միմեանց դէմ վարած անընդհատ պատերազմների միջոցին Տիգրանի անունը կրող Տիգրանակերտ քաղաքը շատ անգամ մեծ դեր է խաղացել:
Հին դարերի պատմական աշխարհագրութեան ամենավիճելի խնդիրներից մէկն էր Տիգրանակերտի տեղի որոշումը, այդ պատճառով էլ մեր էքսպեդիցիոնի համար շատ գրավիչ բան էր այդ խնդրի լուծմանը նպաստելու ցանկութիւնը, սակայն հարկավ չէինք կարող նախատեսել, որ այդ խնդրի վերջնական լուծումը պէտք է մեզ վիճակվէր։
Եփրատից դէպի արևմուտք գտնվող և Փոքր Հայք կոչված երկիրն արդէն Պոմպէոսը― փոքրասիական յարաբերութիւնները կանոնավորելու ժամանակ—համարում է Հռոմից կախումն ունեցող պաշտանված պետութիւն և Վեսպասիանի իշխանութեան միջոցին միացել է հռոմէական պետութեանը, իբրև Կապադովկիա գավառի բաղկացուցիչ մասը։
Մեծ Հայաստանի հետագայ պատմութեան համար շատ մեծ նշանակութիւն ունեցավ Ներոն կայսրի ժամանակ տեղի ունեցած դինաստիայի փոփոխութիւնը։ Այդ ժամանակ հռոմայեցիներից հովանավորված և Արտաքսիասի տոհմից սերած Տիգրանը յաղթվեց պարթևների Արշակունի թագավոր Վոլոգեղէսից: Թեև հռոմայեցի զորավար Կորբուլօն յաղթեց պարթևներին, բայց և այնպէս հռոմայեցիները ձեռք վերցրին Տիգրանից և Վոլոգեղէսի եղբայր Տրդատին կարգեցին Հայաստանի թագավոր՝ Հռոմայեցոց գերիշխանութեան ներքոյ։
Այսպիսով Հայաստանի տիրապետութիւնն անցավ Արշակունեաց տոհմին, որ շատ ավելի երկարատև եղավ, քան պարսկական Արշակունիների իշխանութիւնը: Երբ 226 թ. Ք. յ. Պարսկաստանում Արշակունիները գահազուրկ լինելով տեղի տվին Սասանեան նոր իշխանական տոհմին, Հայաստանում շարունակվեց Արշակունիների տիրապետութիւնը. հայ Արշակունիներն իբրև ազգակից պարսից գահազուրկ, իշխողների՝ բնականապես մահացու թշնամի էին Սասանեան մեծ արքաներին։ Արդէն 238 թ. հայոց Արշակունի Խոսրով թագավորը սպանվեց պարսիկների դրդմամբ։ Այդ դէպքից հետո տեղի ունեցած խառնաշփոթութեան միջոցին պարսիկներին յաջողվեց տիրել Հայաստանը ժամանակավորապէս և հայերին ստիպել ընդունելու նրանց ատած Որմզդի կրօնը, մինչդեռ հայերը մինչև այն ժամանակ իրանց սեփական հեթանոսական կրօնն ունէին― թէև այդ կրօնն էլ ազատ չէր իրանական խառնուրդից։ Սակայն պարսիկները կարճ ժամանակից յետոյ ջարդ կրեցին