Այս էջը հաստատված է
ԿՐՈՆ ԵՎ ԵԿԵՂԵՑԻ

Արցախում հոգևոր սպասավորությունն իրականացնում է Հայաստանյայց առաքել․ եկեղեցու Արցախի թեմը, որը կազմավորվել է 1989-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով։ Առաջնորդանիստը Շուշիի Սբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին է (1868-87), թեմի առաջնորդը՝ Պարգև արք. Մարտիրոսյանը (1989-ից)։

Արցախ-Ղարաբաղ աշխարհում քրիստոնեության առաջին քարոզիչների՝ Թադեոս առաքյալի աշակերտներ Դադոյի (Դադի) և Եղիշեի նահատակության վայրերում հետագայում կառուցել են Դադիվանքն ու Սբ Եղիշե առաքյալի վանքը։

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց (301) հետո Հայոց առաջին հայրապետ Գրիգոր Լոաավորիչը IV դ-ի սկգբին Ամարաս ավանում հիմնել է առաջին վանքը, որի կառուցումն ավարտել է նրա թոռը՝ Արցախի առաջին եպս. Գրիգորիսը (թաղված է նույն վանքում)։ Տարբեր ժամանակաշրջաններում երկրում ստեղծված թեմերը, նվիրապետ․ աթոռները (կաթողիկոսություն, մետրոպոլիտություն) մշտապես վարչականորեն և «ի հոգևորս» ենթարկվել են Հայաստանյայց առաքել․ եկեղեցուն ու ընդունել հայոց կաթողիկոսության գահերեցությունը։

Հայոց Արշակունիների հարստության անկումից (428) հետո Արցախն ու Ուտիքը (461-ից, երբ մտել են Աղվանից մարզպանության մեջ) Լփինքի, Բաղասականի և Մազքթաց աշխարհի հետ կազմել են Հայ եկեղեցու վեհապետ․ իրավունքները ճանաչող Աղվանից կաթողիկոսությունը՝ Կապաղակ, Պարտավ, ապա՝ Ամարաս, Չարեքավանք (Բերդակուր, ամառային նստավայր), Խամշի վանք, Գանձակ կենտրոններով։ XIV դ-ից, երբ կաթողիկոսությունը տեղափոխվել է Գանձասարի վանք, սկսել է կոչվել Գանձասարի կաթողիկոսություն։ XVII դ-ի կեսից Խաչենի Երից մանկանց վանքում ստեղծվել է հակաթոռ կաթողիկոսություն, որը երկփեղկել է Գանձասարի կաթողիկոսությունը մինչև XIX դ.։

XVIII դ-ի վերջին կաթողիկոսությունն ունեցել է 1736, XIX դ-ի սկգբին՝ 1311 գործող եկեղեցիներ ու վանքեր։ Վանքերին (Հոռեկա, Երից մանկանց, Հակոբավանք և այլն) կից գործել են դպրանոցներ։

Աղվանից (Գանձասարի) կաթողիկոսությունը տնօրինել է բուն Աղվանքի (Կապաղակ, Շաքի, Բաղախատ), Աղվանից մարզպանության հս. հատվածի (Չող, Ցիր) և Մեծ Հայքի «Արևելից կողմանց» (Պարտավ, Ամարաս, Ուտիք, Գարդման, Հաշու, Գանձասար, Բաղասական) թեմերը։ Քաղաքական հանգամանքների բերումով թեմերի թիվը մշտապես փոխվել է։

Գանձասարի կաթողիկոսությունը, հոգևոր բնագավառից բացի, գործուն մասնակցություն է ունեցել Արցախ-Ղարաբաղի հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում։ Հատկապես Հասան-Ջալալյանների հայրապետության տարիներին եղել է Արցախում հաստատված մահմեդ. խաների բռնակալության դեմ մելիքների պայքարի և XVIII դ-ի 1-ին քառորդի հայ ազգ-ազատագր. շարժման կազմակերպիչը, ոգեշնչողը, հոգևոր ու քաղաքական կենտրոնը։

1815-ին ցար. կառավարությունը լուծարել է Գանձասարի կաթողիկոսությունը՝ փոխարենը հաստատելով մետրոպոլիտություն՝ Մայր աթոռ Սբ Էջմիածնի կաթողիկոսությանը ենթակա Ղարաբաղի և Շամախու առաջնորդ․ թեմերով, 1 հաջորդական վիճակով։ Այդ բաժանումը վերահաստատվել է «Պոլոժենիե»-ով (1836)։ Շուշիի կամ Արցախ-Ղարաբաղի թեմի (կենտրոնը՝ Շուշի) մեջ մտել են Դիզակ, Վարանդա, Բերդաձոր, Խաչեն,