Այս էջը հաստատված է

մեծութեամբ և խոշոր քանակութեամբ աղ պարունակող նշանավոր Ուրմիոյ լիճը, իսկ տաճկական Հայաստանում՝ նոյնպէս աղ պարունակող Վանայ լիճը, որ ամբողջ Տաճկաստանի արևելեան մասին բնորոշ կերպարանք է տալիս։ Վանայ լճի ջուրը, ինչպէս և Ուրմիոյ լճինը, չէ խմվում։ Այս երեք լճերի մակե- րևոյթները փոփոխութեան են ենթարկվում, այդ պատճաոով անհրաժեշտ էր հետազօտութիւնը:

Վանայ լճի արտաքին կերպարանքը Սիցիլիա կղզու նման է։ Լճի արևելեան ափի ոչ անմիջապէս հարավային մասումն է այժմեան Վան քաղաքը, մօտավորապէս Սիրակուզայի համապատասխան դիրքով։ Վանը մի Ժամանակ եղել է խալդերի պետութեան մայրաքաղաքը և յետոյ, ավելի ուշ, բուն հայկական թագավորների աթոռանիստը։

Ըստ նահանգների բաժանման՝ ռուսական Հայաստանը պատկանում է Կովկասի գեներալ նահանգապետութեան[1]) և յատկապէս Անդրկովկասեան Գանձակի նահանգին և մասամբ Թիֆլիսի[2]), մինչդեռ Կարսի, մեծ մասամբ նոյնպէս հայկական, շրջանը, որ 1877 թ. ռուս-տաճկական պատերազմից յետոյ Տաճկաստանից անցավ Ռուսաստանի ձեռքը, դեռ ևս զինվորական վարչութեան է ենթարկվում։

Պարսկական Հայաստանը կազմում է Ադերբէյջան — Հին (Մարաստան) Ատրպատականը—մեծ նահանգի արևելեան մասը:

Ասիական Տաճկաստանի նահանգներից ամբողջովին կամ մեծ մասամբ Հայաստանին են պատկանում Վանի, Բիթլիսի, Էրզրումի, Մամիւրէտ էլ Ազիզի (Խարբերդ) վիլայէթները։ Դրանց վրայ ավելանում են նաև Դիարբէքիրի և Մօսուլի մասերը։ Իւրաքանչիւր այսպիսի տաճկական նահանգ կառավարում է մի վալի (գեներալ նահանգապետ): Ամեն մի վիլայէթ բաժանվում է շատ լիվաների կամ սանջակների, որոնց կառավարիչներն են միւթէսարիֆները, լիվաներն էլ իրանց կարգին բաժանվում են կազաների և կառավարվում գայմա-գամների ձեռքով։ Սակայն կան և այնպիսի կազաներ, որ անմիջապէս վալիի իշխանութեան ներքոյ են գտնվում։ Բացի դրանից այն կազան, որտեղ գտնվում է վիլայէթի կամ լիվայի գլխավոր քաղաքը, սովորաբար կառավարում է անմիջապէս

  1. Լէման Հաուպաի ճանասպարհորդութեան միջոցին Կովկասի փոխարքայութիւնը վերացուած էր։ Ծ. Թ.
  2. Լէման-Հաուպտի այս բաժանումը պատահական սխալի կամ թիւրիմացութեան արդիւնք պէտքէ համարել. մոռացված է Երեվանի ընդարձակ և ամենահայաշատ նահանգը։ Ծ. Թ.