վալին կամ միւթէսարիֆը։ Կազայի ստորաբաժանումներն են նահիէները (շրջանները), որոնց գլուխ են կանգնած միւդիրները։ Տաճկական քաղաքներն ունին մի մի քաղաքագլուխ և բաժանվում են աոանձին-առանձին թաղամասերի—մահալ կոչվածները—իսկ գիւղական համայնքների գլուխ են կանգնած, իբրև գիւղական տանուտէրեր, մուխտարները։
Մեզ համար սովորական դարձած «Արմենիէն» (Հայաստան) անունը աոաջին անգամ պատահում ենք վեցերորդ (Ք. ա.) դարում՝ Դարեհ Վշտասպի հին պարսկական բևեռագիր արձանագրութիւնների մէջ։ Գլխավորապէս հնդգերմանական, բայց արդէն ոչ արիական, փոքրասիական, տարրերով խառնված հայ ժողովուրդը գաղթել է՝ այնուհետև իր անունով կոչվող երկիրը, ամենավաղը ևօթներորդ, բայց հաւանականօրէն վեցերորդ, դարի ընթացքում Քրիստոսից առաջ։ Հայերն իրանց արմենիէր չեն անվանում, այլ հայեր (եզակի հայ)։
Մեզ յայտնի, հին ասորական արքայական արձանագրութիւնների շնորհիվ աղօտ կերպով լուսաբանված հնագոյն ժամանակի ընթացքում՝ վերջը Հայաստան անունը ստացող երկրում գտնվում էին Նայիրի ազգերը, որոնք բնակվում էին իրար կողքի և թոյլ կապերով մի պետութիւն էին կազմում։ Այդ ազգերի հետ ամենից առաջ, ըստ մեր գիտութեան, պատերազմեցին՝ Սալմանասար I 1320 թ. Ք. ա. և դրա որդի Թուկուլտի-Նինիբ I — երկուսն էլ Ասորեստանի զօրեղագոյն թագավորներից են։—Միևնոյնը կարելի է ասել Թկլատպիլեզէր I (1000 թ. քիչ առաջ, իսկ ըստ ոմանց՝ մի դար առաջ) վերաբերմամբ։ Նայիրի ազգերը հավանօրէն սերտ կապով միանալով՝ մի պետութիւն կազմեցին Լուտիպրիսի որդի Սարդուր I-ի իշխանութեան ժամանակ, որ ի միջի այլոց թողել է նաև Վանում իր՝ դեռ ևս ասորական լեզվով կազմված արձանագրութիւնները, որոնք յայտնի դարձան Շուլցի և Լայարդի շնոր հիվ։ Այս Նայիրի պետութիւնը ծաղկման շրջանին էր հասել, ըստ երևոյթին, Ասորեստանի արքայ Ասուրնասիրբալ III-ի ժամանակ (885 թ. մինչև 860 թ. Ք. ա.), որի տարեգրութիւնները, չնայելով իրանց մէջ պարունակած անձնագովութիւններին, ցոյց են տալիս, որ Նայիրի ազզերը, մասամբ միանալով արևմուտքից Միջագետք դիմող սեմական ուրիշ ցեղերի հետ, զգալի կերպով առաջ էին գնացել դէպի հարավ, նվաճելով նախկին ասորական երկիրները ո՛չ թէ միայն Սալմանասար I ժամանակները, այլ և նոյն իսկ Ասուրնասիրբալ III-ի թագավորութեան օրերում։ Հիւսիսի հետ ունեցած