Իրանց ազգի պատմութեամբ զբաղվող հնագոյն հայկական հեղինակները ամենահին ժամանակների արարչագործութիւնները շարունակ այնպէս են յիշատակում, որ յայտնապէս իրանց են աչքի առաջ ունեցել և նկարագրել են իրանց սեփական տեսութեամբ։ Այդպիսի հատւածներից ամենանշանաւորը առաջ եմ բերում «Հայոց պատմութեան» առաջին գրքի տասն և վեցերորդ գլխից։ «Հայոց պատմութիւնը» կրում է հինգերորդ դարում ապրող Մովսէս Խերենացու անունը, սակայն՝ հավանականաբար մի քանի դար յետոյ է հեղինակվել. ահա այդ հատվածն ազատ թարգմանութեամբ։
«Աղի ծովակի (Վանայ լիճը, որտեղ իրապէս գտնվում է այժմեան Վան քաղաքը, խալդական պետութեան երբեմնեայ մայրաքաղաքը, իր հրաշալի, լերան առանձնացած թիկունքի կենդանի հրաշալի ապառաժի մէջ կոփված կճակրեայ ժայռաշէնքերով) արևելեան կողմը Շամիրամը հիմնել է մի քաղաք և քաղաքի համար ջրանցք է շինել․ «նա հրամայում է նախ շինել գետի ամբարտակը ապառաժներով և խշոր քարերով մեծ լայնութեամբ և բարձրութեամբ, որ, ինչպէս ասում են, հաստատ կայ մինչև այսօր։ Եւ այն ամբարտակի ճեղքերի մէջ այժմ, ինչպէս լսում ենք, փախչում ամրանում են այն աշխարհի բնակիչները ավազակներից ու հէներից, որպէս թէ ամրացած լինէին սարերի քարանձավների մէջ։ Եթէ մէկը փորձելու լինի այն ամբարտակի շինութիւնից պարսատկի մի քար անգամ հանել՝ չի կարողանայ, որչափ մեծ աշխատանք էլ գործ դնէ: Քարերն այնպիսի ճարտարութեամբ են միմեանց հետ կապակցված, որ նայողը կկարծէ, թէ մոմով են միմեանց հետ կցված: Եւ այսպէս շատ ասպարէզներ երկարութիւն ունեցող ամբարտակը հասցնում է մինչև քաղաքի համար նշանակված տեղը»:
Մենք կտեսնենք որ այս հնագոյն տեխնիկայի հրաշալի ջրանցքը դեռ այսօր էլ գոյութիւն ունի և ծառայելով իր սկզբնական նպատակին՝ ոռոգում է Վանի հարթավայրը:— Նման կապակցութեամբ նկարագրում է Վանի մօտ եղած լերան առանձնացած թիկունքը՝ ընդհանրապէս ճշտօրէն, թէև մասամբ փոքր ինչ մութ կերպով։ Ժայռն «այնքան պինդ է, որ ոչ ոք չէ կարող երկաթով մի գիծ քաշել վրան։ Այստեղ Շամիրամը շինել տվեց տաճարներ, օթևաններ, գանձատներ և երկար վիհեր. ոչ ոք չգիտէ՛, թէ ի՜նչպէս կարելի է եղել այսպիսի հրաշալի գործեր կերտել։ Քարի ամբողջ երեսի վրայ, իբր գրչով հարթ մոմի վրայ, գրել տվեց շատ գրեր, որոնց միայն տեսքը զարմացնում է ամենքին։ Դրանով չբավականանալով,