Այս էջը հաստատված է

ընդունեցին Քրիստոսի բնութեան լիակատար միութեան դավանանքը և այդպիսով հակասեցին յոյն եկեղեցու համար կանոն դարձած Քաղկեդոնի հայրապետական ժողովի (451 թ. Ք. յ.) դավանանքին, որով Քրիստոսի մէջ անբաժան կերպով միացած էին համարվում երկու բնութիւն՝ մարդկային և աստվածային։ Այժմ Վաղարշապատ-Էջմիածինն իր եկեղեցիներով ու վանքերով, իբրև կաթողիկոսի աթոռանիստ, հայոց ազգի մտավոր մայրաքաղաքն է. այդտեղ է գտնվում Հայաստանի բարձրագոյն դպրոց―ճեմարանը։ Տրդատը պարսից կրօնի դէմ քրիստոնէութեան վարած կովով՝ մի նոր հիմք և զօրեղ ազդանշան (լօզունգ) ստեղծեց Արշակունեաց տոհմի համար, որ Պարսկաստանում տեղի ունեցած դինաստիայի փոփոխութեան շնորհիվ՝ զրկվել էր իր նեցուկից։ Հռոմայեցիների օգնութեամբ տեղի ունեցած հայոց ազգային թագավորաթեան վերակազմվելը առիթ տվեց Պարսկաստանի Սասունեան տոհմի արքայ Նարզէհին պատերազմ հրատարակելու Հռոմի դէմ. սակայն Դիոկղետիանոս ցեզար Գալերիոսից յաղթվելով, Նարզէհը ստիպվեց հաղթութիւն խնդրել, որի հետևանքը վերին աստիճանի նպաստավոր եղավ Հռոմի համար։ Հայաստանը դրվեց Հռոմի պաշտպանութեան ներքոյ։ Տիգրիսի վերին հոսանքը պէտք է կազմէր այնուհետև պարսից սահմանը, բայց այն պայմանով, որ հռոմայեցիների ձեռքը պէտք է անցնէին դրանից դուրս գտնվող մի քանի հայկական և պարսկական սահմանաշրջանները արևմտեան կողմից Ինգիլենէն[1] և Սօֆենէն, արևելեան կողմից՝ Արսանենէն[2], Կորդվաց և Մոկաց երկրները, ինչպէս նաև Միջագետքի դաշտավայր Զաբդիկենէն[3]․ «այդ մասը մի լեռնոտ առաջավոր երկիր է, որ լեզվակի ձևով տարածված էր Հայաստանի և Միջադետքի միջև մինչև Ասորեստան և այն յատկութիւն ունէր, որ կարող էր՝ թէ սպառնալ Պարսկաստանին և թէ հռոմէական սահմանը պաշտպանել»։

Սակայն այս սահմանակից երկիրները հռոմայեցիների օրինական գավառական վարչությիւներին չստորագրվեցին, այլ թույլ տրվեց, որ դրանք կառավարվեն արդէն եղած, բնիկների համար սովորական դարձած, վարչական ձևով։ Այդ երկիրներն, իբրև հոոմէական պետութեան սատրապութիւններ, հռոմայեցիների վարչութեան մի ինքնուրոյն և տարօրինակ ձևը կազմեցին:

  1. Անգեղ տուն ? Ծ․Թ․
  2. Աղձնիք։ Ծ․Թ․
  3. Ծավդէայք ? Ծ․Թ․