Այս էջը հաստատված է

Մեծ Բրիտանիայում ցայսօր տպագրվել են շուրջ 20 անուն հայկական պարբ-ներ։ Առաջինը քաղաքական, գրական, գիտական, կրոն., առևտր. «Երկրագունդ» (1863-64) լրագիրն է։ Տեղի անդրանիկ հրատ-ներից են Հայկական հայրենասիրաց ընկերության «Հայաստան» (1888-92) հանդեսը (հայերեն, ֆրանս.), քաղաքական, գրական «Լ՚Արմենի» (1889-98, 1898-1906-ին՝ Փարիզում, խմբ.՝ Մինաս Չերազ), հնչակյանների կենտրոնական պաշտոնաթերթ «Հնչակ» (1894-04, 1887- ից՝ Ժնև, Աթենք, Փարիզ), երգիծ-քաղաքական «Ապտակ» (1895-97, 1894-ին՝ Աթենք), Վերակազմյալ հնչակյան կուս-յան «Մարտ» (1897-1901), ազգային, գրական «Վաղվան ձայնը» (1898) ամսաթերթերը, «Պատանի» (1902-07) պատկերազարդ հանդեսը (բոլորն էլ՝ Լոնդոն) և այլն։

Մեծ Բրիտանիայի հայկական մամուլը որոշ զարթոնք է ապրել 1960-ական թթ-ին. լույս են տեսել հասարակական, գրական «Արեգակ» (1964-68, Լոնդոն) ամսաթերթը, Լոնդոնի հայ երիտասարդ․ միության «Սարտարապատ» (1971-73, հայերեն, անգլ.) ամսագիրը, «Արեգակի» շարունակությունը համարվող «Լոնդոն» (1974-76) ամսաթերթը, ազգային, հասարակական, մշակութային «Էրեբունի» (1979-1994, Լոնդոն) երկշաբաթաթերթը և այլն։

Ներկայումս լույս է տեսնում հասարակական, քաղաքական «Նոր սերունդի ձայն» (1998-ից, Լոնդոն) ամսաթերթը։

Բուլղարիայում ցայսօր հրատարակվել են ավելի քան 80 անուն հայերեն պարբ-ներ։ Առաջինը լատինատառ հայ-ով լույս տեսած «Հույս» (1884-85) շաբաթաթերթն է։ Բուլղարահայ պարբ-ների զգալի մասն ունեցել է քաղաքական, կուսակցական բնույթ։ Դրանցից են արմենականների «Դանուբ» (1891-92, Ռուսե), ՀՅԴ-ի «Շարժում» (1898-1907, Վառնա), «Ռազմիկ» (1905-09, Պլովդիվ), «Հայաստան» (1915- 1925, Սոֆիա, Պլովդիվ), հնչակյանների «Վերածնություն» (1903-04, Ռուսչուկ), «Ապագա» (1905, Ռուսչուկ, 1905-07-ին՝ Փարիզ), «Պալքանյան մամուլ» (1915- 1944, Ռուսե, Սոֆիա, անկանոն), ռամկավարների «Լուսարձակ» (1920- 1924, Վառնա), «Փարոս» (1929-45, Սոֆիա, Պլովդիվ), կոմունիստների «Կարմիր լուրեր» (1920-21), «Նոր աշխարհ» (1922-23, երկուսն էլ՝ Պլովդիվ) պարբ-ները։ Նշանակալի են նաև քաղաքական «Իրավունք» (1885), հաս-քաղաքական «Իրավունք» (1896-1911) եռօրյաները, երգիծ. «Հայելի» (1897-1904) շաբաթաթերթը, քաղաքական, հասարակական «Լուսարձակ» (1920-24, բոլորն էլ՝ Վառնա) կիսամսյան, մանկավարժ. «Ռահվիրա» (1906-08, Շումեն) ամսաթերթը, դպրոց. «Ուսումնարան» (1932-1943, Պլովդիվ) ամսագիրը և այլն։ Բուլղարիայում կոմունիստական վարչակարգի հաստատումից (1944) հետո հայկական բոլոր պարբ-ների հրատ-ն արգելվել է։

Ներկայումս Պլովդիվում լույս է տեսնում «Վահան» (1991-ից, բուլղ., հայերեն) շաբաթաթերթը, Բուրգասում՝ «Հայեր» (1993-ից, բուլղ.) երկշաբաթաթերթը։

Հունգարիայում հրատարակված հայկական առաջին պարբ-ը Տրանսիլվանիայի Գեռլա քաղաքում լույս տեսած «Արմենիա» (1887-1907, 1912-13, հունգ.) հայագիտական հանդեսն է, որին հաջորդել է «Մասիս» միության «Նոր դար» (1919, Բուդապեշտ) ամսաթերթը։ 1995-ից Բուդապեշտում տպագրվում է Հայ ազգային փոքրամասնության ինքնավարության ազգային, պատմ., գրական, մշակութային «Արարատ» (հայերեն, հունգ.) պաշտոնաթերթը։

Շվեդիայում XIX դ-ի վերջերից ցայսօր հրատարակվել են 8 անուն հայերեն պարբ-ներ։ Առաջինը «Քննասեր» (1887-88, Ստոկհոլմ, խմբ.՝ Նորայր Բյուզանդացի) հանդեսն է. տպագրվել է 2 համար, հրապարակել է հայոց լեզվին և գրակ-յանը վերաբերող նյութեր։ Հաջորդ պարբ-ը՝ «Արագիլը» (1980, Ոսիսալա, 3 համար), լույս է տեսել շուրջ 1 դար անց, որին հաջորդել են ազգային, գրական, մշակութային «Կռունկ» (1984), «Մեր կռունկը» (1985-87, 1987-89-ին՝ «Բալենի», երկուսն էլ՝ Ստոկհոլմ), «Հյուսիսափայլ» (1986-93, Ուփսալա, 1994-96-ին՝ տարեգիրք) պարբ-ները։

1994-ից Ուփսալայում լույս է տեսնում Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնի ազգային, գրական, պատմ., մշակութային «Նոր հորիզոն» (հայերեն, շվեդ.) պաշտոնաթերթը։

Շվեյցարիայում XIX դ-ի վերջերից ցայսօր հրատարակվել են 10 անուն հայերեն պարբ-ներ, որոնցից են ՍԴՀԿ-ի «Հնչակ»