Այս էջը հաստատված է

յարաբերութեան և այնտեղ ձեռնարկած պատերազմական արշավանքների վերաբերմամբ բազմաթիվ էական և լասաբանութեան կարօտ կէտեր են պարունակում հէնց Ասուրնասիրբալ III-ի տարեգրււթիւնները։

Ասուրնասիրաբալ III-ի որդի Սալմանար II-ի թագավորութեան ժամանակ 860 թ․ մինչև 826թ․ Ք․ ա․ խալդերի կամ Ուրարտացիների ցեղը իշխող հանդիսացավ՝ Արամի առաջներդութեամբ, որին հայոց առասպելական ավանդութիւնը համարում է հնագոյն հերոսներից և տիրապետողներից մէկը։ Մեր էքսպեդիցիօնի ձեռնարկութեան սկզբում դեռ ևս Խալդերի Հայաստան գաղթելու ելակէտը չէր պարզված ու հասունացած՝ որոշ վճիռ կայացնելու համար։ Ասուրնասիրբալ III-ի ցուցամոլ արձանագրութիւններից մի վարիանտի մէջ մէկ անգամ արամայեցիների հետ յիշվում է Ուրարտուն։

Սալմանասարի վարած պատերազմները Արամի և նրա որդի Սեդուր-Սարդուրի դէմ՝ շատ քիչ յաջողութիւն ունեցան։ Թէ արդէօք այս Սարդուրը Արամի որդին է, թէ նոյն անձնավորութիւնը, որ Լուտիպրիսի որդին է հանդիսանում,— որ ավելի քիչ հավանականութիւն ունի—մինչև այսօր անորոշ է մնացել։ Արամի յաջորդ Սարդուրի որդի Իսպուինիսի ժամանակ խալդերը հաստատվում են Վանում և Իսպուինիսը ժամանակից առաջ իրան գահակից է դարձնում իր հզօր որդի Մէնուասին, որ պէտք է նկատվի խալդական պետութեան իսկական հիմնադիրը։ Մէնուասը, որ թէ պատերազմի և թէ խաղաղութեան միջոցին շատ նշանավոր տիրապետող հանդիսացավ, Ասորեստանի Ադադ-Նիրարիս IV արքայի ժամանակակիցն ու հակառակորդն էր։ Ադադ-Նիրարիսն ամուսնանալով բաբելական իշխանուհիներից մեկի, պատմական Շամիրամի հետ՝ իր ասորական թագավորութեանը միացրեց նաև Բաբելաստանի իշխանութիւնը։

Մէնուասի և Սամուրամատի ամուսնու իշխանութեան ժամանակ՝ Ասորեստանն և Ուրարտու-Խալդիան հավասարակշռութիւն էին պահպանում։ Մէնուասի որդի Արգիստիս I-ի ժամանակ խալդերը գերակշռութիուն ձեռք բերին առաջավոր Ասիայում։ Արգիստիսի իշխանութիւնը ժառանգեց նրա որդի Սարդուր II (III), որին յաղթեց սբ․ գրքի Տիգլատպիելեզէր IV-ը (745-727 թ․ Ք․ ա․)։ Ասորեստանցիները ներս խուժեցին մինչը Վանի ամրոցի ոտորոտը և կործանեցին ամրոցաժայռից 5 կիլօմետր հեռու գտնվող Մէնուասի հիմնած և Շամիրամ սուի շնորհիւ ոռոգվող Վան քաղաքը։ Այդ դէպքից յետոյ աստուծու և արքայի աթոռանիստը դարձավ Վանի մօտ եղած