պաշտոն. «Սուրիական մամուլ» (1922-27) ազգային, հաս-քաղաքական, մշակութային օրաթերթը, ՌԱԿ-ի «Եփրատ» (1927-49) գրական, քաղաքական պաշտոնաթերթը, կրոն., կրթական, գիտական «Նոր ավետաբեր» (1927-34) երկշաբաթաթերթը, ազգային, գրական «Նայիրի» (1941-ից, նախապես՝ պարբերագիրք, 1952-ից՝ Բեյրութում) շաբաթաթերթը, ՀՅԴ-ի Սիրիայի շրջանի պաշտոն. «Արևելք» (1946- 1963) հաս-քաղաքական գրական-գեղարվեստական օրաթերթը, «Նոր Մարաշ» (1946-61) ամենամյա հանդեսը, քաղաքական, գրական «Սուրիա» (1946-60) անկախ օրաթերթը, կրոն. «Լրատու» (1964-80) շաբաթաթերթը, արվ-ի, գրակ-յան և գիտության «Մշակույթ» (1967, 1970, 1972) պարբերագիրքը և այլն։
Ներկայումս Հալեպում հրատարակվում են Հալեպի հայ ազգ. ծերանոցի խնամակալության «Հայ ծերանոց» (1952-ից) եռամսյա տեղեկատու հանդեսը, գրական, գեղարվեստական, պատմաբանասիր. «Գեղարդ» (1975-ից) տարեգիրքը, Բերիո թեմի ազգային առաջնորդարանի պաշտոն. «Գանձասար» (1978-ից, 1978-81-ին՝ «Պարբերաթերթ», 1982-91-ին՝ «Օշական») կրոն., հասարակական, մշակութային շաբաթաթերթը և այլն։
Իրանում ցայսօր հրատարակվել են ավելի քան 80 անուն հայերեն պարբ-ներ. առաջինը «Շավիղ» (1894-97, Թեհրան) ազգային, գրական, քաղաքական շաբաթաթերթն է։ Կարևոր հրատ-ներից են Նոր Ջուղայի ազգային հոգաբարձության «Նոր Ջուղայի լրաբեր» (1904-08) ամսաթերթը, Թավրիզում լույս տեսած «Զանգ» (1910-22) և «Միտք» (1912-17) հասարակական, քաղաքական, գրական շաբաթաթերթերը, հաս-քաղաքական, գրական «Արևելք» (1943-46) եռօրյա թերթը, Թեհրանում՝ հասարակական, երգիծազավեշտ. «Բոբոխ» (1920-33) շաբաթաթերթը, հաս-քաղաքական, գրական «Նոր կյանք» (1922-27), «Գաղափար» (1925-27) և «Վերածնունդ» (1930-53) եռօրյա թերթերը, «Նոր էջ» (1935-43, 1958-72) գրական ժող-ը, հաս-քաղաքական, գրական, տնտեսական և իրավագիտական «Արուսյակ» (1935-36, 1942) անկախ օրաթերթը, «Նոր աղբյուր» (1942- 1948) մանկապատանեկան ամսագիրը, երգիծ. «Ցախավել» (1943-58) երկշաբաթաթերթը, «Լուսաբեր» (1949-71) գրական-գեղարվեստական, մանկավարժ., մանկապատանեկան ամսագիրը, գրական, գիտական, հասարակական «Արփի» (1949-56) ամսագիրը, գրական, մշակութային, պատմագիտական «Արմենուհի» (1949-55) հանդեսը, Հայ մշակութային պատմագիտական «Արարատ» միության «Արարատ» (1959-60) ամսագիրը, հոգևոր, բարոյագիտական, առողջապահական, տեղեկատվ. «Ջահակիր» (1963-90) ամսաթերթը, Թեհրանի հայ պատանեկան միության «Ալիք պատանեկան» (1969-78) երկշաբաթաթերթը, գրական, գիտական և հասարակական «Հուր» (1971-76) ամսագիրը, գրական, հաս-քաղաքական «Փյունիկ» (1979-83) շաբաթաթերթը, ՀՅԴ-ի «Ռոստոմ» և «Ռուբեն» երիտասարդ․ միությունների «Հեղափոխության ճամփով» (1979-82) և «Դեպի երկիր» (1980-85, Նոր Ջուղա) պաշտոն․ հանդեսները, Իրանահայ ազգային և մշակութային միության պաշտոն. «Ծիածան» (1982-88) գրական, մշակութային, հասարակական ամսագիրը, «Ապագա» (2000-ին, 3 համար) հայագիտ-իրանագիտական եռամսյա հանդեսը և այլն։
Ներկայումս Թեհրանում լույս են տեսնում ՀՅԴ-ի պաշտոն. «Ալիք» (1931- ից) հաս-քաղաքական, գրական-գեղարվեստական օրաթերթը, «Արաքս» (1987-ից, հայերեն, պարսկ.) գրական, մշակութային, հասարակական ամսագիրը, մշակութ., հասարակական «Լույս» (2000-ից, հայերեն, պարսկ.) երկշաբաթաթերթը, գրական, գեղարվեստական «Հանդես» (2001-ից) եռամսյան և այլն։
Լիբանանում լույս տեսած առաջին հայերեն պարբ-ը «Լույս» (1918, Զահլե) խմորատիպ թերթն է։ Լիբանանահայ մամուլը հինականում տպագրվել է Բեյրութում, որտեղ ցայսօր լույս են տեսել կուսակցական, հայրենակցական, գրական-գեղարվեստական, մշակութային, կրոն., մարզ., երիտասարդ., պաշտոն., կրթական 200-ից ավելի պարբ-ներ։ Առավել աչքի ընկած և տևական հրատարակվածներից են հաս-քաղաքական, գրական «Լիբանան» (1924-35) եռօրյա թերթը, գրական-գեղարվեստական «Երիտասարդ հայուհի» (1932- 1934, 1947-68) ամսագիրը, հասարակական, մշակութ. «Ամենուն նոր տարեցույցը» (1937-42) տարեգիրքը, քաղաքական, ազգ., գրական, մարզ. «Առավոտ» (1938-47) օրաթերթը, Լիբանանի համայնավար․ կուս-յան հայկական հատվածի հաս-քաղաքական, գրական «Ժողովուրդի ձայն» (1938-49, անկանոն) պաշտոնաթերթը, գրական, գեղարվեստական, գիտական