանյան թատերախումբը», «Հայ դրամատիկ դերասանախումբը», Պատանի հանդիսատեսի թատրոնը, «Արմենը», «Շերանիկը», «Հայ փորձնական թատրոնը» և այլ խմբեր։ Թատրոնի գործիչներից հայտնի են Մկրտիչ Թաշճյանը, Մանվել Մարությանը, Միքայել և Մարգարիտ Կոստանյան ամուսինները, Մուշեղ Հովհաննիսյանը, Շահեն Մարզպանը, Արամայիս Աղամալյանը և ուրիշներ։ Համայնքում գործում են նաև «Շանթ», «Գեղարդ», «Մկրտիչ Թաշճյան» և այլ թատերախմբեր։

Ռումինական նոր թատրոնի սկզբնավորմանն ու զարգացմանը նպաստել են նաև տեղի հայերը։ Դիմախաղի, կատակերգութան նշանավոր դեմքերից էր Ակոբը (Հակոբ Քյոլյան, XIX դ.), որի արվ-ը մնայուն հետք է թողել ռումին առաջատար կատակերգակների ստեղծագործության վրա։ Բուխարեստում գործել են «Սոխակ», «Աստղիկ», «Հակոբ Պարոնյան» և այլ թատերախմբեր։ Ռումինահայ թատեր. կյանքն առավել աշխուժացել է 1920-ական թթ-ից։ Թատեր. գործիչներից հայտնի են Հայկ Աքթերյանը, Յոն Շահիկյանը, Ջինա Գուանյանը և ուրիշներ։

ԱՄՆ-ի հայաշատ վայրերում 1890-ական թթ-ից կազմակերպվել են թատեր. միջոցառումներ և ներկայացումներ։ Նյու