ձեռք բերած աշխարհագրական նոր տեղեկութիւնները։ Թոյլ եմ տալիս ինձ այստեղ վերոյիշեալ երկու պարոններին յայտնել իմ սրտագին շնորհակալութիւնը այդ արտասովոր բարեկամական շնորհի առթիվ։
Աշխատութեանս այս առաջին հատորը պարունակում է էապէս խալդական մեծ պետութեան և Հայաստանի ընդարձակագոյն շրջանում տեղի ունեցած ճանապարհորդութիւններն ու հետազօտութիւնները. առաջին գրքի բովանդակութիւնն է ռուսական և պարսկական Հայաստանը, երկրորդ գրքինը՝ այն երկիրները, որոնք աշխարհագրական և պատմական սահմանագծերն էին կազմում Հայաստանի և Միջագետքի միջև և թէ հնագոյն և թէ ավելի ուշ ժամանակներում―ինչպէս Խալդերի և ասորեստանցիների, նոյնպէս և հռոմայեցիների և պարթևների միջև—բուռն կռվի առարկայ են եղել․ այդ շրջանին կապակցված են Հայաստանի Արևմտեան և հիւսիս արևմտեան կողմերը։ Խալդական երկրում ռուսաց ձեռքով գտնված արձանագրութիւնների բավարարութիւն տվող ամբողջ ժողովածուն հրատարակել է Նիկոլսկին։ Այդ երկրներում անցեալի վկաներն ու պրօբլէմները առավելապէս նախախալդական ասորական և կլասիկական ժամանակաշրջաններին են վերաբերում։ Հարկավ Ռուսաստանը ավելի մեծ թվով խալդական սեպագիր արձանագրութիւններ ունի, որ շատ լավ մշակել և հրատարակել է Նիկոլսկին։ Սակայն և այնպէս այստեղ միայն շատ քիչ, թէև կարևոր խալդական արձանագրութիւններ են նկատողութեան առնվում, մինչդեռ ասորական բևեռագիր արձանագրութիւնները գիտնականօրէն մշակվել և հրատարակվել են իմ «Նիւթեր Հայաստանի և Միջագետքի հնագոյն պատմութեան» աշխատութեան մէջ (տպված Abhandlungen der königlichen Gesellschaft der Wissenschaften za Göttingeu IX No. 3, 1907)։
Կլասիկական ժամանակաշրջանի համար տասհազար յոյների նահանջի որոշ հատվածների հետ միասին ամենից հետաքրքրականն է Տիգրանակերտի տեղի որոշումը։ Այդ է պատճառը, որ այս հատորի երկրորդ վերնագիրն է՝ «Կովկասից―Տիգրիս և Տիգրանակերտ»: