Այս էջը հաստատված է

ՀԱՅԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ

Պատմ. ճակատագրի բերումով բազմաթիվ հայեր բնակություն են հաստատել տարբեր երկրներում և իրենց ստեղծագործ. հմտություններով նպաստել տեղի մշակույթի, նաև կինոյի զարգացմանը։ Աշխարհում հայտնի հայ կինոգործիչների մեծ մասն ապրում ու ստեղծագործում է ԱՄՆ-ում և Ֆրանսիայում։

Հանրաճանաչ ռեժ. Ռուբեն Մամուլյանը 1920-ին Թիֆլիսից մեկնել է Լոնդոն, ապա՝ ԱՄՆ։ Ռոչեսթր քաղաքում ստեղծել է օպերային ստուդիա՝ դնելով ամերիկյան օպերայի հիմքը։ 1927-ից գործել է Նյու Յորքում։ Առաջին կինոնկարը («Ծափահարություններ») նկարահանել է 1929-ին։

Մամուլյանը «Բեքի Շարպ» (1935)՝ աշխարհում առաջին գունավոր ֆիլմում գունահամակարգն օգտագործել է բարդ հոգեբ. և դրամատուրգ․ խնդիրներ արտացոլելու և երանգավորելու համար։ Այլ ժապավեններից են՝ «Երգ երգոց» (1933), «Քրիստինա թագուհին» (1933), «Ոսկի տղան» (1939), «Արյուն և ավազ» (1941), «Մետաքսե գուլպաներ» (1957) և այլն։

Դերասան Ակիմ Թամիրովը (Հովակիմ Թամիրյանց) նկարահանվել է շուրջ 100 ֆիլմում («Քրիստինա թագուհին», 1933, «Գեներալը վախճանվում է լուսաբացին», 1936, «Ո՞ւմ համար են ղողանջում զանգերը» (1943, երկուսն էլ՝ Օսկար մրցանակ) և այլն։ Առլին Ֆրենսիսը (Գազանջյան) խաղացել է «Թեոդորա» (1978), «Բեմահարթակի դռան մոմը» և այլ կինոնկարներում։ Ամերիկյան կինոյի նշանավոր դեմքերից են նաև ռեժ-ներ Հենք Մունջյանը («Վտանգավոր կապեր», 1989, Օսկար մրցանակ), Արա Ավագյանը, Ալեք Քեշիշյանը, հնչյունային ռեժ. Լևոն Չալուքյանը, դերասաններ Ռոս Բաղդասարյանը («Ծովերի Ալյասկան», «Ռեդ Ուինդոու», երկուսն էլ՝ 1954, և այլն), Ադրիեն Բարբոն («Մշուշ», 1980, և այլն), Էդ Սեդրակյանը («Կոնդորի երեք օրը», 1975), Մարկո Խանը (Խանլյան), Ժան Նշանյանը և Շաքե Թուխմանյանը («Զենքի բարոնը», 2005, և այլն), Ռիչարդ Բաքալյանը, Գրիգոր Օհանյանը, Շերիլին Սարգսյանը (Շեր), սցենարիստ Սթիվեն Զաիլյանը և ուրիշներ։

Կանադայում է ստեղծագործում ռեժ. Ատոմ Էգոյանը։ Հիմնել է «Էգո Ֆիլմ Արտս Պրոդաքշն» սեփական կինոընկերությունը։ «Արարատ» (2002) ֆիլմում արտացոլել է Մեծ եղեռնի թեման։ Նկարահանել է նաև «Ընտանեկան դիտում» (1987), «Էկզոտիկա» (1994), «Ֆելիսիայի ճամփորդությունը» (2000), «Որտե՞ղ է թաքնվում ճշմարտությունը» (2005) և այլ կինոնկարներ։ Գրեթե բոլոր ֆիլմերում գլխավոր դերակատարը կինն է՝ Արսինե Խանջյանը։ Հայտնի են նաև ռեժ-ներ Արթո Բարաղամյանը, Լենա Երեցյանը, Կարինե Թորոսյանը (կարճամետրաժ կինոնկարները ցուցադրվել են Երևանում 1998-ին) և ուրիշներ։

Ռեժ. Անրի Վեռնոյը (Աշոտ Մալաքյան) ապրել (1930-ից) և ստեղծագործել է Փարիզում։ Առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Սեղան մեռածների համար», նկարահանել է 1951-ին։ Ստեղծել է շուրջ 50 («Արգելված պտուղ», 1952, «Մեղեդի նկուղից», 1963, «Եվ... ինչպես Իկարը», 1978, և այլն), հայկական թեմայով՝ «Մայրիկ» (1991) և «Պարադի փողոց, 588» (1992) կինոնկարները։ Հայկական թեմայով ֆիլմեր են նկարահանել նաև Ն. Կորգանյանը, Ռ. Քեշիշյանը և ուրիշներ։ Ֆրանս․ կինոյում հայտնի են Փիթոևների ընտանիքը, ռեժ-ներ Սերժ Մալումյանը («Ֆրանսիան՝ դիտված երկնքից», 2 Օսկար մրցանակ), Առլեն Փափազյանը, Ժորժ Քիլեջյանը, Ժակ Կեբադյանը, Սերժ Ավետիքյանը (նաև՝ դերասան), Ռոբեր Կետիկյանը, դերասաններ Մաքս Մաքսուդյանը, Հյուգ դը Բագրատիդը, Թամարա Դեյկարխանովան, Ռոզի Վարդը, Լորան Թերզիևը, Էդմոն Թամիզը (նաև՝ ռեժ.), Իվ Վենսանը, Միշել Արդանը (Գազազյան), օպերատոր Ժան Բադալը և ուրիշներ։

Անգլ. կինոյում ճանաչված ռեժ-ներ են Սերգեյ Նալբանդովը (նաև՝ սցենարիստ), Գ. Ջերջյանը (վավերագր. կինո), դերասաններ Գևորգ Մալիքյանը, Վիկ Թաբլյանը, պրոդյուսեր Ա. Սարգսյանը և ուրիշներ։

Լեհաստանում համաշխ. կինոյի հանրաճանաչ