Այս էջը հաստատված է

տեղեկութիւններ ունենք Corpus juris-ի շնորհիւ: Ամենից առսջ Մեծ Հայաստանը բացառիկ դրութիւնից հանվելով՝ դարձավ հռոմէական նահանգ: Յետոյ 536 թ. մարտ ամսին 31 նովէլայով վերացվեց սատրապութիւնների վարչութիւնը և նախկին սատրապութիւնները իբրև նահանգ՝ կազմեցին «չորրորդ Հայքը». միւս երեք «Հայք»-երի անուններն էլ փոփոխութեան ենթարկվեցին: Այնուհետև Մեծ Հայաստանը կորվեց «Առաջին Հայք», իսկ «Առաջին» և «Երկրորդ» Հայքը, որ Փոքր Հայքի նահանգներն էին, կոչվեցին «Երկրորդ» և «Երրորդ» Հայք: Միաժամանակ մասամբ փոփոխութեան ենթարկվեց նաև այդ նահանգների նախկին բաժանմունքը։

Ամբողջ Հայաստանի երկու մասի բաժանումը―բիւզանդական-արևելեան հռոմէական և պարսկական-ընդհանրապէս պահպանվեց, թէև պարսից բաժնում յաճախակի տեղի էին ունենում ապստամբութիւններ՝ յօգուտ բիւզանդացիների: Միայն երբ վտարված Սասանեան Խոսրով Պարվէ արքան, Մօրից կայսրի շնորհիվ, իր պետութեան ղեկը կրկին ձեռքն առավ, իր խոստման համաձայն՝ խաղաղ կերպով իր հովանավորին զիջեց պարսից Հայաստանի մի մեծ մասը։ Մօրից կայսրի մահից յետոյ, 602 թ., թէև Խոսրովը կրկին յետ գրավեց իր զիջած երկիրը, սակայն Հերակլ կայսրը (610—641) շատ պատերազմներում յաղթեց պարսիկներին, յետ խլեց նրանց գրաված երկրները և 630 թ. խաղաղութիւն կնքելով նրանց հետ՝ վերականգնեց 591 թ. սահմանները։

Երբ 641 թ. մեռավ Հերակլ կայսրը, արաբացիները պարսիկներին յաղթելուց յետոյ, սկսեցին յաճախակի արշավել Հայաստանի վրայ և վերջապէս― մասամբ նոյն իսկ հայերի հրավէրով տիրեցին ամբողջ երկիրը 654 թ․ և յոյների հետ երկար պատերազմներից յետոյ Հայաստանի լիակատար տէրը դարձան։ «Խալիֆների տիրապետութեան առաջին դարը, չնայելով ավերիչ պատերազմներին, հանդիսացավ Հայաստանի ազգային և գրականական ծաղկման մի ժամանակաշրջան։ Սակայն Աբասիդների ժամանակ երկիրը սաստիկ ճնշված էր արաբական կուսակալների ձեռքով»։ Այս ճնշումն առաջացրեց հակաշարժում, որի հետևանքն եղավ Հայաստանի պետական և քաղաքակրթական վերջին ծաղկման շրջանը: Բագրատունեաց (որոնք անճշտութեամբ իրենց հրէական ծագումից առաջացած էին համարում) նշանավոր տոհմից սերած մի հայ իշխանի յաջողվեց 855 թ. Ք. յ. դառնալ «իշխանաց իշխան» և 885 թ. խալիֆից արքայական թագ ստանալ։ Նոր հիմնած թագավորութիւնը