Այս էջը հաստատված է

«Զանգեզուրի և Նախիջևանի նահանգների տարածքները Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասն են, իսկ Լեռնային Ղարաբաղի աշխատավոր գյուղացիությանը տրվում է ինքնորոշման լրիվ իրավունք»։

1921-ի հունիսի 3-ին Ռուսաստանի կոմունիստ․ (բոլշևիկների) կուս-յան [ՌԿ(բ)Կ] Կովկասյան բյուրոն որոշել է. «Հայկական կառավարության հայտարարության մեջ մատնանշել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի պատկանելու մասին»։ Այս որոշման համաձայն՝ Խորհրդային Հայաստանի կառավարությունը, Ա. Մյասնիկյանի ստորագրությամբ, հունիսի 12-ին ընդունել է համապատասխան հայտարարություն-որոշում. «Ադրբեջանի ԽՍՀ Հեղկոմի հռչակագրի և Հայաստանի ու Ադրբեջանի ԽՍՀ-ների կառավարությունների միջև եղած համաձայնության հիման վրա հայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղը այժմվանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության անբաժան մաս»։

1921-ի հուլիսի 4-իև տեղի է ունեցել Կովբյուրոյի պլենումի նիստ, որին, բյուրոյի անդամներից բացի, մասնակցել է նաև ՌԿ(բ)Կ կենտկոմի անդամ Իոսիֆ Ստալինը. քվեարկությամբ ընդունվել է հետևյալ որոշումը. «Լեռնային Ղարաբաղը մտցնել Հայկական ՍԽՀ կազմի մեջ, հանրաքվե անցկացնել միայն Լեռնային Ղարաբաղում» (այլ՝ չընդունված տարբերակով՝ հանրաքվե անցկացվելու էր ողջ Ղարաբաղում, մասնակցելու էր նաև մահմեդ. բնակչությունը)։

Ադրբ. ԽՍՀ կառավարության նախագահ Ն. Նարիմանովը, դեմ լինելով թե՛ ՀՍԽՀ-ին ԼՂ-ի միացմանը, թե՛ հանրաքվեի անցկացմանը, հանդես է եկել հայտարարությամբ. «Ելնելով այն կարևորությունից, որ ունի ղարաբաղյան հարցը Ադրբեջանի համար, անհրաժեշտ եմ համարում նրա վերջնական որոշումը փոխադրել ՌԿ(բ)Կ կենտկոմ», որից հետո Կովբյուրոն ընդունել է նոր որոշում՝ հարցի քննարկումը Մոսկվա տեղափոխելու մասին։

Սակայն հարցը չի հասել ՌԿ(բ)Կ կենտկոմ։ Հաջորդ օրը՝ հուլիսի 5-ին, հրավիրվել է Կովբյուրոյի պլենումի արտահերթ նիստ, որտեղ Ի. Ստալինի ու Ն. Նարիմանովի ճնշմամբ և առանց քննարկման որոշվել է. «...Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբ. ԽՍՀ սահմաններում՝ նրան տրամադրելով մարզային լայն ինքնավարություն, վարչական կենտրոնը՝ ինքնավար մարզի կազմում գտնվող Շուշի քաղաքում»։ Որոշումը «հիմնավորվել է» Ադրբեջանի հետ երկրամասի տնտեսական կապով։

1921-ի հուլիսի 16-ին ՀԿ(բ)Կ կենտկոմի նիստում Կովբյուրոյի որոշումը համարել են հիմնավորապես սխալ։

Սակայն Կովբյուրոյի այդ որոշումից հետո անգամ Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր չէր կազմավորել ինքնավար մարզ։ Միայն Կովբյուրոյի ճնշմամբ Ադրբեջանի Կենտգործկոմի 1923-ի հուլիսի 7-ի որոշումով երկրամասի տարածքի մի հատվածում, որը պատմ. Ղարաբաղի միայն 1/4 մասն է, կազմվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ)։ Ընդ որում՝ մարզը, հակառակ Կովբյուրոյի վերոհիշյալ որոշման, չի ներառել ԼՂ հվ. (Կուբաթլու, Զանգելան, Ֆիզուլի, Ջաբրայիլ), արմ. (Խանլար, Շահումյան) և հս. (Դաշքեսան, Գետաբեկ, Շամխոր) շրջանները, որտեղ բնակչության մեծամասնությունը հայ էր։ ԼՂ-ի մնացած մասն ընդգրկվել է Ադրբ. ԽՍՀ մյուս շրջանների կազմի մեջ, և միայն Շահումյանի շրջանն է պահպանվել որպես առանձին հայաբնակ վարչական միավոր։ Իսկ ԼՂԻՄ-ի հյուսիս-արմ. սահմանը որոշելիս բացառվել է Հայաստանի հետ մարզի անմիջական շփման որևէ հնարավորություն, նրանց միջև 1930-ական թթ-ների սկզբին ստեղծվել են հիմնականում ոչ հայաբնակ Լաչինի ու Քելբաջարի շրջանները, և մարզը, որ մինչ այդ սահման ուներ Խորհրդային Հայաստանի հետ, վերածվել է անկլավի։

Սահակ Սահակյան

Արցախահայության պայքարը ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմից դուրս բերելու համար

ԼՂԻՄ-ի նկատմամբ Ադրբեջանի վարած պետական քաղաքականությունն ի սկզբանե եղել է խտրական, արհեստականորեն կասեցվել է մարզի սոցիալ-տնտեսական զարգացումը, այն վերածվել է Ադրբեջանի հումքային կցորդի, ակտիվորեն միջամտել են ժողովրդագր. գործընթացներին, ոչնչացրել ու յուրացրել են հայկական մշակութային արժեքները, ամեն կերպ ոտնահարել հայերի իրավունքները։

ԼՂԻՄ-ի կազմավորումից անմիջապես հետո սկսվել է արցախահայության պայքարն Ադրբեջանի կազմից դուրս գալու համար։

Ադրբեջանի կոմկուսի կենտկոմը 1920-ական թթ-ին ստիպված է եղել բազմիցս անդրադառնալ Ղարաբաղյան շարժմանն առնչվող հարցերին։ 1930-ական թթ-ին ազգայնականության մեղադրանքով բռնադատվել են մարզկենտրոնի և շրջանների բազմաթիվ ղեկավարներ։

ԼՂ-ի հանդեպ վարվող հակահայկական քաղաքականությունը հետապնդել է 2 նպատակ՝ սոցիալ-տնտեսական և մշակութ. ոլորտներում այնպիսի պայմաններ ստեղծել, որ հայերն ստիպված լինեն փոխել բնակության վայրը, և երկրորդ՝ մարզը բնակեցնել ադրբեջանցիներով։ Միայն հետպատերազմյան տարիներին հայ բնակչության թիվը, ադրբեջանցիների թվի բացարձակ աճի (ավելի քան 3,5 անգամ) պայմաններում, կրճատվել է 15-20 %-ով։

Արցախահայությունը Ղարաբադյան հիմնահարցը լուծելու նպատակով 1945, 1965, 1977-ին նամակներ և հանրագրեր է հղել Մոսկվա։ 1965-ի հանրագրի ներքո ստորագրել է 45 հազար մարդ։ Դրա հիման վրա ԽՄԿԿ կենտկոմի քարտուղարությունը 1966-ին ՀԽՍՀ և Ադրբ. ԽՍՀ-ների կոմկուսների կենտկոմներին հանձնարարել է համատեղ նախապատրաստել ԼՂ-ի հարցի լուծման առաջարկ։ Սակայն Ադրբեջանին այդ անգամ նույնպես հաջողվել է կասեցնել հարցի հնարավոր լուծումը։

Ավելին, Ադրբեջանի իշխանությունները շարունակել են հրահրել ազգամիջյան ընդհարումներ, բռնադատել