իբրև հռոմէական ազդեցութեան տակ գտնվող երկիր: Այս բոլորը տեղի ունեցավ, երբ արդէն պարսիկներն ու հռոմայեցիք ուղղակի գրավել էին Հայաստանի որոշ մասերը:
Երկու մասերումն էլ սկզբում Արշկունի անվանական թագավորներ կարգվեցան. Արևելեան մասում, որ այնուհետև Պարսկա-Հայասաան կոչվեց, դրանց տեղը բռնեցին, 428 թ. սկսած, պարսից սահմանների նահանգապետները (մարզպանները), որոնք յաճախ բնիկ տեղական ազնվականներն էին լինում. առհասարակ այդ միջոցին պարսիկներն արտաքոյ կարգի մեծ ակնածութեամբ էին վերաբերվում Հայաստանին։ Հռոմէական բաժնում Արշակունի անվանական թագավորութիւնը վերջացավ արդէն` Թէոդոսից կարգված Արշակ IV-ի մահից յետոյ։
Հռոմէական Մեծ Հայաստանը (Armenia magna) անմիջապէս կայսրի իշխանութեանը ենթարկվեց, այդ պատաճառով էլ վերջինս կրում էր Comes Armeniae անունը: Թէոդոս կայսրը Փոքր Հայքն էլ, որ Դէոկղետիանոսի Ժամանակ Մելիտինէ գլխավոր քաղաքով —այժմեան Մալաթիան—առանձին ինքնուրույն նահանգ էր կազմում, երկու մասի բաժանեց․ այս մասերը կոչվեցան Առաջին և Երկրորդ Հայք։ Առաջինը Սեբաստիա (այժմ Սվազ) և Սատալա (Շատաղ) գլխավոր քաղաքներով` կազմվեց հին նահանգի հիւսիսային մասից, իսկ երկրորդը` Մելիտինէ քաղաքով` կազմվեց նրա հարավային մասից—ավելացնելով նաև Կապադովկիայի մի քանի շրջանները: Իսկ «սատրապութիւնները» պարփակում էին Սօֆենէն և Ինգիլենէն, որոնք Յովիանոսի խաղաղութեան շնորհիվ հռոմայեցիներին էին մնացել և ապա այն չորս շրջանները, որ Թէոդոսն առանձնացրել էր Մեծ Հայաստանի բաժանման միջոցին, դրանք էին Անզիտենէ[1], Աստիանենէ[2], Սօֆանենէ-Մարտիրոպօլիս[3] (այժմեան Մուֆարղին) գլխավոր քաղաքով և Բալաբիտաենէ[4] գավառները:
Սօֆանենէ, Սօֆենէ գավառների և Մարտիրոպօլիս քաղաքի մասին հետագայում ավելի մանրամասն կխօսենք:
Հայկական յարաբերութիւնների նոր կարգավորութեանը ձեռնարկեց կայսր Յուստինիանը. այդ մասին մենք ավելի ճիշտ