Այս էջը հաստատված է

Յորքի «Հայկական դրամատիկ ընկերության» խմբից (1897-1920) բացի՝ թատերախմբեր են գործել նաև Բոստոնում, Փրովիդենսում, Դետրոյտում, Ֆրեզնոյում և այլուր, որոնք բեմադրել են ժամանակակից հայ և օտար հեղինակների գործերից։ Ամերիկահայ թատրոնի զարգացմանը նպաստել են դերասաններ Ֆլորա Զաբելը, Է. Խիմեթյանը, Մ. Նուրյանը, Պ. Կարապետյանը, 1921-23-ին՝ Զարիֆյան ամուսինները («Զարիֆյան», «Նոր այգ»), 1923-ից՝ Սուրաբյան ամուսինները («Սուրաբյան թատերախումբ»), 1921-ից՝ Վարյա Մելիքյանը, որոնք ամերիկահայ թատրոն են փոխանցել արևելահայ թատրոնի ռեալիստ․ ավանդույթները։ 1950-ական թթ-ից գործել են Նյու Յորքի հայկական թատեր. միությունը, Լոս Անջելեսի «Պերճուհի», 1960-ական թթ-ին՝ «Սևան», «Նորք» և այլ թատերախմբեր։ Տեղի թատեր. կյանքին աշխուժություն են հաղորդել Հայաստանից և այլ երկրներից ԱՄՆ տեղափոխված թատեր. գործիչները, հիմնել են Նյու Յորքի «Համազգային» (ղեկ.՝ Հրանտ Մարգարյան), Բոստոնի «Պարոնյան» (ղեկ.՝ Հ. Վարդիվառյան), Լոս Անջելեսի «Վարդան Աճեմյան» (ղեկ.՝ Ժան Նշանյան), «Հեքիաթն է կանչում» (ղեկ.՝ Գ. Ավետիսյան), Փասադենայի «Արտավազդ» (ղեկ.՝ Գրիգոր Սաթամյան) և այլ թատերախմբեր։ Ամերիկահայ թատրոնում ճանաչված են դերասաններ Վարո Գրիգորյանը, Առլին Ֆրենսիսը (Գազանչյան), Էդ Սեդրակյանը, Մագդա Հարութը, Շաքե Թուխմանյանը, Ռիմա Սարիբեկյանը, Մարի Աբուսեֆյանը, ռեժ-ներ Ժան Նշանյանը, Սիրին Գասպարյանը, Նշան Բառլաքյանը և ուրիշներ։

1990-ական թթ-ից ավելի են ընդլայնվել Սփյուռքի և ՀՀ թատեր. կապերը, փոխադարձ հյուրախաղերով ելույթներ են ունենում ինչպես անհատ թատեր. գործիչներ, այնպես էլ թատերախմբեր։

Վրաստանում հայկական թատրոնն սկզբնավորվել է Թիֆլիսում 1820-ական թթ-ին՝ Ներսիսյան դպրոցի սաների ուժերով, Հարություն Ալամդարյանի ղեկավարությամբ։ 1836-ին հիմնադրվել է «Շերմազանյան դարբաս» թատերասրահը, 1851-ին՝ «Թամամշյան» թատրոնը։ 1858-ին Պերճ Պռոշյանի և Գևորգ Չմշկյանի թատերախմբերի հիման վրա ստեղծվել է մշտ. թատրոն (ղեկ.՝ Գ. Չմշկյան)։ Արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի ձևավորմանն ու զարգացմանը նպաստել են նաև դերասաններ Միհրդատ Ամերիկյանը, Ամիրան Մանդինյանը, Գևորգ Միրաղյանը և ուրիշներ։ Թիֆլիսի հայկական թատրոնում են ստեղծագործել անվանի դերասաններ Պետրոս Ադամյանը, Սիրանույշը, Ազնիվ Հրաչյան, Զաբելը, Օլգա Մայսուրյանը, Հ. Զարիֆյանը, Իսահակ Ալիխանյանը և ուրիշներ։ 1921-ից գործում է Թբիլիսիի հայկական դրամատիկ. թատրոնը (1991-ից՝ Պ. Արամյանի անվան)։ Թբիլիսիում գործել են նաև Պատանի հանդիսատեսի (1927-45), «Հավլաբար-89» թատրոնները, «Որոնումների թատրոնը» և այլն։ Հայտնի են Բաթումի (1921-39), Սուխումի (1925-38) Ախալցխայի (1937-44), Ախալքալաքի (1929-60) և հայկական այլ թատրոններ։

Բաքվում հայկական թատեր. կյանքը ձևավորվել է 1870-ից, երբ մեծահարուստ Ն. Կրասիլնիկյանի տանը կազմակերպվել է ռեալ․ դպրոցի սաների դերասանախումբը։ 1910-20-ական թթ-ին այստեղ գործել է Ամիրագոյի (Պողոս Ամիրաղյան) օպերային խումբը, 1920-49-ին՝ Հայկական պետական թատրոնը։ 1928-ին բացվել է Հայկական երաժշտ. թատրոնը՝ Մուշեղ Սաղյանի ղեկավարությամբ։ Բաքվի հայկական թատրոնում գործել են դերասաններ Գևորգ Տեր-Դավթյանը, Հ. Աբելյանը, Սիրանույշը, Արամ Վրույրը, Վարդուհին, Լևոն և Աստղիկ Արամյանները, Թագուշ Սահակյանը, Ժասմենը և ուրիշներ։

Ռուսաստանում դեռևս 1830-ական թթ-ին Մոսկվայի Լազարյան ճեմարանի և համալսարանի հայ ուսանողները կազմակերպել են հայերեն և ռուս․ ներկայացումներ։ 1858-ին հիմնադրվել է Լազարյան ճեմարանի թատրոնը (հիմնադիրներ՝ Վաղարշակ Շահխաթունյան, Նիկողայոս Փուղինյան, Սեդրակ Մանդինյան և ուրիշներ)։ 1921-ին Լազարյան ճեմարանը վերածվել է Հայ մշակույթի տան, որտեղ գործել է Հայկական պետական դրամատիկ․ ստուդիան (1921-41)։ 1830-ական թթ-ին սկզբնավորվել է Նոր Նախիջևանի հայկական թատրոնը, որը տարբեր անուններով գործել է մինչև 1990-ական թթ.։ Ձևավորվել են Ղզլարի (1859) Աստրախանի (1860-ական թթ.) հայկական թատրոնները։ Թատրոններ են հիմնվել նաև Դոնի Ռոստովում (1919), Ստավրոպոլում (1920), Կիսլովոդսկում (1921), Սոչիում (1925) և այլուր։ 1922-30-ին գործել է Մոսկվայի հայկական թատրոնը (ղեկ.՝ Կ. Դեյկ). դերասաններից էին Հարություն Թրագոշյանը,