Այս էջը հաստատված է

իրականացվել է 1992-ի փետր. 25-26-ին։ Խոջալուում հատուկ միջանցք է թողնվել ռազմական գործողությունների գոտուց գյուղի խաղաղ բնակչության անվտանգ հեռանալու համար, որի մասին ադրբ. կողմին նախապես տեղեկացվել է։ Սակայն Խոջալուից հեռանալուց հետո նրանց մեծ մասը կոտորվել է յուրայինների կրակահերթերից՝ Աղդամի շրջանի մատույցներում։

1992-ի մարտի 26-ին հանրապետության անվտանգության ու պահպանության ապահովման անհետաձգելի միջոցառումների մշակման և իրագործման, ռազմական ոլորտի կառավարման նպատակով ԼՂՀ Նախարարների խորհրդին առընթեր ստեղծվել է Ինքնապաշտպանության կոմիտե (ԻՊԿ, նախագահ՝ Սերժ Սարգսյան)։

1991-ի նոյեմբ-ից մինչև 1992-ի մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից և Քյոսալարից պարբերաբար հրթիռահրետակոծվել է Ստեփանակերտը, որի հետևանքով զոհվել են 111, վիրավորվել 268 խաղաղ բնակիչներ, քանդվել կամ վնասվել են բնակարաններ, սոցիալ-մշակութ․, կենցաղային, վարչական շենքեր։ Ադրբեջանցիները Շուշիում կենտրոնացրել են ծանր տեխնիկա և 2500-ից ավելի զինվոր ու սպա։ Այս իրավիճակում Շուշիի ազատագրումը դարձել էր պարտադրված անհրաժեշտություն։

Շուշիի ազատագրման օպերատիվ պլանի համաձայն՝ ռազմական գործողությունն Ա. Տեր-Թադևոսյանի ընդհանուր հրամանատարությամբ (շտաբի պետ՝ Ֆելիքս (Ռաֆայել) Գզողյան, հրամանատար. կետում էին գեն. Գ. Դալիբալթայանը, Լեոնիդ Մարտիրոսովը, Զ. Բալայանը, ԼՂՀ վարչապետ Օ. Եսայանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև եպս. Մարտիրոսյանը) իրականացվել է 4 հիմն.՝ հյուսիսային (հրամանատար՝ Վալերի Չիթչյան), Շոշի (Արկադի Կարապետյան), Ջանհասան-Քյոսալարի (Սեյրան Օհանյան), Լաչինի (Սամվել Բաբայան) ուղղություններով և պահեստազորի ուժերով («26-ի դիրքեր»՝ Յուրի Հովհաննիսյան)։

Գործողությունն սկսվել է մայիսի 8-ի գիշերը՝ ժամը 2։30-ին, և ավարտվել 9-ի առավոտյան, երբ ազատամարտիկները մտել են ազատագրված Շուշի։

Ազատագրման գործողություններն սպասարկել են հրետանավորների (հրամանատարներ՝ Ռազմիկ Մելքումյան, Ժորա Գասպարյան), կապի (պետ՝ Արթուր Փափազյան), բժշկ. (պետ՝ Վալերի Մարության) և այլ ծառայություններ, մասնակցել են ՀՀ՝ «Սասուն», Կոռնիձորի, Սևանի, Ստեփանավանի, Աբովյանի, Չարենցավանի, Արարատի, «Կումայրի», «Արամո», «Աֆղանցիներ», «Մերգելյան», «Բյուրեղական», ՀՅԴ-ի վաշտի 4 դասակների, Շուշիի առանձնակի գումարտակի, Արցախի (Ավետարանոցի, Շոշի, Պադարայի, Խանցքի, Խնածախի և այլն) կամավորական ջոկատների, ԼՂՀ 1-9-րդ վաշտերի ազատամարտիկները։

Շուշիի ազատագրման մարտերում զոհվել է 57 ազատամարտիկ։ ԼՂՀ Կառավարությունը սահմանել է «Շուշիի ազատագրման համար» մեդալ, որով պարգևատրվում են Շուշիի ազատագրման գործողություններում առավել աչքի ընկած անձինք։

Շուշիի ազատագրումից հետո մայիսի 12-ին վերահսկողության տակ է առնվել Զառըսլու, ապա՝ Շուշիի շրջանի 9 գյուղ, իսկ մայիսի 18-ին ազատագրել են Լաչինը (այժմ՝ Բերձոր), դուրս եկել ՀՀ պետական սահմանը՝ բացելով Արցախը ՀՀ-ին կապող «կյանքի ճանապարհը»։

Մայիսի 20-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհով՝ Լաչինի միջանցքով, առաջին անգամ ԼՂՀ մայրաքաղաք են հասցվել հարյուրավոր տոննա սննդամթերք, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ։

Հունիսի կեսերից հակառակորդը հակամարտության շուրջ 120 կմ երկարության գոտու հյուսիս-արլ., արլ. և հարավ-արլ. ուղղություններով անցել է լայնամասշտաբ հարձակման, որի հետևանքով ԼՂՀ-ում ստեղծվել է ծանր դրություն։ Իրավիճակը