Այս էջը հաստատված է

խալդական տիրապետողների և Ասորեստանի թագավորների ամենավճռական և ամենակատաղի կռիվները։ Որովհետև մենք Վան ու Տաճկա-Հայաստան հասանք ռուսական և պարսկական այն երկրներում ճանապարհորդելուց յետոյ, որոնք երբեմնեայ խալդական և ապա Հայկական պետութեան շրջաններն էին կազմում և որովհետև ճանապարհորդութեան առաջին և ընդհանուր փորձառութեամբ հարուստ ամիսները լինելով՝ պէտք է նկարագրութեան առաջին տեղը բռնէին, այդ պատճառով տաճկական արևելեան Հայատանի և արևելեան Տիգրիսի երերի նկարագրութիունը մնաց երկրորդ հատորին։ Յօգուտ այսպիսի բաժանման էր նաև այն հանգամանքը, որ հէնց այդ հատվածները պատմական և արձանագրական տեսակէտից առաջընթաց հրատարակութիւնների մէջ առանձնապէս մանրամասն են մշակվել, մինչդեռ վերջնական նշանակութիուն ունեցող արդիւնքի համար պէտք է օգտվել խալդական արձանագրութիունների ամբողջական վերամշակութիւնից, որ նոր է ձեռնարկված: Երկար ժամանակ մնալով Վանում, բնականաբար մենք ձեռք բերինք բազմատեսակ և համեմատաբար ամենահիմնական հայացքներ Հայաստանի այժմեան դրութեան մասին: Երկրորդ հատորը, բացի ճանապարհորդութիւնից և ճշգրիտ ցանկից, կունենայ նաև Հայաստանի ամենալավ—որքան կարելի է ձեռք բերել―քարտէզը:

Անգլիացի հետազօտող Հ. Լինչը հրատարակել է Հայաստանում կատարած իր երկու ճանապարհորդութիւնների արդիւնքը․ առաջին ճանապարհորդութիւնը նա կատարել 1893 թ. օգոստոսից մինչև 1894 թ. մարտ ամիսը, մինչդեռ երկրորդը, թէև մենք այդ մասին տեղեկութիւն չունէինք, տեղի է ունեցել մեր ճանապարհորդութեան առաջին հինգ ամիսների ընթացքում մեզ հետ միաժամանակ (1898 թ. մայիսից մինչև սեպտեմբեր)․ Լինչի արդէն յիշված և գեղեցիկ երկհատոր աշխատութիւնը՝ «Armenia, Travels and Studies» լոյս տեսավ 1901 թվին։ Այս գրքին կցված է մի հիանալի քարտէզ, որ օգտվելով նախկին աշխարհագրական տեղեկութիւններից, էապես հիմնվում է հեղինակի սեպհական և նրա ուղեկից երկրաբան Ֆ. Օսվալդի հետազօտութինների վրայ․ վերջինս նորերս հրատարակել է նաև Հայաստանի մասնագիտական-երկրաբանական քարտէզը: Պարոն Լինչը, քարտէզի հրատարակիչ պ. Ստանֆօրդի համաձայնութեամբ, սիրաւիր կերպով թույլ է տվել ինձ, որ այդ քարտէզը կցվի իմ գրքին այն պայմանով, որ մէջը նշանակվին նաև մեր էքսպեդէցիօնի ուղեգծերը և մեր