ներքոյ դրվեց։ Այնուհետև ես անցայ (մայիսի 6) Խորասաբադ—Էլկօշ—Պեշխաբուր—Բաբիլ—Միդիատ—Հասան—Կէֆ—Ալմադին—Մուֆարզին—Լիֆէ—Տիգրիսի լեռնանցք—Բալոր—Խարբերդ—Մալաթիա—Կեմախ—Երզնկա—Բաբերդ—Էրզրում—Հասանկալա և Ալաշկերտի Թոփրաքկալէ, որտեղ կրկին միացավ մեր էքսպեդիցիօնը 1892 թ. օգոստոսի 3-ին: Այնուհետև մենք միասին Կաղզվանի և Ղարսի վրայով վերադարձանք կրկին Թիֆլիս, որտեղից իմ ուղեկիցը նորից Վան վերադարձավ։ Վրաստանում ևս շարունակելով իմ գործը, թողի Թիֆլիսը սեպտեմբերի 26-ին և Բաթումից նավով Տրապիզօնի ու Կոստանդնուպօլսի վրայով ուղևովեցի դէպի հայրենիք և 1897 թ. հոկտեմբերի 20-ին հասայ կրկին Բերլին՝ համարեա տարիուկէսվայ բացակայութիւնից յետոյ։ Բերլին եկավ նաև իմ ուղեկիցը դեկտեմբերի 23-ին. նա Վանից գնացել էր Ֆարկին և Լիջայի մօտ դիտողութեան էր ենթարկել Տիգրիսի լեռնանցքը, յետոյ Մուշի, Կարաքիլիսայի Դելիբաբայի, Էրզրումի, Բաբերդի, Գիւմիւշխանայի վրայով հասել էր Տրապիզոն։
Ինչպէս տեսնում է ընթերցողը, տաճկական-արևելեան Հայաստանի հետազօտութիւնը,— որ իբրև խալդական պետութեան կենդրոն ամենից առաջ ի նկատի առնվեցավ խալդական արձանագրութիւններ գտնելու համար, տեղի ունեցավ երբեմն մայրաքաղաք Վանից, իբրև մշտական կայանից․ մինչդեռ շրջանաձև ուղիով կատարված հետազօտութիւնները համարեա թէ անընդհատ շարունակվում էին։ Այդ երկուսի համար պահանջվում է հիմնովին տարբեր նկարագրութիւն, մանավանդ որական դէպքերի և հետազօտութեան արդիւնքի վերաբերմամբ։ Սակայն միայն այս տեսակէտը չընդունեցինք իբրև նիւթի բաժանման սկզբունք։ Ավելի յարմար էր տաճկական արևելեան Հայաստանի հետ—Վանի ու Բիթլիսի վիլայէթները և Էրզրումի վիլայէթի արևմտեան մասերը—միացնել նաև տաճկական արևելեան Տիգրիսի երկիրը Ասորեստանն իր նեղ և ընդար- ձակ իմաստով վերցրած—և հիւսիսից դրան սահմանակցող տաճկական երկրի գավառները։ Այդպիսով թէ պատմականորէն և՛ մեծ մասամբ նաև աշխարհագրա-պատմականоրէն մի ամբողջութիւն կստացվի. խալդական պետութեան միջուկին պէտք է միացնել այն երկրների հետազօտութիւնն ու ճանապարհորդութիւնը, որտեղ խալդական արքաների զօրեղ ախոյեաններ էին գահակալում և որտեղից անընդհատ պատերազմներ էին մղում ասորեստանցիները Ուրարտուի դէմ. այդ երկրումն են տեղի ունեցել յաղթական և դէպի հարավ առաջ ընթացող