դեմքերից է հայազգի ռեժ. Եժի Կավալերովիչը. նկարահանել է մոտ 20 կինոնկար («Գնացքը», 1959, «Փարավոն», 1966, «Նախագահի մահը», 1978, «Յո՞ երթաս», 2001, և այլն)։ Հայտնի է նաև ռեժ. Ադամ Քիլյանը (մոտ 30 մուլտֆիլմ)։
Գերմ. կինոյի զարգացմանը նպաստել են ռեժ-ներ Վահագն Բադալը, Դոն Ասկարյանը, դերասաններ Գրիգոր Մելիքյանը, Անահիտ Իփլիքչյանը, կինոգործիչ Սերժ Ղամբարովը և ուրիշներ։
Իրանում կինոգործն սկզբնավորել են հայերը։ Արտաշիր խանը (Պատմագրյան) Թեհրանում բացել է առաջին կինոթատրոնը (1912)։ Ջ. Բաղդասարյանը, Ժոզեֆ Վայեզյանը, Սողոմոն (Սուլեյման) և Հրանտ Մինասյանները և ուր. հիմնել են կինոստուդիաներ։ Ֆիլմեր են նկարահանել Մ. Ազարյանը, Արամայիս Աղամալյանը, Սամվել Խաչիկյանը, Վարուժան Քարիմ Մասիհին (Գրիգորյան), դերասաններից են Ա. Կոստանյանը, Մերի Ափիքը, Մ. Գրեգորին և ուրիշներ։
Ռումին․ կինոյի հիմնադիրներից է Յոն Շահիկյանը։ Ճանաչված են դերասաններ Յոն Պետրեսկուն, Գ. Պալքչյանը, Ա. Վերդյանը, ռեժ. Ալեքսանդրու Թադոսը (Թադևոսյան), հնչյունային օպերատոր Անուշավան Սալամանյանը, կինոգետ Պ. Խորասանճյանը և ուրիշներ։
Առաջին թուրք. ֆիլմերում նկարահանվել են Պայծառ Ֆասուլաճյանը, Գրիգոր Ավետյանը, Էլիզ Գովանք, Վահրամ Փափազյանը, 1940-50-ական թթ-ին՝ Նվարդ Ալեքսանյանը, Նշան Խաչերյանը, Ժերֆին Էլմասը, Շավարշ Գարագաշը, Նուբար Թերզյանը և այլ դերասաններ։ Հայտնի ռեժ-ներ են Արշավիր Ալյանաքը, Արամ Գյուլեուզը, օպերատորներ Միսաք Ռաֆայելյանը, Օննիկ Գալուստյանը, կինոգետ Հ. Մագինաճյանը և ուրիշներ։
Լիբանանում առաջին գեղարվեստական ֆիլմերից մեկը («Լիբանանի հարսը», 1951) նկարահանել է Հարություն Թյուրապյանի «Թուրա ֆիլմ» ընկերությունը։ Կինոյի զարգացմանը նպաստել են օպերատոր Անտուան Փարթամյանը, ռեժ-ներ Գարրի Կարապետյանը, Հերրի Սարգիսյանը, Նիկոլ Պեզճյանը, դերասաններ Ատիս Հարմանտյանը, Գրիգոր Սաթամյանը, Արփի Շանթը և ուր.։
Բուլղարիայում ֆիլմեր են նկարահանել Գրիգոր Ազարյանը, Խ. Բոյաջիևը, Սևդա Սևանը («Ցեղասպանություն», 1988) և ուրիշներ։
Հայ արվեստագետները (Արշավիր Շահխաթունի, Համո Բեկնազարյան, Վահրամ Փափազյան և ուրիշներ) ռուսական կինոյում ստեղծագործել են 1910-ական թթ-ից։ Հայտնի են սցենարիստներ Նինա Աղաջանովա-Շուտկոն, Մարո Երզնկյանը, Է. Ակոպովան, Ալեքսանդր Ադաբաշյանը (նաև՝ դերասան), կինոգետ Արմեն Մեդվեդևը, ռեժ-ներ Արշա Ավանեսովան, Հենրիկ Հովհաննիսյանը, Լև Ատամանովը, Թամարա Լիսիցյանը, Էդմոնդ և Տիգրան Քեոսայանները, Ռոդիոն Նահապետովը (նաև՝ դերասան), Արա Գաբրիելյանը, Կարեն Շահնազարովը, Ֆրունզե Մկրտչյանը, օպերատորներ Լևոն Արիստակեսովը, Հենրիկ Մարանջյանը, հնչյունային օպերատոր Էդվարդ Վանունցը, դերասաններ Արմեն Ջիգարխանյանը, Գուրգեն Թոնունցը, Դմիտրի Խառատյանը, Լաուրա Գևորգյանը, Սերգեյ Գազարովը, Վլադիմիր Թաթոսովը, Գեորգի Սահակյանը, Նինա Տեր-Օսիպյանը և ուրիշներ։
Հայ կինոգործիչները (ռեժ-ներ Համո Բեկնազարյան, Սերգեյ Փարաջանով, Պատվական Բարխուդարյան, Ամասի Մարտիրոսյան, դերասանուհի Օլգա Մայսուրյան, օպերատորներ Գարուշ Բեկնազարյան, Լևոն Արզումանով և ուրիշներ) նպաստել են նաև վրաց. կինոյի ստեղծմանն ու զարգացմանը։
Ուկր. կինոյում ճանաչված են ռեժ-ներ Ս. Փարաջանովը, Ռոման Բալայանը, օպերատոր Սուրեն Շահբազյանը և ուրիշներ։
Հայ կինոգործիչները մասնակցել են նաև այլ երկրների (Հունգարիա, Բրազիլիա, Ավստրիա և այլն) և նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետությունների կինոյի առաջընթացին։
Գրկ. Բախչինյան Ա., Հայազգի գործիչներ, Ե., 2002։ Նույնի, Հայերը համաշխարհային կինոյում, Ե., 2004։