Այս էջը հաստատված է

Ջրաբերդ, Գյուլիստան, Շաքի, Կապաղակ, Հաջի, Խենի, Կամբեճան, Արաշ (Արեշ), Լենքորան (Լանքարան) գավառները։ Շամախու (Շիրվանի) թեմը (կենտրոնը՝ Շամախի) ընդգրկել է Դերբենդի, Ղուբայի, Շամախու, Բաքվի, Սարլյանի և հարևան գավառների հայկական եկեղեցիներն ու վանքերը։ Գանձակի հաջորդական վիճակի կենտրոնն էր Գանձակ (Ելիզավետպոլ) քաղաքը, որին ենթարկվել են Գարդման, Փառիսոս, Զավե գավառները։

1830-ական թթ-ին Արցախի թեմում գործել են 25, 1860-70-ական թթ-ին՝ 30 եկեղեցական-ծխական դպրոցներ։ 1914-ին թեմն ունեցել է 222 գործող եկեղեցիներ ու վանքեր, 180 հոգևորական։ 1930-ին թեմը դադարել է գործելուց, փակվել են բոլոր վանքերն ու եկեղեցիները, աքսորվել և գնդակահարվել են բազմաթիվ հոգևորականներ։

Արցախի թեմի տարածքում են հոգևոր աթոռանիստ կենտրոնը՝ Գանձասարի վանքը (IV-XIII դդ.), Ամարասի վանքը (IV դ.), Հոռեկավանքը, Մեծառանից Սբ Հակոբավանքը (երկուսն էլ՝ V դ.), Կատարավանքը (X դ.), Եղիշե առաքյալի վանքը, Դադիվանքը, Խաթրավանքը, Գտչավանքը (չորսն էլ՝ XIII դ.), Շուշիի Սբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ, 1818, վերանորոգվել է 2011-ին) եկեղեցին և այլն։

Թեմի տարածքում գործում են Ամարասի Սբ Գրիգորիս (IV դ.), Ծիծեռնավանքի Սբ Գևորգ (IV դ., նորոգվել է 2002-ին), Դադիվանքի՝ չորս (IV-XIII դդ.), Թալիշի Սբ Աստվածածին (XV դ.) եկեղեցիները, Մսմանայի Շոշկավանքը (XVI դ.), Ավետարանոցի, Խնածախի (երկուսն էլ՝ XVIII դ.), Ներքին Հոռաթաղի Սբ Աստվածածին, Աստղաշենի Սբ Աստվածածին, Այգեստանի Սբ Աստվածածին, Խաչենի Սբ Ստեփանոս, Պադարայի Սբ Ստեփանոս, Խաչմաչի Սբ Ստեփանոս, Աշանի Սբ Աստվածածին, Կաղարծիի Սբ Թարգմանչաց, Ննգիի Սբ Աստվածածին, Հադրութի Սբ Հարություն (բոլորը՝ XIX դ.), Բերձորի Սբ Համբարձման (1997), Աղավնո Սբ Նահատակաց (2005), Ստեփանակերտի Սբ Հակոբ (2007) եկեղեցիները։

ԼՂՀ-ում կառուցվել են նաև Ասկերանի Սբ Աստվածածին (2002), Եղցահողի Սբ Սարգիս (2005), Մարտունիի Սբ Ներսես, Վաղուհասի Սբ Աստվածածին (երկուսն էլ՝ 2006), Մեծշենի Սբ Գևորգ, Զագլիկի Սբ Անտոն (երկուսն էլ՝ 2007) եկեղեցիները։

ԼՂՀ ՊԲ-ի զորամասերում կառուցվել է 7 մատուռ։

1990-95-ին թեմի հովանու ներքո բացվել են «Գթություն» բարեգործ․ միությունը և ծերանոց։ 1990-ից գործում է «Եկեղեցասիրաց եղբայրակցություն» կազմակերպությունը, 1991-ին Երևանում հիմնադրվել է «Գանձասար» աստվածաբան. կենտրոնը։

ՊԱՐԳԵՎ արք. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ (ավազանի անունը՝ Մարտիրոսյան Գուրգեն Խաչատուրի, ծ. 1954, Սումգայիթ), Հայ առաքել․ եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ (1989-ից)։ Ղարաբաղյան շարժման գործիչ։ Աստվածաբանության դ-ր (1987)։ Քահանա է ձեռնադրվել 1985-ին, եպիսկոպոս՝ 1988-ին, արքեպիսկոպոս՝ 1999-ին։ Գանձասարի Հովհաննես Մկրտիչ եկեղեցում 1989-ի հոկտ. 1-ին, 70 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ Պատարագ է մատուցել։

Ղարաբաղյան պատերազմի տարիներին օրհնել է ազատամարտիկներին, անմիջական մասնակցություն ունեցել Շուշիի ազատագրմանը։ Կազմակերպել է Շուշիի Սբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու նորոգման աշխատանքները։ Նրա խմբագրությամբ հրատարակվում է «Գանձասար» ամսագիրը։ Եկեղեց. մեկնություններին վերաբերող աշխատությունների (3) և հոդվածների հեղինակ է։

Համաշխ. եկեղեցիների խորհրդի Կլոր սեղանի նախագահ (1999), Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային Իրավակարգի պաշտպանության և անվտանգության ՌԴ (երկուսն էլ՝ 2066) ակադ-ների անդամ։ Պարգևատրվել է ԼՂՀ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով (2001)։