նիւթին վերաբերյալ աշխատութիւններին՝ անծանօթ էր նաև Ուրարտուի պետութեան և պատմութեան նկատմամբ եղած այն գիտական արդիւնքներին, որոնք ստացվել էին վերոյիշեալ և ասորական արձանագրութիւնների լուսաբանութիւնից: Նա արտագրեց բազմաթիվ խալդական բևեռագիր արձանագրութիւններ, որոնց մի մասը Շուլցի գտածներն էին, իսկ մեծ մասը բոլորովին նոր հանդիսացավ։ Սակայն նոյն իսկ արդէն յայտնի եղած արձանագրութիւնների պատճէնները արժէք ունէին, որովհետև դրանք ավելի ճիշտ դուրս եկան, քան Շուլցի պատճէնները։ Նրան յաջսղվել էր նոյնպէս՝ այնպիսի արձանագրութիւնների պէտքական պատճէններ վերցնել, որ Շուլցը անընթեռնլի էր համարել։ Այդ միջոցին արդէն Բէլքը Հայաստանում սկսել էր նախահայկական արձանագրութիւնների ընթերցման արդիւնքներին ծանօթանալ և երբ ես Րուդօլֆ Վիրխօվի շնորհիվ նրան ընկերացայ, նա արդէն կարողանում էր իր արտադրած արձանագրութիւնների մէջ եղած արքաների անունները ճշտութեամբ կարդալ։ Ավելի էականն այն էր, որ Բէլքը իր արտագրած արձանագրութիւնների տեղն ու դիրքը մեծ ճշտութեամբ դիտել և նշանակել էր: Եթէ դրանք, ինչպէս յաճախ պատահում էր, իրանց սկզբնական տեղերումն էին մնացել զետեղված կամ կանգնած, հեշտ էր լինում աձանագրութիւնների պարունակութեան և մօտերքը գտնված շէնքերի մէջ եղած մասին ցուցմունքներ մատ նանշել և գրվածքի միտքը հասկանալ։ Այս տեսակէտից հիմնական նշանակութիւն ունեցան մանավանդ Շամիրամի ջրանցքի (Շամիրամ սուի) և Րուզասի կոթողի արձանագրութիւնները։ Այդ հոյակապ ջրանցքի, որ առաջին անգամ մանրամասն նկարագրեց Բէլքը, դիմադիր պատի վրայ՝— և միայն այդ պատի վրայ՝— կան շատ արձանագրութիւններ, որոնց գլխավոր իմաստն է․ «Մենուասը»— հնագոյն խալդերի արքաներից ամենանշանավորը, որ ապրում էր 800 տարի Ք. առաջ— «հիմնարկեց այս պիլին». «Մենուաս պիլի է սրա անունը». այստեղից անհրաժեշտ կերպով պէտք էր եզրակացնել, որ պիլի նշանակում է ջրանցք կամ գուցէ դեռ այսօր էլ գոյութիւն ունեցող ջրանցքի պատը, որ իրապէս գլխավոր գործն է և որին յատկապէս հայոց մատենագիրները հիանալով «գետի ամբարտակ» են անվանում։
Երբէք չէր յաջողվի հասկանալ խալդերի թագավոր Րուզաս I-ի (վախճանվել է 714 թ. Ք. ա.) կոթողի արձանագրութեան—որ գտավ Բէլքը այս ճանապարհորդութեան