Այս էջը հաստատված է

գնդակոծումը։ Դեկտ. 19-ին ադրբ. զորքերը տանկերի և օդուժի օգնությամբ կրկին գրոհել են ղարաբաղյան բանակի դիրքերը՝ Մարտունիի շրջանի արլ. հատվածում։ ԼՂՀ զինված ուժերին հաջողվել է հակառակորդին հետ շպրտել։ Դեկտ. 22-ին հրետակոծվել են ղարաբաղյան զորքերի դիրքերը՝ ԼՂՀ հյուսիսում և արևելքում, իսկ ռազմաճակատի հարավ-արլ. հատվածում ադրբ. ուժերն անցել են հարձակման։ Հաջորդ օրը 30 կմ ձգվող ռազմաճակատի գծի երկայնքով հակառակորդն անհաջող փորձեր է արել ճեղքելու ղարաբաղյան պաշտպան․ դիրքերը։ Դեկտ. 26-27-ին ադրբ. զորքերը հարձակող. գործողություններ են սկսել Մարտակերտի, Մարտունիի և Հադրութի ուղղություններով, սակայն նրանց չի հաջողվել առաջ շարժվել։ 1993-ի ավարտին ղարաբաղյան ԶՈՒ-ի վերահսկողության տակ է անցել Հորադիզի երկթղ. հանգույցից մինչև ՀՀ պետական սահմանն ընկած տարածքը, որը հնարավորություն է տվել ԼՂՀ հվ. սահմանների մոտ ստեղծել անվտանգության գոտի։

Այդ ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարել է նոր՝ 18-40 տարեկան տղամարդկանց զորահավաք։ Ղարաբաղյան ռազմաճակատում ադրբ. բանակի կազմում ընդգրկվել են նաև վարձկաններ, այդ թվում՝ շուրջ 1,5 հազար աֆղան մոջահեդներ և չեչեն գրոհայիններ։

1994-ի սկզբներին Ադրբեջանը մեկ անգամ ևս աշխուժացրել է հարձակող. գործողությունները ողջ ռազմաճակատում։ Ծանր մարտեր են ծավալվել Օմարի լ-անցքից մինչև Արաքս։ ԼՂՀ զորքերը փետր-ի սկզբներին ձեռնամուխ են եղել Օմարի լ-անցքի գոտում հակառակորդի ռազմակայանների վերացմանը։ Փետր. 18-ին հս. հատվածը՝ ներառյալ Օմարի լ-անցքը, լիովին անցել է ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ։ Այդպիսով՝ ԼՂՀ ՊԲ-ի ստորաբաժանումներն ամբողջովին ազատագրել են Քելբաջարի շրջանը։ Ազատագր. մարտերին մասնակցել են Մարտակերտի և Ասկերանի ՊՇ-ների և 77-րդ մոտոհրաձգային գումարտակները, Կենտրոնական ՊՇ-ի դիվիզիոնը և այլն։ 1994-ի փետր. 14-ին զոհվել է մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Պետրոս Ղևոնդյանը («Պետո», Արցախի հերոս՝ 2001), փետր. 18-ին՝ հրետանային բրիգադի հրամանատար Սամվել Սաֆարյանը։

Փետր-ի վերջին և մարտի սկզբին հիմն․ մարտերը ծավալվել են Հորադիզի ուղղությամբ՝ ռազմաճակատի հարավ-արլ. հատվածում։

Ապրիլի 10-ին ռազմաճակատի հվ-արլ. հատվածում ծավալած հակահարձակող. գործողությունների շնորհիվ ԼՂՀ ՊԲ-ն և 5-րդ բրիգադի ստորաբաժանումները գրավել են Գյուլիստան-Թալիշ հատվածի մի շարք ռազմավար․ բարձունքներ, ապրիլի կեսերին՝ ազատագրել