Այս էջը հաստատված է

թագավորի օրոք մշակվել են երկրի ներքին կարգ ու կանոնն ապահովող օրենքներ։ Ժամանակի նշանավոր մատենագիրների (Մատթե, Աբրահամ Մամիկոնյան, Պետրոս Սյունեցի) աջակցությամբ, եկեղեց. կանոնների և պետության կազմակերպման մասին պահպանված մատենագր. նյութերի հիման վրա Վաչագան Գ-ի կազմած «Սահմանադրութիւն կանոնականը» (ընդգրկել է հաս-տնտեսական կյանքը կարգավորող 22 կանոն) հաստատվել է Աղվենի եկեղեց. ժողովում (V դ-ի վերջ)։

Խորհրդ. իշխանության օրոք ԼՂԻՄ-ի տարածքում գործել է Ադրբ. ԽՍՀ Սահմանադրությունը։


ԼՂՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ

ԼՂՀ ԶՈւ կոչվում են նաև Պաշտպանության բանակ (ՊԲ), ապահովում են հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը։ Կազմավորվել են Ադրբեջանի պարտադրած պատերազմի պայմաններում ու ռազմաքաղաքական հանգամանքների բերումով՝ կամավոր․ ստորաբաժանումների (ջոկատներ, վաշտեր) հիմքի վրա, և անցել ձևավորման մի քանի փուլ։

Սկզբն. փուլում՝ նախքան ՊԲ կանոնավոր համակարգի ձևավորումը, կամավորական ստորաբաժանումների գործողությունները համակարգել են ընդհատակյա ինքնապաշտպանության կոմիտեն, շտաբը, ԼՂՀ պաշտպանության խորհուրդը՝ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։

1991-ի փետր-ից մինչև 1992-ի սկիզբը ԼՂՀ-ում կազմավորվել են 10-ից ավելի կամավոր․ վաշտեր ու ջոկատներ՝ 1000-ից ավելի կամավորականներով, որը կանոնավոր բանակի ստեղծման լուրջ նախադրյալ էր։ 1992-ի փետր. 29-ին կամավոր․ ստորաբաժանումներին շնորհվել է ինքնապաշտպան․ ուժերի պետական կարգավիճակ, իսկ ԼՂՀ ԳԽ նախագահության 1992-ի մարտի 4-ի որոշմամբ գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանը նշանակվել է Արցախի ԻՊՈՒ-ի հրամանատար, որի պարտականությունները 1991-ի սեպտ-ից կատարում էր Արկադի Կարապետյանը։

1992-ի հունվ. 21-ի՝ լույս 22-ի գիշերն ազատամարտիկները ճնշել են Ստեփանակերտի Կրկժան թաղամասում ամրացված թշնամու հենակետը, փետր. 10-22-ին վնասազերծել են Մալիբեկլու, Ղուշչիլար, Ղարադաղլու և Վերին Վեյսալու գյուղերի կրակակետերը, փետր. 26-ին ազատագրել Խոջալուն և օդանավակայանը։

1992-ի մարտի 26-ին, մինչև ՊՆ-ի ստեղծումը, ԼՂՀ Նախարարների խորհրդին առընթեր ստեղծվել է ռազմ․ ոլորտի ժամանակավոր կառավարման մարմին՝ Ինքնապաշտպանության կոմիտե (ԻՊԿ, նախագահ՝ Սերժ Սարգսյան)։

ԻՊՈՒ-ի առաջին խոշոր մարտ․ հաջողությունը Շուշիի ազատագրումն էր 1992-ի մայիսի 9-ին (այդ օրն ավելի ուշ հայտարարվել է ԼՂՀ ՊԲ ստեղծման օր), որին հաջորդել է Լաչինի ազատագրումն ու ՀՀ-ի հետ ցամաքային կապի վերականգնումը։

ԻՊԿ նախագահի հրամանով 1992-ի օգոստ. 14-ին ԻՊՈՒ-ի կազմում ստեղծվել են Ասկերանի (հրամանատար՝ Վիտալի Բալասանյան), Հադրութի (Արթուր Աղաբեկյան, 1993-ի սեպտ-դեկտ-ին՝ Վարդան Ավետիսյան), Մարտակերտի (Նորայր Դանիելյան, 1993-ի նոյեմբ-ից՝ Աշոտ Առուշանյան), Մարտունիի (Մոնթե Մելքոնյան, 1993-ի հունիսից՝ Մովսես Հակոբյան), 3-րդ [կազմավորվել է 1993-ի դեկտ-ին, Մարտունիի պաշտպան․ շրջանի (ՊՇ) վերակազմավորման արդյունքում, հրամանատար՝ Նելսոն Սողոմոնյան], Շահումյանի (կազմավորվել է 1994-ին՝ «Եղնիկներ» պարտիզան․ ջոկատի հիմքի վրա, հրամանատար՝ Սերգեյ Չալյան), Շուշիի (Վաչագան Իշխանյան), Ստեփանակերտի (Կենտրոնական, Սամվել Կարապետյան) ՊՇ-ները։

Նույն թվականի օգոս. 15-ին ԼՂՀ ԳԽ նախագահության որոշմամբ կազմավորվել