(1979-ից, Քլիվլենդ) լեզվաբանական, «Արմինիըն Ամերիքըն Ալմանախ» (1985-ից, Գլենդել) հայ-ամերիկյան տարեգրքերը, «Արմինիըն Ինտերնեշնլ Մեգըզին» (1990-ից, Գլենդել) քաղաքական, գիտական, գրական, գեղարվեստական ամսաթերթը, ՀԲԸՄ-ի «ԷյՋիԲիՅու Նյուզ» (1991-ից, Նյու Յորք) ամսագիրը, «Արմինիըն Ֆորում» (1998-ից, Փրինսթոն) քաղաքական, տնտեսական, ազգային, գիտական պարբ-ը և այլն։
Կանադայում ցայսօր տպագրվել են 21 անուն հայկական պարբ-ներ։ Առաջինը 1926-ին Ջորջթաունում հրատարակված Կանադայի հայորդիների միության օրգան «Արարատ» (1927-ին՝ «Արագած») ամսաթերթն է։ Գործող գրեթե յուրաքանչյուր հայկական եկեղեցի ունի իր լրատու թերթիկը։ 1983-94-ին լույս է տեսել եկեղեց., պատմ., կրոն. «Արմաշ» հանդեսը։
Ներկայումս հրատարակվում են Սբ Երրորդություն եկեղեցու վարչության «Նոր սերունդ» (1955-ից, Տորոնտո) ամսաթերթը, Սբ Հակոբ եկեղեցու «Լրաքաղ» (1958-ից) պարբ-ը, Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պաշտոն. «Բուրաստան» (1964-ից) կրոնաբարոյական, մշակութ., հասարակական հանդեսը, Պոլսահայ միության «Գեղարդ» (1969-ից) գրական, մշակութային եռամսյա թերթը, ՌԱԿ-ի պաշտոն. «Ապագա» (1975-ից, հայերեն, անգլ., ֆրանս.) հաս-քաղաքական, մշակութային շաբաթաթերթը, ՀԲԸՄ-ի պաշտոն. «Նոր այգ» (1978-ից) ամսաթերթ-տեղեկատուն, ՀՅԴ Կանադայի շրջանի պաշտոն. «Հորիզոն» (1979-ից) հաս-քաղաքական, մշակութային շաբաթաթերթը, Մոնրեալի Հայ ավետարան․ եկեղեցու «Լուսարձակ» (1981-ից) կրոն., մշակութային, տեղեկատվ. եռամսյա պաշտոնաթերթը, ՍԴՀԿ-ի պաշտոն. «Լուսաբաց» (1982-ից) հաս-քաղաքական, մշակութային պարբերաթերթը, Կանադայի Հայ դատի հանձնախմբի «Հայ դատ» (1984-ից, անգլ.) պաշտոնաթերթը և այլն։
Արգենտինայում ցայսօր հրատարակվել են շուրջ 100 անուն հայկական պարբ-ներ, մեծ մասը՝ Բուենոս Այրեսում։ Առաջինը «Արժենթինյան մամուլ» (1922-24) շաբաթաթերթն է, որին հաջորդել են «Նոր երկիր» (1922-25) ժող-ը, «Արժենթին» (1929-31) անկախ, «Շիրակ» բարեգործ․ միության կենտրոնական վարչության «Շիրակ» (1929-36) հասարակական, գրական շաբաթաթերթերը, Հայաստանյաց առաքել․ եկեղեցու հոգաբարձության պաշտոն. «Հայ կեդրոն» (1932-70) կրոնաբարոյական, մշակութային հանդեսը, «Շարժում» (1937-91) ազգային, հաս-քաղաքական, գրական շաբաթաթերթը, գրական-մշակութային «Արարատ» (1943-47, հայերեն, իսպ.) ամսագիրը, Մարաշի հայրենակցական միության «Մարաշ» (1954-66, հայերեն, իսպ.) ազգային, մշակութային, տեղեկատվ. երկամսյա պաշտոնաթերթը, «Ներկա» (1961-70) անկախ ամսագիրը, Արգենտինահայ մշակութային միության «Սևան» (1961-90) շաբաթաթերթը, Հայ ավետարան. եկեղեցիների միության «Երջանիկ հույս» (1961-83) պաշտոն․ ամսագիրը և այլն։
Ներկայումս Բուենոս Այրեսում լույս են տեսնում ՀՅԴ-ի պաշտոն. «Արմենիա» (1931-ից, հայերեն, իսպ.) հաս-քաղաքական, գրական շաբաթաթերթը, Հաճնի հայրենակցական միության կենտրոնական վարչության «Նոր Հաճըն» (1933-ից, հայերեն, իսպ.) ազգային, պատմ., մշակութային եռամսյա պաշտոնաթերթը, ՌԱԿ-ի պաշտոն. «Սարտարապատ» (1975-ից, հայերեն, իսպ.) հաս-քաղաքական, մշակութային շաբաթաթերթը, առաջադիմականների «Նոր Սևան», ազգային առաջնորդարանի «Արարատ» պարբերաթերթերը, Կորդովայում՝ «Հայ» պարբերաթերթը։
Բրազիլիայում ցայսօր հրատարակվել են շուրջ 15 անուն հայկական պարբ-ներ, մեծ մասը՝ Սան Պաուլոյում։ Առաջինը հնչակյան ուսանող․ միության պաշտոն. «Կայծ» (1933-37) ազգային, գրական-գեղարվեստական, մարզ․ երկշաբաթաթերթն է։ Հետագա տարիներին հրատարակվել են «Հայկական միություն» մշակութային ընկերության «Վերելք» (1946-47), հնչակյանների «Հայաստանի ձայն» (1947-50) հաս-քաղաքական, գրական պարբերաթերթերը, ազգային, գրական, քաղաքական «Հայաստան» (1965-67, հայերեն, պորտուգալ.) ամսաթերթը, «Տրիբունա Արմենիա» (պորտագալ.) պարբ-ները և այլն։
Ներկայումս Սան Պաուլոյում լույս են տեսնում ՀԲԸՄ-ի «Նոր Անի» (1980-ից, հայերեն, պորտուգալ.) գրական-գեղարվեստական, Հայաստանյայց առաքել․ եկեղեցու Բրազիլիայի թեմի «Սիփան» (1983-87, 1995-ից) երկամսյա պաշտոնաթերթը, «Իրիս» («Ծիածան»), «Մասիս», «Լրատու» (բոլորն էլ՝ հայերեն, պորտուգալ.) պարբ-ները։ Ավստրալիայում ցայսօր հրատարակվել են 16 անուն հայկական պարբ-ներ։ Առաջինն Ավստրալիայի հայ եկեղեցու «Լույս» (1955-ից, Սիդնեյ) ամսագիրն է, որին հաջորդել են կրոնաեկեղեց. «Ձայն» (1956-61, հայերեն, անգլ.) ամսաթերթը, «Լրատու» (1962-65, հայերեն, անգլ.)