Այս էջը հաստատված է

մինչդեռ Տաճկա-Հայաստանի համար իբրև միջնորդ ինստանցիա է հանդիսանում Կոստանդնուպօլսի պատրիարքը— որ մեր էքսպեդիցիօնի յաջողութեանը նպաստեց Տաճկաստանում։ ―Պատրիարքը, հայոց եկեղեցու տեսակէտով, կաթողիկոսի ստորադրեալն է. նորերս ընտրված կաթողիկոս Իզմիրլեանը առաջ պատրիարք էր։ Բայց որովհետև կաթողիկոսի հաստատութիւնը կախումն ունի ռուսաց կառավարութիլնից, մինչդեռ պատրիարքը բարձրագոյն դրանը հաճելի և որոշ տեսակետով պատասխանատու պաշտօնեայ պետք է լինի, այդ պատճառով և իրապէս պատրիարքը նշանավոր չափով ինքնուրոյնութիւն ունի։ Միւս կողմից էլ երբ 1903 թ. ռուսաց կառավարութիւնը խլեց հայոց եկեղեցական գոյքերը, վրդովվեց ոչ միայն Ռուսա-Հայաստանի հայ ժողովուրդը ու հոգևորականութիւնը, այլ որովհետև Էջմիածինը կենտրոնական նշանակություն ունի, որ բնականաբար ֆինանսական հանգամանքների վրայ ևս ազդում է, բոլոր հայերի ազգային զգացմունքը խորապես յուզվեց. այդ կարգադրութիւնը ռուսաց կառավարութիւնը յետ վերցրեց կարճ ժամանակից յետոյ, 1905 թ․ ռուս-ճապոնական խաղաղութիւնը կնքված միջոցին։


Մեր էքսպեդիցիօնին յաջողվեց լուծել այն հարուստ բովանդակութիւն ունեցող խնդիրների մեծ մասը, որոնք, ինչպէս ցոյց է տալիս մեր ներկայացրած համառոտ տեսութիւնը, հայկական հողի վրայ սպասում են պատմական և պատմա աշխարհագրական հետազօտութեան:

Ամենից առաջ շատ բավարար հետևանք ունեցավ մեր գլխավոր նպատակի իրագործումը։

Համարեա բոլոր խալդական բևեռագիր արձանագրությունները, որոնք առաջուց արդէն յայտնի էին―շատ չնչին բացառությամբ—նորից համեմատվեցին և ավելի լավ ու որոշ կարդացվեցին այս հանգամանքը էապէս նպաստեց արձանացրութիւնների բովանդակութիլնը ճիշտ հասկանալուն։ Նոր գտնված արձանագրութիւնների—մասամբ պատմական մեծ կարևորութիւն ունեցող—թիվն այնքան մեծ էր, որ այդպիսով հավարված նյութն ավելի քան կրկնապատկվեց: Բացի գրավոր պատճէններից վերցրինք նաև այդ արձանագրութիւնների թղթէ դրոշմները և կարևոր դեպքերում նոյն իսկ լուսանկարները։ Խալդերի նշանավոր ժայռաշենքերը հետազօտեցինք, լուսանկարեցինք և չափերը վերցրինք. պեղումներով երևան հանեցինք խալդական քաղաքակրթութեան մի գլխավոր վայրը, Թօպրաք