«Հայ գիր» (1938-44) հանդեսը և «Ծիածան» (1939-49) պարբերաթերթը, ՀՄՄ գրական, գեղարվեստական, մարզ. «Կայծ» (1943-47) պաշտոն․ հանդեսը, գրակ-յան և արվ-ի «Անի» (1946-55, անկանոն) ամսագիրը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կրոն., հաս-քաղաքական, գրական «Մասիս» (1947-83 և 1988-95) շաբաթաթերթը, «Փարոս» (1951-52) երգիծ. կիսամսյա հանդեսը, Թեքեյան մշակութային միության գրական և մշակութային «Շիրակ» (1956-97) ամսագիրը, բժշկ. և առողջապահպանական «Բժիշկ» (1955-84, անկանոն) ամսաթերթը, «Հառաջ» (1957-64) քաղաքական շաբաթաթերթը, Լիբանանահայ գրական շրջանակի «Էջեր գրականության և արվեստի» (1965-72) հանդեսը, գրական, հասարակական «Հառաջ» (1965-70) շաբաթաթերթը, գրական, հասարակական «Երիտասարդ հայ» (1969-75) երկշաբաթաթերթը, մշակութային «Ահեկան» (1966-70) եռամսյա հանդեսը, ՀՅԴ-ի պաշտոն. «Ազդակ շաբաթօրյակ-դրոշակ» (1969-85) հաս-քաղաքական շաբաթաթերթը, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի «Հայաստան» (1980-87, 1991-97, անկանոն) պաշտոնաթերթը, «Արին» (1996-98) ընկերային-երիտասարդ. պարբերաթերթը և այլն։
Ներկայումս լույս են տեսնում «Ազդակ» (1927-ից, 1965-ից՝ ՀՅԴ-ի Լիբանանի շրջանի պաշտոնաթերթ) հասարակական, քաղաքական, ազգային, գրական օրաթերթը, Հայ կաթողիկե պատրիարքության կրոնաբանասիր. «Ավետիք» (1932-ից, անկանոն) պաշտոն․ հանդեսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կրոն., գրական ու բանասիր. «Հասկ» (1932-ից) պաշտոն․ ամսագիրը և «Հասկ հայագիտական տարեգիրքը» (1948- ից), ՌԱԿ-ի պաշտոն. «Զարթոնք» (1937-ից, անկանոն) ազգ-քաղաքական, հասարակական, գրական օրաթերթը, Մերձավոր Արևելքի Հայ ավետարան. քրիստ. Ջանից ընկերակցության «Ջանասեր» (1937-ից) պարբերաթերթը, ՍԴՀԿ կենտրոնական վարչության և Լիբանանի շրջանի ազգային, քաղաքական, գրական «Արարատ» (1937-ից) պաշտոնաթերթը, ազգ-գրական «Նայիրի» (1941-ից, մինչև 1952-ը՝ Հալեպում) պարբերաթերթը, մանկապատանեկան «Պատանեկան արձագանք» (1951-ից) ամսաթերթը, «Նոր կյանք» (1957-ից, անկանոն) պարբերաթերթը, ՀԲԸՄ Լիբանանի շրջ. հանձնաժողովի ազգային, գրական, հասարակական և տեղեկատվ. «Խոսնակ» (1957-ից) պաշտոնաթերթը, գրական, գեղարվեստական, հասարակական «Սփյուռք» (1958-ից, անկանոն) հանդեսը, ՀՅԴ-ի և Համազգային մշակութային միության կենտրոնական վարչության «Բագին» (1962-ից) գրակ-յան և արվ-ի հանդեսը, Հայկազյան համալսարանի հայագիտական ամբիոնի «Հայկազյան հայագիտական հանդես» (1970-ից, անկանոն) տարեգիրքը, հաս-քաղաքական, գրական «Կանչ» (1971-ից, անկանոն) շաբաթաթերթը, Հայ կաթողիկե Զմմառյան միաբանության «Զվարթնոց» (1980-ից) կրոն․ հանդեսը, ՀՄԸՄ կենտրոնական վարչության «Մարզիկ» (1980-ից) մարզ․ ամսաթերթը, ՀՅԴ-ի երիտասարդ. միությունների «Կայծեր» (1983-ից, անկանոն, 2003-ից՝ Երևանում՝ էլեկտրոնային) և «Ռազմիկ» (1983-ից) հասարակական քաղաքական պարբերաթերթերը, գրական, կրոն., հասարակական, «Արծիվ» (1992-ից) պարբերաթերթը, հանրամատչելի «Դիտակ» (1996-ից) ամսագիրը և այլն։
Եթովպիայում, մասնավորապես Ադիս Աբեբայում, XX դ-ի սկզբին տպագրվել է «Եթովպիայի սուրհանդակ» շաբաթաթերթը։ Լույս են տեսել նաև գրական, գեղարվեստական, գիտական «Նոր ծաղիկ» (1932) կիսամսյա հանդեսը, ազգային Գևորգով վարժարանի «Փյունիկ» (1958-62) գրական, գեղարվեստական, տեղեկատվ. պարբերագիրքը։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում տպագրված հայերեն առաջին պարբ-ը «Արեգակ» (1888, Ջերսի Սիթի) ամսաթերթն է։ ԱՄՆ-ում պարբ-ներ են հրատարակել հայկական քաղաքական կուս-ները, մշակութային և բարեգործ. կազմակերպությունները, եկեղեց. կառույցները, հայրենակցական և զանազան այլ միություններ, առանձին անհատներ, տպագրվել է նաև հայատառ թուրք․ մամուլ։ Ցայսօր լույս են տեսել ավելի քան 300 անուն պարբ-ներ։ XIX դ-ի վերջին Նյու Յորքում հրատարակվել են «Սուրհանդակ» (1889-90) ամսաթերթը, «Ազատություն» (1890-92) առաջին հայերեն, անգլ. կիսամսյան, «Հայք» (1891-98) գրական, քաղաքական շաբաթաթերթը և այլն։
XX դ-ի սկզբի ամերիկահայ հիշարժան պարբ-ներից են ազգային, գրական, քաղաքական «Քաղաքացի» (1902-09, Ֆրեզնո) և «Ազգ» (1907-21, Բոստոն) շաբաթաթերթերը։
Հետեղեռնյան շրջանում հայկական կուս-ների վերախմբավորմամբ ստեղծվել են նոր պարբ-ներ՝ ռամկավարական «Ազգ» և վերակազմյալ հնչակյան «Պահակ» (1915-21, Բոստոն) օրաթերթերի միավորումով՝ «Ազգ-Պահակ» (1921-ին, 1922-98-ին՝