― 37 ―
մինչև նոյեմբերի 15): Մեր վերադարձից յետոյ մեր ծառայ և թարգման Ֆարաջին ուղարկեցինք Վանայ լճի հիւսիսային կողմերը, որպէս զի գտնի և թղթէ դրոշմով վերցնէ այնտեղ եղած արձանագրութիւնները (հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 19), իսկ մենք զբաղվեցինք Վանի մօտ գտնված Խալդերի ամրոց Թոփրաքկալէի պեղումներով՝ Ռուդօլֆ Վիրխով-հաստատութեան աոանձին նիւթական միջոցների օժանդակութեամբ։
1889 թ․ յունվարին պէտք է լրանար մեր ճանապարհորդութեան համար հաշված ութ ամիսը և նիւթական միջոցներն էլ պէտք է սպառվէին, մինչդեռ մենք հաստատ հիմք ունէինք կարծելու, որ շատ կարևոր է ճանապարհորդութեան շարունակութիւնը դէպի հարավ և արևմուտք։ Այդ պատճառով Ռուդօլֆ Վիրխովը յունվարի 9 ին հրատարակեց մի կոչ, որի մէջ ասված էր. «հետազոտութեան այդ տեսակի համար առանձնապէս նախապատրաստված երկու, գիտնականներին հայրենիքը պէտք է օժանդակէ, որպէս զի դարձեալ մի հինգ-վեց ամսվայ աշխատանքի ծախքերը հոզացուեն». այս կոչը հասավ իր նպատակին և հավաքվեց 15,125 մարկ։
Վիրխովի այս առաջին կոչին յաջորդեց երկրորդը, յուլիսի 22-ին, որ նոյնպէս յաջող հետևանք ունեցավ։ Սակայն դրանից յետոյ ևս դեռ պէտք է բավականին մեծ գումար ճարէինք, որովհետև մեր ճանապարհորդութեան ժամանակ գտնված ու գնված հնութիւնները և արձանագրութիւնների դրոշմերն Եվրոպա ուղարկելը՝ մեր ճանապարհածախքի հետ միասին (մօտավորապէս 200 արձանագրութիւնների երկ-երկու դրոշմերը) նստում էր մօտ 80,000 մարկ: Մնացած գումարը ճարելուն էապէս օժանդակեց, մեր էքսպեդիցիօնի վերադարձից յետոյ, 1900 թ. փետր. 28-ին, Ռուդօլֆ Վիրխովի՝ երկու ճանպարհորդհերիս հետ միատեղ «մտերմաբար» հրատարակած շրջաբերական գրութիւնը: Այդ գրութեան մէջ յիշատակված և մեր հրատարակութիւնների համար ընդհանուր աշխատանքով կազմած ծրագիրը՝ վերջը չիրագործվեց։
Ռուդօլֆ Վիրխովի հրատարակած առաջին կոչից յետոյ արդէն միջոց ունենալով մեր ճանապարհորդութեան ծրագիրն ընդարձակելու: 1899 թ, փետրվարի 15-ին ճանապարհ ընկանք դէպի Միջադետք հեծելազօրքի ուղեկցութեամբ (լէյաընանտ Ջեմալ էֆէնդու առաջնորդութեամբ 16 զինվոր և մի ֆելդվեբէլ):
Մեծ ջանք գործ դնելով հարթեցինք մեր ուղին ամբողջովին ձիւնով ծածկված լեռնաշավիղների ու անցքերի միջով