Այս էջը հաստատված է

Ալեսյանը, Անի Աճեմյանը, դիրիժորներ և խմբավարներ Ալեքսանդր Սիրանոսյանը, Կարապետ Ափրիկյանը, Գևորգ Յամբեկյանը, թավջութակահար Նահապետ Ալալեմճյանը, ջութակահարներ Ժան Տեր-Մերկերյանը, Իոլանտա Միրիմանո-և ուրիշներ։ Էստրադայում համաշխ. ճանաչում ունի Շառլ Ազնավուրը, օգտվելով ֆրանս. շանսոնիեի արտահայտչամիջոցներից՝ իր արվ-ում ներդրել է նաև տարրեր հայ միջնադարյան տաղերից և Սայաթ-Նովայի ասերգային ոճից։ Հայտնի են նաև Աիդա Ազնավուրյանը, Սիլվի Վարդանը, Մարթեն Յորգանցը, Ռոզի Արմենը, Ժակ Դուվալյանը, Լիզ Սարյանը, Ագնես Սարգիսը, Գիլա Գնթունին և ուրիշներ։ Ֆրանս․ ջազում ճանաչված են Գրեգորին (Քելեկյան), Ս. Մալումյանը, Անդրե Էքյանը, ռոքնռոլում՝ Դանիել Ժերարը։

Ֆրանսիայում գործում են «Սիփան-Կոմիտաս», «Կոմիտաս», «Սահակ-Մեսրոպ», «Սայաթ-Նովա», «Ակն», «Գարուն» (մանկ.) և այլ երգչախմբեր, նաև «Քատրա»-ն (Հայ արվ-ի զարգացման միություն), Արամ Խաչատրյանի երաժշտ. հիմնադրամը։ Պարախմբերից հայտնի են «Կալինկան», «Հայկական կովկասյան պարախումբը», «Նավասարդը», պարողներից՝ Ա. Վարգասը, Ա. Թարոնը, Գ. Մոմճյանը, Ա. Ավետիսյանը, Է. Բոլիկյանը և ուրիշներ։

Կոստանդնուպոլիսը հայկական ազգային երաժշտարվ-ի զարգացման, միջնադարյան նշանակալի ձեռքբերումների վերածնման և պահպանման ինքնատիպ կենտրոններից էր։ 1850-60-ական թթ-ին հայկական երաժշտության առաջընթացին նպաստել են «Քնար արևելյան» և «Քնար հայկական» (1862) երաժշտ. ընկերությունները։ Կոմպոզիտոր և դիրիժոր Տիգրան Չուխաճյանը հայ դաս. երաժշտարվ-ի ամենախոշոր ներկայացուցիչներից է, հայ օպերային արվ-ի հիմնադիրը. գրել է «Արշակ Բ» (հայկական առաջին օպերան), «Զեմիրե», «Ինդիանա» օպերաները, «Արիֆի խարդախությունը», «Քեոսե Քեհյա», «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» և այլ օպերետներ։

Սինանյանների տոհմը նշանակալի ավանդ ունի սփյուռքահայ երաժշտության մեջ, իսկ տոհմի նահապետը՝ Գրիգոր Սինանյանը, արևմտահայ երաժշտ. մշակույթի հիմնադիրներից է։ Կոմպոզիտոր Էդգար Մանասի ստեղծագործության մեջ առանձնանում է «Պատարագը», հեղինակ է նաև սիմֆոնիայի, օրատորիայի, դաշնամուրային պիեսների և այլ գործերի։

Պոլսահայ երաժշտ. մշակույթի երևելի դեմքերից էր կոմպոզիտոր և դաշնակահար Գոհարիկ Ղազարոսյանը. ստեղծել է մեներգեր, խմբերգեր, դաշնամուրային պրելյուդներ և պիեսներ, բալետ և այլն։ Սիրվարդ Գարամանուկյանի արժեքավոր գործերից են «Ընտիր երգերը» և «Մանկական երգերը»։ Հայկ Կյուտենյանի ստեղծագործության մեջ ուշագրավ են ջութակի, ալտի, ձայնի, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար գրված երկերը, նա նաև վիրտուոզ ջութակահար էր։ Հայտնի են նաև կոմպոզիտորներ Հարությունը, Տիրան Ալեքսանյանը, Արա Բոյաջյանը և ուրիշներ։

Հովհաննես Աճեմյանը Կ. Պոլսի առաջին պրոֆեսիոնալ երգիչներից էր. երգել է հիմնականում Տ. Չուխաճյանի օպերետներում։ Երգչուհի Մարի Լուիզ Գարագաշը հանդես է եկել նաև Միլանի «Լա Սկալա» և Փարիզի օպերային թատրոններում։ Կ. Պոլսի պետական օպերային թատրոնի մեներգչուհի Ալիս Քիթապճյանը բազմաթիվ ելույթներ է ունեցել նաև Վիեննայում, Ցյուրիխում, Փարիզում, Երուսաղեմում և այլուր։ Հայտնի են դաշնակահարներ Վալանթին Մազլումյանը, Մարի Ոսկանը, Աշխեն Գավաֆյանը, երգեհոնահար Արշամ Գավաֆյանը, ջութակահարներ Հարություն Հանեսյանը, Բարսեղ Աթմաճյանը, Պերճ Սինանյանը և ուրիշներ։

Կ. Պոլսի երգչախմբերից են «Կոմիտասը», «Նարեկացին», «Լուսավորիչը», «Դուրյանը», «Սայաթ-Նովան» և այլն։

Թուրքիայում, մինչև դաս. բալետի մուտքը, արևելյան պարերով հանդես են եկել հայ կատարողները. 1890-ական թթ-ին հայտնի էր Շամիրամ հանըմը։ Թուրք․ և հայկական ներկայացումներում պարել է Զիպան (Վիկտորիա Խաչիկյան)։ 1950-ական թթ-ին արևելյան պարերով հանդես է եկել Ներգիզ Մոնղոլը (Անահիտ Սիմոնյան)։ Թուրքիայում բալետի սկզբնավորումը կապվում է պարուսույց Լիդիա Արզումանյանի անվան հետ։ Ճանաչված են բալետի պարողներ Եվգենյա Նանասովան, Անուշ Գևորգյանը, Նազարեթ Պալը, Օննիկ Կառվարյանը, Թոթոն (Իրմա Ֆելեքյան), Սերժ Լիրը (Քնարյան), Հանրիետ Շահինյանը, Դալար Ասլանյանը, բալետմայստերներ Միհրան Էպեյանը, Գաբրիել Շապճնը (Շապճյան) և ուրիշներ։