Այս էջը հաստատված է

ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԼՂՀ Սահմանադրությունն ընդունվել է 2006-ի դեկտ. 10-ին՝ համաժողովրդական հանրաքվեով (մասնակցել է գրանցված քաղաքացիների 87 %-ը, Սահմանադրությանը կողմ է քվեարկել քվեարկածների 99,58 %-ը)։

Դեկտ. 10-ը ԼՂՀ Սահմանադրության օրն է՝ ոչ աշխատանքային օր։

ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրվել է հայկական երկրորդ հանրապետության կայացման իրավ․ փաստը։

ԼՂՀ Սահմանադրությունը կազմված է նախաբանից, 12 գլխից և 142 հոդվածից։

Նախաբանում նշվում է, որ Արցախի ժողովուրդը, իրագործելով հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու ու ստեղծագործելու իր նախնիների երազանքը և ժողովրդի բնական իրավունքը, դրսևորելով անսասան կամք՝ զարգացնելու և պաշտպանելու ժողովուրդների ինքնորոշման միջազգային իրավունքի սկզբունքի հիման վրա 1991-ի սեպտ. 2-ին ստեղծված և 1991-ի դեկտ. 10-ի հանրաքվեով անկախ հռչակված ԼՂՀ-ն, հաստատելով հավատարմությունը 1992-ի հունվ. 6-ի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին» հռչակագրի սկզբունքներին, ընդունում ու հռչակում է ԼՂՀ Սահմանադրությունը։

Առաջին գլխում (հոդվածներ 1-16) ամրագրված են պետության սահմանադրական կարգի հիմունքները։ Առաջին հոդվածում ԼՂՀ-ն հռչակված է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալ. պետություն, որը ճանաչում է մարդու հիմն․ իրավունքներն ու ազատությունները՝ որպես անօտարելի և բարձրագույն արժեքներ, ազատության, արդարության ու խաղաղության հիմք։ Երկրորդ գլխում (հոդվածներ 17-60) ամրագրված են մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքները, ազատություններն ու պարտականությունները։

Երրորդ գլխում (հոդվածներ 61-75) ամրագրված են ԼՂՀ նախագահի լիազորությունները, նրա ընտրության ու պաշտոնանկության կարգը և այլն։

Չորրորդ գլխում (հոդվածներ 76-98) ամրագրված են ԼՂՀ օրենսդիր և ներկայացուցչ. մարմնի՝ ԱԺ-ի լիազորությունները, ձևավորման կարգը, պատգամավորի կարգավիճակը և այլն։

Հինգերորդ գլխում (հոդվածներ 99-107) ամրագրված են ԼՂՀ Կառավարության լիազորությունները, վարչապետի նշանակման ու Կառավարության կազմավորման կարգը և այլն։

Վեցերորդ գլխում (հոդվածներ 108-116) սահմանված են դատական համակարգի կառուցվածքը, դատավորի իրավ․ կարգավիճակը, արդարադատության խորհրդի կազմը, լիազորությունները և այլն։

Յոթերորդ գլխում (հոդվածներ 117-118) սահմանված են դատախազության գործունեության հիմն․ ուղղությունները, գլխավոր դատախազի նշանակման և պաշտոնանկության կարգը։

Ութերորդ գլխում (հոդվածներ 119-120) սահմանված են ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի նշանակման և պաշտոնից ազատման կարգը, նրա իրավ․ կարգավիճակը։

Իններորդ գլխում (հոդվածներ 121-122) սահմանված են ԼՂՀ ՎՊ-ի գործունեության հիմն․ ուղղությունները, նրա նախագահի նշանակման և պաշտոնից ազատման կարգը։

Տասներորդ գլխում (հոդվածներ 123-132) սահմանված են համայնքների իրավ․ կարգավիճակը, համայնքներում տեղական ինքնակառավարման ֆինանս․ հիմքերը, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության կարգը, լիազորությունները և այլն։

Տասնմեկերորդ գլխում (հոդվածներ 133-136) սահմանված է Սահմանդրության ընդունման, գործող Սահմանադրության փոփոխման ու հանրաքվեի անցկացման կարգը և այլն։

Տասներկուերորդ գլխում (հոդվածներ 137-142) սահմանված են եզրափակիչ և անցումային դրույթներ՝ պետական մարմինների ձևավորման ու գործառնության կարգը, նախկին օրենսդրության գործողության շրջանակները անցումային փուլում։ 142-րդ հոդվածով սահմանված է, որ մինչև ԼՂՀ պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի ԼՂՀ իրավազորության ներքո է։

ԼՂՀ ներկայիս տարածքում Սահմանադրության նախատիպ եղել է դեռևս V դ-ում. Արցախի և Ուտիքի Վաչագան Գ Բարեպաշտ